040.1360.110902
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2002 թվականի N 1360-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման 17.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 06 ենթախմբի «4. Մշակութային միջոցառումներ» ծրագրով Հայաստանի Հանրապետության մարզպետարանների համար նախատեսված հատկացումների սահմաններում իրականացվող մշակութային միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մշակութային միջոցառումների ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 29-ի N 1360-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Մարզպետարանի անվանումը | Միջոցառման անվանումը | Գումարը |
| | |(հազ. դրամ)|
|_______________________|_____________________________________|___________|
| 1 | 2 | 3 |
|_______________________|_____________________________________|___________|
|ՀՀ Արագածոտնի | Ընդամենը | 1983.0 |
|մարզպետարան | այդ թվում` | |
| |1. ՀՀ անկախության տարելիցին | |
| | նվիրված հանդիսություն | |
| |2. «Վ. Պետրոսյան - 70» հոբելյանական | |
| | միջոցառում | |
|_______________________|_____________________________________|___________|
|ՀՀ Արարատի մարզպետարան | Ընդամենը | 1742.0 |
| | այդ թվում` | |
| |1. Տոնակատարություններ | |
| |2. Թատերականացված միջոցառումներ | |
| |3. Փառատոներ | |
| |4. Սպորտային միջոցառումներ | |
| |5. Երիտասարդական միջոցառումներ | |
|_______________________|_____________________________________|___________|
|ՀՀ Արմավիրի մարզպետարան| Ընդամենը | 839.4 |
| | այդ թվում` | |
| |ՀՀ անկախության օրվան նվիրված | |
| |միջոցառումներ | |
|_______________________|_____________________________________|___________|
|ՀՀ Գեղարքունիքի | Ընդամենը | 1035.0 |
|մարզպետարան | այդ թվում` | |
| |1. Շուշիի ազատագրման 10-րդ տարելիցին | |
| | նվիրված բռնցքամարտի մարզային | |
| | հուշամրցաշար | |
| |2. «Ֆ. Դովլաթյան - 75» հոբելյանական | |
| | միջոցառում | |
| |3. Գավառի մշակույթի օրերը Ճամբարակ | |
| | քաղաքում | |
| |4. «Բերքի տոն» մարզային | |
| | տոնախմբություն | |
|_______________________|_____________________________________|___________|
|ՀՀ Լոռու մարզպետարան | Ընդամենը | 1900.0 |
| | այդ թվում` | |
| |1. «ՈՒսանողական գարուն» մարզային | |
| | փառատոն | |
| |2. Երգի-պարի մարզային փառատոն` | |
| | «Հայկական ժողովրդական նվագարաններ»| |
|_______________________|_____________________________________|___________|
|ՀՀ Կոտայքի մարզպետարան | Ընդամենը | 1914.0 |
| | այդ թվում` | |
| |1. Տյառնընդառաջի տոնախմբություն | |
| |2. Մարզի գործարար կանանց մեծարման | |
| | երեկո | |
| |3. Ազգային գրադարանային շաբաթին և | |
| | գրադարանային «Վերնատուն» լրատուի | |
| | երկամյա տարելիցին նվիրված | |
| | միջոցառում | |
| |4. ՈՒսանողական - երիտասարդական | |
| | կազմակերպությունների հավաք | |
| |5. Երաժշտական և արվեստի դպրոցների | |
| | փառատոն-համերգ | |
| |6. Երեխաների պաշտպանության միջազգային| |
| | օրվան նվիրված «Կեցցեն աշխարհի | |
| | մանուկները» պետական միջոցառում | |
| |7. Ազգագրական երգի-պարի համույթների | |
| | մրցույթ-փառատոն | |
| |8. ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված | |
| | տոնական մեծ հանդիսություն, | |
| | սպորտային խաղեր և շքերթ | |
| |9. Մարզի ուրախների և հնարամիտների | |
| | ակումբի մրցույթ | |
| |10. Մարզի ստեղծագործող տարեցների | |
| | հավաք և մրցույթ-փառատոն | |
| |11. «Բերքի տոն» տոնախմբություն | |
| |12. Մարզի մտավորականների հավաք | |
| |13. Տարվա լավագույնը ճանաչված | |
| | մշակույթի գործիչների և | |
| | մարզիկների մեծարման երեկո | |
| |14. Տարեմուտի երեկո | |
|_______________________|_____________________________________|___________|
|ՀՀ Շիրակի մարզպետարան | Ընդամենը | 2287.0 |
| | այդ թվում` | |
| |1. «Շիրակի ձմեռ» միջոցառում | |
| |2. «Կին, մշակույթ, խաղաղություն» | |
| | միջոցառում | |
| |3. Մայրության և գեղեցկության | |
| | միամսյակ | |
| |4. «Ես մի ծիլն եմ քո հողի» մանկական | |
| | փառատոն | |
| |5. Երգչախմբային դասական երաժշտության | |
| | փառատոն | |
| |6. «Շիրակի ամառ» միջոցառում | |
| |7. «Շիրակ-Լոռի-Ջավախք» միջոցառում | |
| |8. «Շիրակ-Երևան» միջոցառում | |
| |9. Իսահակյանական շաբաթ | |
| |10. Բերքի տոն | |
| |11. «Ռեքվիեմ» միջոցառում | |
|_______________________|_____________________________________|___________|
|ՀՀ Սյունիքի մարզպետարան| Ընդամենը | 6760.0 |
| | այդ թվում` | |
| |1. «Սյունիք-2002» մարզային փառատոն | |
| |2. «Ուսանողական ամառ» միջոցառում | |
| |3. Բերքի տոն | |
| |4. «Գորիսյան օրեր» տոնակատարություն | |
| |5. «Արևիք-Մեղրի» տոնակատարություն | |
| |6. «Ոսկե աշուն-2002» միջոցառում | |
| |7. «Սյունիքի օրեր» միջոցառում | |
|_______________________|_____________________________________|___________|
|ՀՀ Վայոց ձորի | Ընդամենը | 3520.0 |
|մարզպետարան | այդ թվում` | |
| |1. «ՈՒրախ ղողանջներ» փառատոն | |
| |2. «Մայր իմ սիրասուն» միջոցառում | |
| |3. Մայրության և գեղեցկության տոն | |
| |4. Հիշատակի օր | |
| |5. Թատերական ստուգատես | |
| |6. Հաղթանակի օրվան նվիրված միջոցառում| |
| |7. Մանկության տոն | |
| |8. «Կին, մշակույթ, խաղաղություն» | |
| | փառատոն | |
| |9. Հանրապետության տոն | |
| |10. Վարդավառ | |
| |11. Գիտելիքի օրվան նվիրված միջոցառում| |
| |12. ՀՀ անկախության տոն | |
| |13. Բերքի տոն | |
| |14. Մրցույթ-փառատոն` «Հայկական | |
| | ժողովրդական նվագարաններ» | |
| |15. Պարային համույթների մրցույթ | |
| |16. Երաժշտական կրթօջախի 45-ամյակին | |
| | նվիրված տոնակատարություն | |
| |17. Նկարիչների հաշվետու ցուցահանդես | |
| |18. Արցախի և պոեզիայի տոն | |
| |19. Մարզի երաժշտական համույթների | |
| | ելույթը հանրապետական հանրապետական| |
| | փառատոնում | |
| |20. Պարային համույթների | |
| | մասնակցությունը հանրապետական | |
| | փառատոնին | |
|_______________________|_____________________________________|___________|
|ՀՀ Տավուշի մարզպետարան | Ընդամենը | 3150.4 |
| | այդ թվում` | |
| |1. «Գարուն» երիտասարդական փառատոն | |
| |2. «Տավուշի շնորհալիներ» | |
| | գեղարվեստական ինքնագործունեության | |
| | ստուգատես` մարզի հանրակրթական | |
| | դպրոցների միջև | |
| |3. «Շուշի-10» հոբելյանական միջոցառում| |
| |4. «Տավուշյան վարդավառ» մշակութային- | |
| | ծիսական տոնահանդես | |
| |5. «Արևի երկիր» ժողովրդական | |
| | տոնախմբություն | |
| |6. «Ավագ Պետրոսյան - 90» հոբելյանական| |
| | միջոցառում | |
| |7. «Երգի և բերքի տոն» մարզային | |
| | ավանդական տոնախմբություն | |
| |8. «Արվեստի քաղաք» միջոցառում | |
| |9. Գեղարվեստի և արվեստի դպրոցների | |
| | աշակերտների աշխատանքների | |
| | ցուցահանդես` «Իմ հայրենիքը» | |
| |10. Գեղանկարի սիմպոզիում` «Սիրուն | |
| | սարեր»` մարզի պրոֆեսիոնալ | |
| | գեղանկարիչների մասնակցությամբ | |
| |11. Հեղինակային երգի փառատոն` | |
| | «Տավուշի գուսան» | |
| |12. Փառատոն` «Իմ արվեստը` իմ | |
| | ժողովրդին»` մարզի երաժշտական | |
| | դպրոցների լավագույն սաների | |
| | մասնակցությամբ | |
|_______________________|_____________________________________|___________|
| Ընդամենը | | 25130.4 |
._________________________________________________________________________.