Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 939-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2023 թվականի N 2290-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 939-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 939-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական ու ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) վերնագրում «ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՅԱԿԱՆ ՈՒ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՅԱԿԱՆ ՈՒ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառերով.

2) 2-րդ կետը «զինծառայողների» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության մարմնի ծառայողների» բառերով.

3) N 1 հավելվածի`

ա. 1-ին կետը «բնակարանային» բառից առաջ լրացնել «, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության մարմնի ծառայողների» բառերով,

բ. 2-րդ կետի 1-ին ենթակետից «(գործատու)» բառը հանել, իսկ «նախարարություն» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայություն» բառերով,

գ. 2-րդ կետի 3-րդ ենթակետը «զինծառայողներ» բառից հետո լրացնել «, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասերում նշված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության մարմնի ծառայողներ» բառերով,

դ. 3-րդ կետը «զինծառայողները:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«2024 թվականի հունվարի 1-ից ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ նաև ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների 40 ծառայող և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության մարմնի 10 ծառայող:»,

ե. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Ծրագրի գործողությունը չի տարածվում օրենքով սահմանված բնակարանային ապահովության շրջանակներում բնակարանային պայմանների բարելավում ստացած զինծառայողների վրա, կամ ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված և անհատույց օգտագործման իրավունքով բնակարան ստացած սպայական կազմի զինծառայողների վրա, ինչպես նաև զինծառայողի կողմից կնքված հիփոթեքային վարկավորման այլ պայմանագրի վրա:»,

զ. 10-րդ կետը «հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու» բառերից հետո լրացնել «կամ առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչվելու (եթե չի սահմանվում հաշմանդամություն) հիմքով ազգային անվտանգության մարմիններում կամ պետական պահպանության մարմնում ծառայությունից արձակվելու» բառերով, իսկ «համապատասխանաբար զինվորական ծառայությունից» բառերից հետո` «կամ ազգային անվտանգության մարմիններում կամ պետական պահպանության մարմնում ծառայությունից» բառերով,

է. 12-րդ կետը «զինվորական ծառայությունից» բառերից հետո լրացնել «կամ ազգային անվտանգության մարմիններում կամ պետական պահպանության մարմնում ծառայությունից» բառերով,

ը. 13-րդ կետում «զինվորական ծառայությունից արձակվելուց» բառերը փոխարինել «զինվորական ծառայությունից կամ ազգային անվտանգության մարմիններում կամ պետական պահպանության մարմնում ծառայությունից արձակվելուց» բառերով, «զինվորական ծառայության» բառերից հետո լրացնել «կամ ազգային անվտանգության մարմիններում կամ պետական պահպանության մարմնում ծառայության» բառերով, «և եկամտային հարկի վերադարձման» բառերը հանել, «զինվորական ծառայությունից անհիմն» բառերը փոխարինել «զինվորական ծառայությունից կամ ազգային անվտանգության մարմիններում կամ պետական պահպանության մարմնում ծառայությունից անհիմն կամ անօրինական» բառերով, իսկ «զինվորական ծառայությունում» բառերից հետո լրացնել «կամ ազգային անվտանգության մարմիններում կամ պետական պահպանության մարմնում ծառայությունում» բառերով.

4) N 2 հավելվածի`

ա. վերնագիրը «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառից հետո լրացնել «, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառերով,

բ. 1-ին կետը «զինծառայողների» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության մարմնի ծառայողների» բառերով,

գ. 6-րդ կետի 1-ին ենթակետը «ծառայողական վկայականի» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության մարմնի ծառայողների ծառայողական վկայականի,» բառերով,

դ. 8-րդ կետում «քանակից» բառը փոխարինել «քանակներից» բառով, իսկ «նախատեսված թիվը» բառերը` «նախատեսված թվերը» բառերով,

ե. 9-րդ կետում «նախատեսված թվին» բառերը փոխարինել «նախատեսված թվերին» բառերով,

զ. 12-րդ կետում «Պաշտպանության նախարարության» բառերը փոխարինել «համապատասխան մարմնի» բառերով:».

i

2) որոշման 2-րդ կետը «տնօրենին» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.12.2023
N 2290-Ն
Որոշում