Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ...

 

24.11.2023 -

 

040.0274.250315

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2015 թվականի N 274-Ն

 

ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 30-ի «Բնակելի և հասարակական շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման ու անձնագրավորման մասին» N 346 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը խմբագրվել է 23.11.2023 թիվ 2024-Ն որոշում)

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի մարտի 19-ի

N 274-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման հետ կապված հարցերը:

2. Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների (այսուհետ` շենքեր ու շինություններ) տեխնիկական վիճակի հետազննությունները կատարվում են դրանց հուսալիության գնահատման, անձնագրավորման և անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ, այդ թվում` կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար որոշում կայացնելու նպատակով:

3. Շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան, շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված անձանց կողմից (այսուհետ` կատարող)` պայմանագրային հիմունքներով: Արդյունքում տրվում է տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը շենքի կամ շինության տեղեկատվական ու կոնստրուկտիվ բնութագրերի և դրա հետագա շահագործման, վերակառուցման կամ քանդման, իսկ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների դեպքում` ամրակայման, նորոգման, վերականգնման կամ բացառիկ դեպքերում փոփոխման վերաբերյալ եզրահանգումների հետ, հավելվածի տեսքով, ներառվում է շենքի կամ շինության անձնագրում:

4. Շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունները կամ անձնագրավորումը պատվիրվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների (իսկ կառավարման մարմնի բացակայության դեպքում` համայնքի), անհատական բնակելի տների սեփականատերերի (իսկ սեփականության իրավունք գրանցված չլինելու դեպքում` դրանց նկատմամբ իրավահաստատող փաստաթղթեր ունեցող անձանց), հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների սեփականատերերի, այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց (այսուհետ` պատվիրատու) կողմից:

5. Շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունները կատարվում են` ելնելով շենքերի ու շինությունների պահպանման, հուսալի և անվտանգ շահագործման, վերակառուցման կամ քանդման, բնական աղետների հետևանքների վերացման անհրաժեշտությունից:

6. Շենքի կամ շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը կամ անձնագիրը կատարողի կողմից պատվիրատուին է հանձնվում պայմանագրով նախատեսված պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարողի կողմից ներկայացվող հաշվետվության կազմում դրանք հիմք են հանդիսանում քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի կողմից վարվող` շենքերի ու շինությունների անձնագրային տվյալների միասնական տեղեկատվական շտեմարանի համալրման համար:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2015
N 274-Ն
Որոշում