Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1487.270902

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1487-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.-9.(1-9-րդ կետերն ուժը կորցրել է 11.03.04 թիվ 295-Ն որոշում)

i

10. Հաշվեկշռային մեթոդով 105538 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ճանապարհների շինարարական նորոգման» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

11. Սահմանել «Ճանապարհների շինարարական նորոգման» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գինը` 14615 հազ. դրամ, որը համապատասխանում է 14615 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

12. Մասնավորեցման ենթակա «Ճանապարհների շինարարական նորոգման» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը 14615 հազ. դրամ է, որը համապատասխանում է 14615 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

13. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 3654 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

14. «Ճանապարհների շինարարական նորոգման» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 33511 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 30075 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 935 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1447 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1054 հազ. դրամ:

15. «Ճանապարհների շինարարական նորոգման» պետական փակ բաժնետիրական ընկերությանը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

16. Վճարումները կատարել 3-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

17. Աբովյան քաղաքի Պիոներական փողոցում գտնվող 547,81 քառ. մետր տարածք զբաղեցնող «Գառնի» կինոթատրոնի դահլիճային մասը կազմող «փոքր» օբյեկտը մասնավորեցնել դասական աճուրդով:

18. Սահմանել մասնավորեցվող պետական գույքի մեկնարկային գինը` 2000 հազ. դրամ:

19. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` աճուրդն իրականացնել 2-ամսյա ժամկետում:

20. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2002
N 1487-Ա
Որոշում