040.1410.190902
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 2002 թվականի N 1410-Ն
i
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի մարզային, Երևանի քաղաքային ենթակայության թանգարանները` համաձայն N 1 հավելվածի, վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն N 2 հավելվածի:
2. Մինչև Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի մարզային, Երևանի քաղաքային ենթակայության թանգարանների (այսուհետ` պետական հիմնարկներ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը` այդ պետական հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից հատկացումները տրամադրվում են համապատասխան մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան, հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:
3. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
4. Սահմանել, որ`
ա) սույն որոշմամբ մշակութային գործունեությունը մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումը, մեկնաբանումը, մշակութային բարիքների` ծառայությունների և արտադրանքի (ապրանքների) մատուցումը և իրացումն է.
բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է.
գ) պետական ոչ առևտրային կազմակերպությունները, օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան, սահմանված կարգով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` հրատարակչական գործունեության իրականացում, հուշանվերների արտադրություն և իրացում.
դ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզպետներին` ապահովել Կապանի, Գավառի և Գյումրու քաղաքապետարանների շենքերը, դրանց նպատակային նշանակությանը համապատասխան, անհատույց օգտագործման իրավունքով Կապանի, Գեղարքունիքի, Շիրակի երկրագիտական և Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարաններին հանձնելու մասին պայմանագրերի կնքումը:
i
6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե», «Է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել սույն որոշման 1-ին կետում նշված համապատասխան մարզպետներին և Երևանի քաղաքապետին:
7. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 1-ի N 1410-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ
ՀՀ Սյունիքի մարզպետարան
Կապանի երկրագիտական թանգարան
ՀՀ Շիրակի մարզպետարան
Գյումրու ժողովրդական ճարտարապետության
և քաղաքային կենցաղի թանգարան
Շիրակի երկրագիտական թանգարան
ՀՀ Լոռու մարզպետարան
Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
Գեղարքունիքի երկրագիտական թանգարան
ՀՀ Արարատի մարզպետարան
Պ. Սևակի տուն-թանգարան
Սպարապետ Վ. Սարգսյանի տուն-թանգարան
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան
Եղեգնաձորի երկրագիտական թանգարան
Երևանի քաղաքապետարան
Երևան քաղաքի պատմության թանգարան
Ժամանակակից արվեստի թանգարան
Պատմահնագիտական թանգարան
Կարեն Դեմիրճյանի թանգարան
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 1-ի N 1410-Ն որոշման
ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ` ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ
ՀՀ Սյունիքի մարզպետարան
Կապանի երկրագիտական թանգարան
ՀՀ Շիրակի մարզպետարան
Գյումրու ժողովրդական ճարտարապետության
և քաղաքային կենցաղի թանգարան
Շիրակի երկրագիտական թանգարան
ՀՀ Լոռու մարզպետարան
Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
Գեղարքունիքի երկրագիտական թանգարան
ՀՀ Արարատի մարզպետարան
Պ. Սևակի տուն-թանգարան
Սպարապետ Վ. Սարգսյանի տուն-թանգարան
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան
Եղեգնաձորի երկրագիտական թանգարան
Երևանի քաղաքապետարան
Երևան քաղաքի պատմության թանգարան
Ժամանակակից արվեստի թանգարան
Պատմահնագիտական թանգարան
Կ. Դեմիրճյանի թանգարան