ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
26 ապրիլի 2024 թվականի թիվ 5-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 768-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2021 թվականի հունիսի 22-ի «Փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրի օրինակելի ձևն ու կնքելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2016 թվականի հունիսի 7-ի N 598-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 768-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
26 ապրիլի 2024 թվականի ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 2 մայիսի 2024 թվական: