Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՄԵԹՈԴԻԿԱՆ ( ...

11.10.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.08.2002  -ից մինչեւ   11.10.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 12.08.03 թիվ 281-Ն որոշում)

i

050.0233.290702

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         07           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05002140

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հուլիսի 2002 թվականի N 233-Ն

 

i

ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՄԵԹՈԴԻԿԱՆ (ՔԱՄԵԼՍ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «գ» ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Հաստատել «Բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի մեթոդիկան (ՔԱՄԵԼՍ)` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ

 

Հավելված

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2002 թվականի հուլիսի 9-ի

թիվ 233-Ն որոշմամբ

 

ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՄԵԹՈԴԻԿԱ (ՔԱՄԵԼՍ)

 

1. Սույն մեթոդիկայի և դրա հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերի իմաստով` հետևյալ տարրերը, բառերը և արտահայտություններն ունեն ստորև բերվող նշանակությունները.

1.1. Կենտրոնական բանկ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

1.2. Ք - Կապիտալի համարժեքություն.

1.3. Ա - Ակտիվների որակ.

1.4. Մ - Կառավարում.

1.5. Ե - Եկամտաբերություն.

1.6. Լ - Իրացվելիություն.

1.7. Ս - Շուկայի փոփոխությունների նկատմամբ զգայունություն.

1.8. նորմատիվային դիսկրետ կապիտալ - համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մայիսի 31-ի թիվ 147 որոշմամբ հաստատված կանոնակարգ 2-ի (այսուհետև` կանոնակարգ 2)` կապիտալի համարժեքության նորմատիվների հաշվարկի համար սահմանված կապիտալի մեծությունը հաշվետու օրվա դրությամբ.

1.9. դիսկրետ ընդհանուր ակտիվներ - հաշվետու օրվա դրությամբ հաշվեկշռային ընդհանուր ակտիվների մեծությունը.

1.10. դիսկրետ ընդհանուր կապիտալ - հաշվետու օրվա դրությամբ հաշվեկշռային ընդհանուր կապիտալի մեծությունը.

1.11. ակտիվների դասակարգման կարգ - «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ» և «ՀՀ տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգ».

1.12. չաշխատող ակտիվներ - համաձայն ակտիվների դասակարգման կարգի` հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի, ռիսկային, միջին ռիսկային, բարձր ռիսկային ակտիվներ.

1.13. չաշխատող վարկեր - համաձայն ակտիվների դասակարգման կարգի` հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի վարկեր:

2. Գնահատման համակարգը ներառում է վեց տարրեր` Ք, Ա, Մ, Ե, Լ, Ս, որոնք գնահատվում են 1-5 միավորներով, որտեղ լավագույն գնահատականը 5-ն է: ՔԱՄԵԼՍ-ով հաշվարկված ամփոփ գնահատականը ձևավորվում է վեց տարրերի միջին թվաբանական արդյունքով (Ս տարրը հաշվարկում ներառվում է 50 տոկոս կշռով): Յուրաքանչյուր տարրի գնահատականը հաշվարկվում է որպես տարրի կազմում ընդգրկված հարաբերակցությունների միջին թվաբանականի (օբյեկտիվ գնահատական) և սուբյեկտիվ կարծիքի գնահատականի միջին թվաբանական:

3. Գնահատումը կատարվում է ամսական կտրվածքով, բանկերի գործունեության ամսական արդյունքների հիման վրա, սուբյեկտիվ կարծիքը գնահատվում է առնվազն եռամսյակը մեկ անգամ:

4. Հարաբերակցությունների կազմը և սահմանաչափերը վերանայվում են տարին մեկ անգամ, մինչև նոր ֆինանսական տարվա սկիզբը` հաշվի առնելով ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների փաստացի ցուցանիշները:

5. Սույն մեթոդիկայի 8-րդ կետի կիրառման նպատակով, եթե բանկի ընդհանուր կապիտալի միջին ամսական մեծությունը փոքր է Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն չափից, ապա Ք տարրի օբյեկտիվ գնահատականը հավասար է 1-ի:

6. Սույն մեթոդիկայի 8-րդ կետի 1-ին ենթակետի կիրառման նպատակով, եթե 8.1 կետում սահմանված ցուցանիշը բացասական է, ապա բանկի ՔԱՄԵԼՍ ամփոփ ցուցանիշի օբյեկտիվ գնահատականը հավասար է 1-ի:

7. Սույն մեթոդիկայի կիրառման նպատակով տեղերում վերստուգումների ժամանակ ՔԱՄԵԼՍ-ի հաշվարկում կիրառվող բոլոր միջինացված ցուցանիշների փոխարեն հաշվարկում ընդգրկվում են ստուգման արդյունքում ճշտված դիսկրետ տվյալները:

8. Ք - Կապիտալի համարժեքություն

 

  8.1. (Ընդհանուր     >=12% = 5          Բնութագրում է բանկի կապիտալի

       կապիտալ -      <12% &="">8% = 4    համարժեքությունը` հաշվի

       դասակարգված    <8% &="">=4% = 3     առնելով չաշխատող ակտիվների

       ակտիվներ) /    <4% &="">=0% = 2     փաստացի ծավալը` վերջիններս

       (ընդհանուր     <0% =="" 1=""            դիտարկելով="" որպես="">

       ակտիվներ-                         կորուստ: Հավանական կորստում

       դասակարգված                       հսկվող և  ռիսկային ակտիվները

       ակտիվներ)                         ներառվում են 20, ոչ ստանդարտ

                                         ակտիվները` 50, միջին ռիսկային

                                         ակտիվները` 70, կասկածելի և

                                         բարձր ռիսկային ակտիվները` 100

                                         տոկոս կշիռներով: Հաշվարկվում է

                                         որպես ընդհանուր կապիտալի

                                         (նորմատիվային դիսկրետ

                                         ընդհանուր կապիտալ գումարած

                                         ակտիվների հնարավոր կորուստների

                                         պահուստաֆոնդ) և չաշխատող

                                         ակտիվների (այդ թվում` վարկային

                                         ռիսկ պարունակող

                                         արտահաշվեկշռային հոդվածներ,

                                         համաձայն ակտիվների դասակարգման

                                         կարգի) տարբերության ու

                                         ընդհանուր ակտիվների (դիսկրետ

                                         ընդհանուր ակտիվներ և վարկային

                                         ռիսկ պարունակող

                                         արտահաշվեկշռային հոդվածներ`

                                         համաձայն ակտիվների դասակարգման

                                         կարգի, առանց ակտիվների

                                         հնարավոր կորուստների

                                         պահուստաֆոնդի նվազեցման) և

                                         չաշխատող ակտիվների

                                         տարբերության հարաբերություն:

                                         

  8.2. Ընդհանուր      >=20% = 5          Ն11  տնտեսական նորմատիվ,

       կապիտալ        <20% &="">16% = 4   բնութագրում է ընդհանուր

       (միջին) /      <16% &="">=12% = 3   կապիտալի համարժեքության

       ռիսկով կշռված  <12% &="">=8% = 2    մակարդակն ըստ ակտիվների

       ակտիվներ       <8% =="" 1=""            ռիսկայնության="">

       (միջին)                           Ընդհանուր կապիտալը և  ռիսկով

                                         կշռված ակտիվները վերցված են

                                         միջին օրական հաշվարկով:

                                         

  8.3. Հիմնական       >=16% = 5          Ն12  տնտեսական նորմատիվ,

       կապիտալ        <16% &="">=12% = 4   բնութագրում է հիմնական

       (միջին) /      <12% &="">=8% = 3    կապիտալի համարժեքության

       ռիսկով կշռված  <8% &="">=4% = 2     մակարդակն ըստ ակտիվների

       ակտիվներ       <4% ==""  1=""           ռիսկայնության="">

       (միջին)                           Հիմնական կապիտալը և  ռիսկով

                                         կշռված ակտիվները վերցված են

                                         միջին օրական հաշվարկով:

                                         

  8.4. Ընդհանուր      >14% = 5           Բնութագրում է բանկի ընդհանուր

       կապիտալ        <=14% &="">10% = 4   վճարունակության մակարդակը:

       (միջին) /      <=10% &="">6% = 3    Ընդհանուր կապիտալը և  ընդհանուր

       ընդհանուր      <=6% &="">2% = 2     ակտիվները վերցված են միջին

       ակտիվներ       <=2%  ="1"          օրական="" հաշվարկով`="">

       (միջին)                           Հայաստանի Հանրապետության

                                         կենտրոնական բանկի խորհրդի 2001

                                         թվականի մայիսի 31-ի թիվ 146

                                         որոշմամբ հաստատված կանոնակարգ

                                         3-ի (այսուհետև` կանոնակարգ 3)

                                         թիվ 3 հաշվետվության:

  8.5. Բանկի հետ      >60%=1             Ն42 տնտեսական նորմատիվ,

կապված բոլոր   >40% & <=60% =="" 2=""   բնութագրում="" է="" բանկի="" հետ="">

       անձանց         >20% & <=40% =="" 3=""   բոլոր="" անձանց="" գծով="">

       պարտավորու-    >10% & <=20% =="" 4=""   առավելագույն="" չափը:="" ք="">

       թյունների      <=10%= 5=""           հաշվարկում="" ներառվում="" է="">

       հանրագումար /                     կշռով:

ընդհանուր

կապիտալ

(միջին)

 

  8.6. Ռիսկով կշռված  >400%=1            Բնութագրում է բանկի կողմից

       խոշոր          >300% & <=400% =="" 2="" տրամադրված="">

պարտապանների   >200% & <=300% =="" 3="">

       պարտավորու-    >100% & <=200% =="" 4="" ապահովվածությունը="">

       թյունների      <=100%= 5=""          կապիտալով:="" ռիսկով="" կշռված="">

       հանրագումար /                     պարտավորությունների հաշվարկը

       ընդհանուր                         կատարվում է համաձայն

       կապիտալ                           կանոնակարգ 3-ի թիվ 14

       (միջին)                           հաշվետվության: Ընդհանուր

                                         կապիտալը հաշվարկվում է

                                         համաձայն 8.4 կետի:

                                         

  8.7. Կապիտալի       Գնահատվում է 1-5   Գնահատվում է կապիտալի

       համարժեքության միավորներով        համարժեքության սուբյեկտիվ

       սուբյեկտիվ                        գնահատման չափանիշների հիման

       գնահատական                        վրա.

                                         

                                         1. բանկի չափերն ըստ ակտիվների

                                         և կապիտալի, դրանց հարաբերական

                                         աճի միտումները,

                                         2. սպասվելիք

                                         իրադարձությունները (այդ թվում`

                                         արտահաշվեկշռային պայմանական

                                         պարտավորությունները), որոնք

                                         կարող են ազդել բանկի կապիտալի

                                         մեծության և համարժեքության վրա,

                                         3. շուկայից նոր ռեսուրսների

                                         (բաժնետերերի) ներգրավման

                                         հնարավորությունները, բանկի

                                         բաժնետերերի` լրացուցիչ

                                         ներդրումներ կատարելու

                                         հնարավորությունները,

                                         4. նախորդ ժամանակաշրջաններում

                                         կապիտալի համարժեքության

                                         հարաբերակցությունների փաստացի

                                         փոփոխությունները,

                                         5. ռիսկով կշռված ակտիվների

                                         ծավալը, հնարավոր

                                         փոփոխությունները,

                                         6. ակտիվների որակը,

                                         գործառնական, իրացվելիության,

                                         շուկայական և այլ ռիսկերի հետ

                                         կապված հնարավոր կորուստները,

                                         7. բանկի կողմից շահաբաժինների

                                         վճարումները նախկինում, ինչպես

                                         նաև ապագայում նախատեսվող,

                                         համեմատվում է խմբի միջինի հետ,

                                         8. բանկի կողմից կապիտալի

                                         նվազագույն պահանջի և կապիտալի

                                         համարժեքության բավարարման

                                         պայմանը (կապիտալի

                                         համարժեքությունը սահմանայինին

                                         մոտ լինելու դեպքում հնարավոր է

                                         նվազեցնել գնահատականը):

9.   Ա - Ակտիվների որակ

 

  9.1. Դասակարգված    <3% =="" 5=""            դասակարգված="" վարկեր="">

       վարկեր /       >=3% & <6% =="" 4=""     համարվում="" չաշխատող="">

       վարկային       >=6% & <10% =="" 3=""    վարկային="" ներդրումները="">

       ներդրումներ    >=10% & <15% =="" 2=""   են="" կենտրոնական="" բանկում,="">

                      >=15% =  1         բանկերում տեղաբաշխված

                                         ավանդները, այլ բանկերին,

                                         իրավաբանական, ֆիզիկական և

                                         բանկի հետ կապված անձանց ու

                                         աշխատակիցներին տրամադրված

                                         վարկերը: Բնութագրում է

                                         վարկային պորտֆելի որակը:

                                         

  9.2. Դասակարգված    <2% =="" 5=""            դասակարգված="" ակտիվներ="">

       ակտիվներ /     >=2% & <4% =="" 4=""     համարվում="" չաշխատող="">

       ընդհանուր      >=4% & <6% =="" 3=""     (այդ="" թվում`="" վարկային="">

       ակտիվներ       >=6% & <9% =="" 2=""     պարունակող="">

                      >= 9% =  1         հոդվածները): Ընդհանուր

                                         ակտիվները ներառում են հաշվետու

                                         օրվա դրությամբ հաշվեկշռային

                                         ակտիվները և վարկային ռիսկ

                                         պարունակող արտահաշվեկշռային

                                         հոդվածները` համաձայն ակտիվների

                                         դասակարգման կարգի, գումարած

                                         ակտիվների հնարավոր կորուստների

                                         պահուստը (բացառությամբ`

                                         վարկային ռիսկ պարունակող

                                         արտահաշվեկշռային հոդվածների

                                         գծով պահուստի): Բնութագրում է

                                         ակտիվների պորտֆելի որակը`

                                         հաշվի առնելով դասակարգված

                                         վարկերը, դեբիտորական պարտքերը,

                                         արժեթղթերում ներդրումները և

                                         վարկային ռիսկ պարունակող

                                         արտահաշվեկշռային հոդվածները:

                                         

  9.3. Լրացուցիչ      <2% =="" 5=""            բնութագրում="" է="">

       պահուստաֆոնդ/  >=2% & <4% =="" 4=""     ակտիվների="" (այդ="" թվում`="">

       հիմնական       >=4% & <7% =="" 3=""     ռիսկ="">

       կապիտալ        >=7% & <10% =="" 2=""    արտահաշվեկշռային="">

       (միջին)        >= 10% =  1        կապիտալով ապահովվածության

                                         աստիճանը: Լրացուցիչ

                                         պահուստաֆոնդը ձևավորվում է

                                         ամենախիստ պահանջներով` 0.02 x

                                         ստանդարտ և ոչ ռիսկային

                                         ակտիվներ + 0.15 x հսկվող

                                         ակտիվներ +  0.2 x ռիսկային

                                         ակտիվներ + 0.25 x ոչ ստանդարտ

                                         ակտիվներ+ 0.7 x կասկածելի և

                                         միջին ռիսկային ակտիվներ + 1 x

                                         բարձր ռիսկային ակտիվներ -

                                         փաստացի ձևավորված

                                         պահուստաֆոնդ: Հիմնական

                                         կապիտալը հաշվարկվում է միջին

                                         օրական հաշվարկով` համաձայն 8.3

                                         կետի:

                                         

  9.4. Ոչ եկամտաբեր   <20% =="" 5=""           բնութագրում="" է="" բանկի="">

       ակտիվներ/      <=30% &="">20% = 4   որակը` հաշվի առնելով դրանցում

       ընդհանուր      <=40% &="">30% = 3   ոչ եկամտաբեր ակտիվների

       ակտիվներ       <=50% &="">40% = 2   տեսակարար կշիռը: Ոչ եկամտաբեր

                      >50% =  1          ակտիվները հաշվարկվում են`

                                         ընդհանուր ակտիվներ - վարկային

                                         ներդրումների, տեղաբաշխված

                                         դեպոզիտների, ֆակտորինգի

                                         (առանց 0.5 x հսկվող + ոչ

                                         ստանդարտ + կասկածելի) և

                                         արժեթղթերում (բացառությամբ`

                                         ռիսկային, միջին ռիսկային,

                                         բարձր ռիսկային արժեթղթերի)

                                         կատարված ներդրումների գումարը:

                                         Ընդհանուր ակտիվները վերցվում

                                         են որպես հաշվետու օրվա

                                         դրությամբ հաշվեկշռային

                                         ակտիվների և  ակտիվների

                                         կորուստի պահուստաֆոնդի (առանց

                                         վարկային ռիսկ պարունակող

                                         արտահաշվեկշռային հոդվածների

                                         գծով պահուստի) գումար:

                                         

  9.5. Պահուստ /      >35% = 5            Դասակարգված ակտիվներ են

       դասակարգված    <=35% &="">30% = 4   համարվում չաշխատող ակտիվները,

       ակտիվներ       <=30% &="">20% = 3   այդ թվում` վարկային ռիսկ

                      <=20% &="">15% = 2   պարունակող արտահաշվեկշռային

                      <=15% ==""  1=""         հոդվածները:="" բնութագրում="">

                                         վատորակ ակտիվներին համարժեք

                                         պահուստի առկայությունը,

                                         ակտիվները հաշվարկի մեջ

                                         ներառվում են առանց

                                         պահուստաֆոնդի նվազեցման:

                                         

  9.6. Խոշոր          <30% =="" 5=""           «խոշոր»="" ներդրումներ="">

ներդրումների   >=30% & <40% =="" 4=""   համարվում="" բանկի="" միջին="">

       հանրագումար    >=40% & <50% =="" 3=""   կապիտալի="" 5%="" և=""  ավելի="">

       / ընդհանուր    >=50% & <60% =="" 2=""   ներդրումները="">

       ներդրումներ    >=60% =  1         երկարաձգված, ժամկետանց)` տվյալ

                                         փոխառուին և նրա հետ

                                         փոխկապակցված անձանց տրամադրված

                                         փոխառությունների,

                                         ակրեդիտիվների, նրանց

                                         պարտավորությունների դիմաց

                                         տրված երաշխիքների

                                         հանրագումարը: Ընդհանուր

                                         ներդրումները ներառում են

                                         հաշվեկշռային ակտիվները,

                                         ակրեդիտիվները, նրանց

                                         պարտավորությունների դիմաց

                                         տրված երաշխիքները,

                                         բացառությամբ` կանխիկ դրամական

                                         միջոցների, թղթակցային

                                         հաշիվների և հիմնական

                                         միջոցների: Բնութագրում է բանկի

                                         ղեկավարության ունակությունը`

                                         դիվերսիֆիկացնելու բանկի

                                         գործունեության ընթացքում

                                         առաջացող ռիսկերը: Ա տարրի

                                         հաշվարկում ներառվում է 50%

                                         կշռով:

                                         

  9.7. Ակտիվների      <0.15 =="" 5=""          բնութագրում="" է="">

կենտրոնացման   >=0.15 & <0.25 =="" 4="" ռիսկայնությունն="">

       աստիճանը       >=0.25 & <0.4 =="" 3=""  տնտեսության="" ճյուղերի="">

                      >=0.4 & <0.6 =="" 2=""   ներդրման="" ոլորտների:="" ռիսկային="">

                      >=0.6 =  1         համարվում մեկ կամ մի քանի

                                         ճյուղերում ներդրումների

                                         կենտրոնացումը:

                                         

9.8. Դասակարգված և Հավասար է նախորդ   Դասակարգված վարկեր են

       դուրս գրված    ամսվա ակտիվների    համարվում չաշխատող վարկերը:

       վարկերի        որակի              Բնութագրում է վարկային

       փոփոխությունը  գնահատականին`      ներդրումների որակի

       ընդհանուր      ճշգրտված + կամ -   փոփոխությունը` հիմնվելով

       վարկային       0.5, 1 միավոր`     վատորակ, ինչպես նաև  դուրս

       ներդրումներում հիմնվելով          գրված  ակտիվների շարժերի վրա:

                      ակտիվների որակի

                      փոփոխության առկա

                      միտումների վրա   

                                       

  9.9. Ակտիվների      Գնահատվում է 1-5   Գնահատվում է ակտիվների որակի

       որակի          միավորներով        սուբյեկտիվ գնահատման

       սուբյեկտիվ                        չափանիշների հիման վրա.

գնահատական

1. բանկի ակտիվների, այդ թվում`

վարկային ռիսկ պարունակող

արտահաշվեկշռային հոդվածների,

վարկային և այլ ներդրումների

ծավալն ու որակը (խնդրահարույց և

չաշխատող ակտիվների տեսակարար

կշիռները), դրանց հարաբերական

փոփոխության միտումները,

տնտեսության այն ճյուղերի կամ

ոլորտների վիճակը, որտեղ կատարվել

են ներդրումները,

2. բանկի տնտեսական ծրագրով

նախատեսված ընդլայնումները և

ծրագրի իրագործումը,

3. դասակարգման հաշվառման

հուսալիությունը,

4. ակտիվների

ապահովվածությունը,

5. օֆշորային և ռիսկային

գոտիներում ներդրումների

ծավալները,

6. վարկային ռիսկի կառավարման

հուսալիությունը, համապատասխան

ընթացակարգերի առկայությունը և

կիրառությունը,

7. տնտեսության զարգացման

միտումները, իրադարձությունները,

8. ներդրումների կենտրոնացման

աստիճանը և փոփոխության

միտումները:

 

10. Մ - Կառավարում

 

  10.1 Կառավարման     Գնահատվում է 1-5   գնահատվում է կառավարման

  .    սուբյեկտիվ     միավորներով        սուբյեկտիվ գնահատման չափանիշների

       կարծիք                            հիման վրա.

                                        

                                         1. բանկի ընդհանուր

                                         ցուցանիշները, դրանց

                                         փոփոխությունն ու միտումները,

                                         2.  բանկի տեխնիկական

                                         հագեցվածությունը,

                                         3. ընդարձակման ստրատեգիան,

                                         4. վերահսկողության պահանջներին

                                         իրազեկության աստիճանը,

                                         5. թույլ տրված խախտումների

                                         հաճախականությունը և դրանց

                                         վերացման հնարավորությունները,

                                         հաշվետվությունների

                                         արժանահավատությունը,

                                         6. բանկի, որպես ֆինանսական

                                         միջնորդի, կայացածության

                                         աստիճանը,

                                         7. ներքին հսկողության

                                         համակարգի առկայությունը և որակը,

                                         8. բանկի հեռանկարային

                                         զարգացման ծրագրի և բյուջեի

                                         իրատեսականությունը և կատարման

                                         մակարդակը,

                                         9. բանկի կառավարման

                                         ընթացակարգերի

                                         արդյունավետությունը,

                                         10. ղեկավարների և կադրերի

                                         մասնագիտական պատրաստվածության

                                         աստիճանը,

                                         11. բանկի կառավարման տարբեր

                                         մակարդակների միջև

                                         փոխհարաբերությունների և

                                         համագործակցության

                                         արդյունավետությունն ու դրանց վրա

                                         արտաքին ազդեցության

                                         առկայությունը,

                                         12. բանկի կողմից ռիսկերի

                                         կառավարման համակարգի

                                         արդյունավետությունը:

                                         

  10.2 Վերապատրաստում-                   Բնութագրում է բանկի հիմնական

  .    ների թիվ/                         աշխատակազմի (առանց սպասարկող

       աշխատողների                       անձնակազմի) մասնագիտական

       թվաքանակ                          պատրաստվածության աստիճանը` հաշվի

                                         առնելով վերապատրաստումները:

                                         Հաշվարկվելու է անհրաժեշտ

                                         տեղեկություններն ստանալու համար

                                         համապատասխան հաշվետվական ձև և

                                         հաշվարկում ներառման ենթակա

                                         վերապատրաստումների ցանկը

                                         Կենտրոնական բանկի կողմից

                                         սահմանելուց հետո:

                                        

  10.3 Խախտումներ     <1 =="" 5=""             տնտեսական="">

  .                   >=1 & <2 =="" 4=""       նորմատիվի="" խախտումը="" համարվում="" է="">

                      >=2 & <3 =="" 3=""       միավոր,="">

                      >=3 & <4 =="" 2=""       հաշվետվության="" ուշացումը`="">

                      >=4 = 1            միավոր, հաշվապահական հաշվառման

                                         սխալը` 0.25, անարժանահավատ

                                         տվյալների ներկայացումը` 1, այլ

                                         խախտումները` 0.5 միավոր:

                                        

  10.4 ՔԱԵԼՍ  միջին   Ք, Ա, Ե, Լ, Ս      Հաշվարկվում է որպես համակարգի

  .                   տարրերի            հինգ տարրերի (առանց կառավարման

                      թվաբանական միջին   (Մ)) թվաբանական միջին: Շուկայի

                                         փոփոխությունների նկատմամբ

                                         զգայունության գնահատականը միջինի

                                         հաշվարկում (Ս) ընդգրկվում է 50

                                         տոկոսով:

 

11. Ե - Եկամտաբերություն

 

  11.1 Զուտ շահույթ   >=0.7% = 5         Ցույց է տալիս ընդհանուր

  .    (միջին         <0.7% &="">=0.5% = 4 ակտիվների մեկ միավորի առաջացրած

       ամսական) /     <0.5% &="">=0.2% = 3 միջին ամսական շահույթը կամ

       ընդհանուր      <0.2% &="">=0% = 2   բնութագրում է ակտիվների

       ակտիվներ       <0% ==""  1=""           շահութաբերությունը:="">

       (միջին                            շահույթը հաշվարկվում է

       տարեսկզբից)                       տարեսկզբից կուտակված զուտ

                                         շահույթը բաժանած ամիսների թվին:

                                         Ընդհանուր ակտիվները հաշվարկվում

                                         են տարեսկզբից յուրաքանչյուր

                                         ամսվա դիսկրետ հաշվեկշռային

                                         ընդհանուր ակտիվների գումարը

                                         բաժանած ամիսների թվին:

                                        

  11.2 Զուտ շահույթ   >=2% = 5           Բնութագրում է ընդհանուր կապիտալի

  .    (միջին         <2% &="">=1.3% = 4   մեկ միավորին բաժին ընկնող միջին

       ամսական) /     <1.3% &="">=0.7% = 3 ամսական շահույթը կամ  կապիտալի

       ընդհանուր      <0.7% &="">=0% = 2   շահութաբերությունը: Զուտ

       կապիտալ        <0% ==""  1=""           շահույթը="" հաշվարկվում="">

       (միջին                            տարեսկզբից կուտակված զուտ

       տարեսկզբից)                       շահույթը բաժանած ամիսների թվին:

                                         Ընդհանուր կապիտալը հաշվարկվում է

                                         տարեսկզբից յուրաքանչյուր ամսվա

                                         դիսկրետ հաշվեկշռային ընդհանուր

                                         կապիտալների գումարը  բաժանած

                                         ամիսների թվին:

                                        

  11.3 Զուտ           <0% =="" 1=""            հաշվարկվում="" է="" որպես="">

  .    տոկոսային      >=0% & <0.5% =="" 2=""   եկամուտների="">

       եկամուտ        >=0.5% & <1.0% =="" 3="" վարկային="">

       (միջին         >=1.0% & <1.5% =="" 4="" տեղաբաշխված="">

       ամսական)  /    >=1.5% =  5        ֆակտորինգի  (առանց 0.5 x հսկվող

       եկամտաբեր                         + ոչ ստանդարտ + կասկածելի) և

       ակտիվներ                          արժեթղթերում (բացառությամբ`

       (միջին                            ռիսկային, միջին ռիսկային, բարձր

       տարեսկզբից)                       ռիսկային արժեթղթերի) կատարված

                                         ներդրումների գումարին:

                                         Բնութագրում է եկամտաբեր

                                         ակտիվների օգտագործման

                                         արդյունավետությունը: Զուտ

                                         տոկոսային եկամուտը հաշվարկվում է

                                         տարեսկզբից կուտակված զուտ

                                         տոկոսային եկամուտը բաժանած

                                         ամիսների թվին: Եկամտաբեր

                                         ակտիվները հաշվարկվում են

                                         տարեսկզբից յուրաքանչյուր ամսվա

                                         վերջի դրությամբ եկամտաբեր

                                         ակտիվների գումարը  բաժանած

                                         ամիսների թվին:

                                        

  11.4 Զուտ           Զ.Գ.Ե.>0&Զ.Մ.<0=5  բնութագրում="" է="">

  .    գործառնական    Զ.Գ.Ե.<0&զ.մ.>0=1  եկամտաբերության աստիճանը` հաշվի

       եկամուտներ     Զ.Գ.Ե.>0 & Զ.Մ.>0, առնելով կատարված մասհանումները:

       (կուտակային)   ապա                Զուտ գործառնական եկամուտները և

       / զուտ         >400% = 5          զուտ մասհանումները հաշվարկվում

մասհանումներ   >250% & <=400% =="" 4="" են="" որպես="" հաշվետու="" ամսվա="">

(կուտակային)  >150% & <=250% =="" 3="" դրությամբ="" ստացված="">

>100% & <=150% =="" 2="" գործառնական="" եկամուտներ="">

                      <=100 %=" 1"       կատարված="" զուտ="">

                                         համաձայն  կանոնակարգ 3-ով

                      Զ.Գ.Ե.<0 &=""><0  սահմանված="" թիվ="" 5="">

                      ապա                

                      >100% = 1         

                      >75% & <=100% =="" 2="">

                      >50% & <=75% =="" 3="">

                      >25% & <=50% =="" 4="">

                      <=25 %=" 5">

                                        

  11.5 Զուտ           >40% = 5           Բնութագրում է հաշվետու

  .    տոկոսային      <=40% &="">35% = 4   ժամանակաշրջանի ընթացքում զուտ

       եկամուտներ     <=35% &="">25% = 3   տոկոսային եկամուտների հաշվին

(կուտակային)/  <=25% &="">15% = 2   բանկի ընդհանուր ծախսերը

       ընդհանուր      <=15% ==""  1=""         բավարարելու=""  ունակությունը:="">

       ծախսեր                            տոկոսային եկամուտները և

       (կուտակային)                      ընդհանուր ծախսերը հաշվարկվում են

                                         որպես հաշվետու ամսվա վերջի

                                         դրությամբ ստացված զուտ տոկոսային

                                         եկամուտներ և կատարված ընդհանուր

                                         ծախսեր` համաձայն կանոնակարգ 3-ի

                                         թիվ 5 հաշվետվության:

                                        

  11.6 Զուտ դրամական  >400% = 5          Բնութագրում է բանկի

  .    հոսքեր` մինչև  <=400% &="">250% = 4 ունակությունը` մարելու

       գործառնական    <=250% &="">100% = 3 հաշվարկված վճարվելիք տոկոսները`

       ակտիվներում և  <=100% &="" 0%="2"    հաշվետու="">

       պարտավորու-    <=0% ==""  1=""          ընթացքում="">

       թյուններում                       գործունեությունից ստացված

       փոփոխություն-                     դրամական միջոցների հաշվին:

ները /

հաշվարկված

վճարվելիք

տոկոսներ

11.7 Եկամտաբերու-  Գնահատվում է 1-5  Գնահատվում է եկամտաբերության

  .    թյան           միավորներով        սուբյեկտիվ գնահատման չափանիշների

       սուբյեկտիվ                        հիման վրա.

գնահատական

1. բանկի շահութաբերության

կայունությունը,

2. շահութաբերության

ցուցանիշների միտումները,

3. ապագայում շահութաբերության

բարձրացման հնարավորությունները,

4. պատահական և արտասովոր

գործարքներից (այդ թվում`

ակտիվների վերադարձից) ստացված

եկամուտները և կատարված ծախսերը,

5. եկամտաբեր գործարքների

հնարավոր ընդարձակումը,

6. գործառնական գների

շուկայականությունը,

ճկունությունը,

7. եկամտաբեր ակտիվների

մեծությունը և միտումները,

8. եկամուտների ու ծախսերի

կառուցվածքը, միտումները,

9. եկամուտների ու ծախսերի

պլանավորման (բյուջեի)

առկայությունը և դրա կատարումը:

 

12. Լ - Իրացվելիություն

 

  12.1 Բարձր իրացվելի Եթե                Ն21 տնտեսական նորմատիվ,

  .    ակտիվներ       իրացվելիության     բնութագրում է բանկի

       (միջին) /      ճեղքվածքը          իրացվելիության ընդհանուր

       ընդհանուր      բացասական է`       մակարդակը:

       ակտիվներ       >30% = 5

       (միջին)        <=30% &="">27.5% = 4

                      <=27.5% &="">25% = 3

                      <=25% &="">20% = 2

                      <=20% =="">

                      Եթե

                      իրացվելիության

                      ճեղքվածքը դրական

                      է`

                      >=25% = 5

                      <25% &="">=20% = 4

                      <20% &="">15% = 3

                      <15% &="">=10% = 2

                      <10% =="">

                      

  12.2 Բարձր իրացվելի >100% = 5          Ն22 տնտեսական նորմատիվ,

  .    ակտիվներ /     <=100% &="">90% = 4  բնութագրում է ցպահանջ

       ցպահանջ        <=90% &="">80% = 3   պարտավորությունները պատշաճ

       պարտավորու-    <=80% &="">60% = 2   կատարելու բանկի ունակությունը:

       թյուններ       <=60% =="">

                      

  12.3 Մինչև  180 օր   >140% = 5         Բնութագրում է բանկի կողմից մինչև

  .    մարման         <=140% &="">120% = 4 180 օր մարման ժամկետով

       ժամկետով       <=120% &="">100% = 3 պարտավորությունների բավարարման

ակտիվներ/մինչև <=100% &="">80% =2  մակարդակը: Մինչև 180 օր մարման

       180 օր մարման  <=80% ==""  1=""         ժամկետով="" ակտիվների="">

       ժամկետով                          պարտավորությունների (այդ թվում`

       պարտավորություն-                  արտահաշվեկշռային պայմանական

       ներ                               պարտավորությունները)

                                         մեծությունները հաշվարկվում են

                                         համաձայն կանոնակարգ 3-ի թիվ 9

                                         հաշվետվության:

                                        

  12.4 Դրամական հոսք  >35% = 5           Բնութագրում է բանկի

  .    գործառնական    <=35% &="">20% = 4   ունակությունը` բավարարելու

գործունեությու-<=20% &="">10% = 3   դրամական զուտ հոսքերի միջոցով

       նից /(ցպահանջ  <=10% &="">0% = 2    ցպահանջ և  կարճաժամկետ

       հաշիվներ +     <=0% ==""  1=""          պարտավորությունները:="" մինչև=""  1="">

       մինչև  1 ամիս                     ժամկետայնությամբ

       ժամկետայնությամբ                  պարտավորությունների ծավալը

       պարտավորություն-                  հաշվարկվում է որպես հաշվետու

       ներ)                              ամսվան նախորդող եռամսյակի միջին

                                         թվաբանական: Մինչև 1 ամիս մարման

                                         ժամկետով պարտավորությունների

                                         մեծությունը (այդ թվում`

                                         արտահաշվեկշռային պայմանական

                                         պարտավորությունները) հաշվարկվում

                                         է համաձայն  կանոնակարգ 3-ի թիվ 9

                                         հաշվետվության:

                                        

12.5 Իրացվելիության Գնահատվում է 1-5   Գնահատվում է իրացվելիության

  .    սուբյեկտիվ     միավորներով        սուբյեկտիվ գնահատման չափանիշների

       կարծիք                            հիման վրա.

                                        

                                         1. բանկի իրացվելիության

                                         ճկունությունն ու կայունությունը,

                                         2. ապագայում իրացվելիության

                                         հնարավոր փոփոխությունները, այդ

                                         թվում` պայմանավորված

                                         հետհաշվեկշռային պայմանական

                                         պարտավորություններով,

                                         3. միջբանկային ռեսուրսների

                                         հասանելիությունը,

                                         4. աննախադեպ իրավիճակներում

                                         բանկի կողմից իրացվելիության արագ

                                         ճշգրտման հնարավորությունները,

                                         5. ներդրումները սահմանված

                                         ժամկետներում հետ ստանալու

                                         հնարավորությունը,

                                         6. կարճաժամկետ միջոցների

                                         ներգրավման հաշվին երկարաժամկետ

                                         ակտիվների ֆինանսավորման

                                         գործարքների առկայությունը,

                                         7. իրացվելիության կառավարման

                                         ռազմավարության առկայությունը,

                                         8. նախորդ տարիների ընթացքում

                                         իրացվելիության մակարդակի

                                         միտումները,

                                         9. իրացվելիության գործող

                                         նորմատիվների բավարարման պայմանը

                                         (իրացվելիության գործող

                                         նորմատիվները սահմանային

                                         արժեքներին մոտ լինելու դեպքում

                                         իրացվելիության գնահատականը կարող

                                         է նվազեցվել):

                                         

13.  Ս - Շուկայի փոփոխությունների նկատմամբ զգայունություն

 

  13.1. Համախառն      >30%  = 1          Բնութագրում է համախառն

արտարժութային  >=25% & < 30%="2"   արտարժութային="" ռիսկի="">

       դիրք /         >=20% & <25% =="" 3=""   կանոնակարգ="" 2-ով="">

       ընդհանուր      >= 15% & < 20%="4"  արտարժույթի="" տնօրինման="">

       կապիտալ        <= 15%="5">

                                

  13.2. II խմբի        >6%  = 1           Բնութագրում է բանկի ռիսկի

       արտարժութային  >=5% & <6% =2=""      մակարդակը="" ii="" խմբի="" մեջ="">

       դիրք/          >=3% & <5% =="" 3=""     արտարժույթների="" գծով:="">

       ընդհանուր      >= 2% & <3% =="" 4=""    2-ով="" սահմանված="">

       կապիտալ        <= 2%="5"           տնօրինման="" նորմատիվն="">

                      

  13.3. Հիմնական       <20% =="" 5=""           բնութագրում="" է="" շուկայում="">

       միջոցներ/      >=20% & <30% =="" 4=""   միջոցների="" գների="">

       հիմնական       >=30% & <50% =="" 3=""   հետ="" կապված="" բանկի="" ռիսկը:="">

       կապիտալ        >=50% & <70% =="" 2=""   մեթոդիկայի="" իմաստով`="">

       (միջին)        >=70% =  1         միջոցները ներառում են բանկի

                                         կողմից օգտագործվող հիմնական

                                         միջոցները, գրավի տնօրինման

                                         արդյունքում կամ այլ պահանջներից

                                         առաջացած սեփականացված անշարժ

                                         գույքը և այլ հիմնական միջոցները,

                                         շահագործումից դուրս հիմնական

                                         միջոցները` արտահայտված

                                         հաշվեկշռային արժեքով:

                                        

  13.4. Տոկոսաբեր     <20% =="" 5=""           բնութագրում="" է="">

ակտիվների և   >=20% & <40% =="" 4="">

       ծախսատար       >=40% & <60% =="" 3=""   փոփոխությունների="" հետ="">

       պարտավորու-    >=60% & <80% =="" 2=""   բանկի="" ռիսկը:="" տոկոսաբեր="">

       թյունների      >=80% =  1         և  ծախսատար պարտավորությունների

       ճեղքվածք/                         ճեղքվածքը հաշվարկվում է մինչև

       ընդհանուր                         180 օր մարման ժամկետով տոկոսաբեր

       կապիտալ                           ակտիվների և  ծախսատար

       (դիսկրետ)                         պարտավորությունների համար: Մինչև

                                         180 օր մարման ժամկետով տոկոսաբեր

                                         ակտիվների և ծախսատար

                                         պարտավորությունների

                                         մեծությունները հաշվարկվում են

                                         համաձայն կանոնակարգ 3-ի թիվ 9

                                         հաշվետվության:

  13.5. Արտարժութային <20% =="" 5=""           բնութագրում="" է="">

ակտիվների և   >=20% & <35% =="" 4=""   արտարժութային="">

       պարտավորու-    >=35% & <50% =="" 3=""   տատանումների="" հետ="" կապված="">

       թյունների      >=50% & <65% =="" 2=""   ռիսկը:="" արտարժութային="" ակտիվների="">

       ճեղքվածք /     >=65% =  1         պարտավորությունների ճեղքվածքը

       ընդհանուր                         հաշվարկվում է մինչև  180 օր

       կապիտալ                           մարման ժամկետ ունեցող

       (դիսկրետ)                         արտարժութային ակտիվների և

                                         պարտավորությունների համար: Մինչև

                                         180 օր մարման ժամկետով

                                         արտարժութային ակտիվների և

                                         պարտավորությունների

                                         մեծությունները հաշվարկվում են`

                                         համաձայն կանոնակարգ 3-ի թիվ 9

                                         հաշվետվության: Արտարժութային

                                         ակտիվների և պարտավորությունների

                                         ճեղքվածքը (մինչև 180 օր)

                                         ներառում է առաջին և երկրորդ խմբի

                                         արտարժույթների գծով ճեղքվածքների

                                         բացարձակ արժեքով գումարը:

                                        

  13.6. Շուկայական    Գնահատվում է 1-5   Գնահատվում է շուկայի

       ռիսկի          միավորներով        փոփոխությունների նկատմամբ

       նկատմամբ                          զգայունության սուբյեկտիվ

       զգայունության                     գնահատման չափանիշների հիման վրա.

       սուբյեկտիվ                        1. շուկայական ռիսկերն

       կարծիք                            ապակենտրոնացնելու ունակությունը,

                                         2. շուկայական

                                         փոփոխություններին արագ և

                                         նվազագույն կորուստներով

                                         հարմարվելու բանկի

                                         ունակությունները,

                                         3. ռիսկերի գնահատման

                                         մեթոդների, մոդելների, ռիսկերի

                                         վերահսկման ռազմավարության

                                         առկայությունը,

                                         4. ներքին վերահսկողության

                                         մակարդակը,

                                         5. շուկայական ռիսկերի ծածկման

                                         համար կապիտալի բավարարությունը,

                                         6. բանկի հեռանկարային

                                         զարգացման ծրագրով նախատեսված

                                         ակտիվային, պասիվային

                                         գործառնությունների ռիսկայնության

                                         հիմնավորվածությունը,

                                         7. արտաքին միջավայրի, շուկայի

                                         և նրա տարբեր հատվածների

                                         փոփոխությունների նկատմամբ

                                         զգայունությունը,

                                         8. բանկի և իր խմբի (հոլդինգի)

                                         անդամների փոխազդեցության

                                         աստիճանը,

                                         9. ածանցյալ գործիքներով

                                         տոկոսային և արտարժութային

                                         ռիսկերի կարգավորման փորձը,

                                         10. բանկի կողմից գործառնական

                                         ռիսկերի կառավարման մակարդակը և

                                         արդյունավետությունը,

                                         11. բանկի մրցունակությունը, այն

                                         է` նոր շուկաներ գրավելու և առկա

                                         շուկաներում ունեցած դիրքերն

                                         ընդլայնելու կարողությունը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
09.07.2002
N 233-Ն
Որոշում