(ուժը կորցրել է 29.04.04 թիվ 2-Ն որոշում)
i
606.0007.090902
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 09 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602159
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 օգոստոսի 2002 թ. N 9/7-Ն
i
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 13-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
Սահմանել մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հավատարմագրելու կարգը (կցվում է):
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
օգոստոսի 22-ի թիվ 9/7-Ն որոշման
ԿԱՐԳ
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵԼՈՒ
1. Սույնով սահմանվում է Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հավատարմագրելու կարգը:
2. Ընտրական հանձնաժողովների աշխատանքները լուսաբանելու իրավունք ունեն ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում հավատարմագրվելուց հետո:
3. Յուրաքանչյուր հետուստաընկերություն կարող է հավատարմագրման ներկայացնել երկու լրագրողի և երկու օպերատորի:
4. Յուրաքանչյուր ռադիոընկերություն կարող է հավատարմագրման ներկայացնել երկու լրագրողի և մեկ լուսանկարչի:
5. Թերթերի խմբագրությունները կարող են հավատարմագրման ներկայացնել երկու լրագրողի և մեկ լուսանկարչի:
6. Մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում հավատարմագրվելու համար ներկայացնում են`
ա) ՀՀ արդարադատության նախարարության կողմից տվյալ զանգվածային լրատվության միջոցի գրանցման վկայականի պատճենը,
բ) հավատարմագրվող լրատվամիջոցի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով գրություն, որտեղ պետք է նշվի հավատարմագրվող ներկայացուցիչների անուն, հայրանուն, ազգանուն, պաշտոնն ու մեկ լուսանկար:
7. Հավատարմագիրը տրվում է մեկ տարի ժամկետով: