14.03.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 7-ին
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «հաշմանդամային սայլակ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «անվասայլակ» բառով, իսկ «հաշմանդամը» բառը` «հաշմանդամություն ունեցող անձը» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում «հաշմանդամներին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում «հաշմանդամային սայլակներով» բառերը փոխարինել «անվասայլակներով» բառով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. մարտի 1 Երևան ՀՕ-65-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 4 մարտի 2024 թվական: