040.1362.110902
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2002 թվականի N 1362-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն» պետական հիմնարկներ ստեղծելու մասին» N 412 որոշմամբ ստեղծված «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն» պետական հիմնարկները վերակազմավորել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կազմում գործող գործակալությունների` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդին տասնօրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կազմում գործող գործակալությունների կանոնադրությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ