040.1395.160902
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2002 թվականի N 1395-Ա
i
«ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Միացյալ Արաբական Էմիրությունների «Արեմպա Ինթերնեշնլ էլ Թի Դի Էֆ Զեդ Ի» (Arempa International Ltd. FZE) ընկերության առաջարկությունը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Սայաթ-Նովայի 8 հասցեում գտնվող` 382 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը` Միացյալ Արաբական Էմիրությունների «Արեմպա Ինթերնեշնլ էլ Թի Դի Էֆ Զեդ Ի» ընկերությանը` 50000 ԱՄՆ-ի դոլար արժեքով` ներառյալ ավելացված արժեքի հարկը, եթե գնորդը կստանձնի կատարել հետևյալ պարտավորությունները`
ա) օրենքով սահմանված կարգով կհրաժարվի իր նկատմամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության ունեցած 369550 ԱՄՆ-ի դոլար գումարի պարտքից ու այդ պարտքի հետևանքով առաջացած տույժերից ու իրեն հասցված վնասներից, և
բ) Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի դրամաշնորհ` 100000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով:
2. Սահմանել, որ`
ա) Երևանի Սայաթ-Նովայի 8 հասցեում գտնվող` 382 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքի վաճառքից ստացված միջոցները «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը պետք է օգտագործի իր նոր տարածքի նորոգման ու կահավորման նպատակով.
բ) տարածքի վաճառքի պայմանագրի նախագիծը պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի հետ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ