(ուժը կորցրել է 02.06.11 թիվ 755-Ն որոշում)
i
040.1348.090902
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 օգոստոսի 2002 թվականի N 1348-Ն
i
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին և 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
ա) պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 8-ի N 1348-Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
i
3. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
(3-րդ կետը փոփ. 30.09.10 թիվ 1268-Ն որոշում)
4. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգերով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության տարածքում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման համար լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտ են համարվում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
6. Թույլատրվում է պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտուրն իրականացնել միայն պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզիայում (այսուհետ` լիցենզիա) նշված վայրում:
7. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով:
8. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
9. Լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո երեսուն օրվա ընթացքում:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
10. Լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող հայտատուն հասարակական անվտանգության ապահովման նպատակով և Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնների պահանջների համաձայն պարտադիր պետք է ունենա`
ա) սեփականության կամ օգտագործման իրավունքով պահեստներ` պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները պահելու համար.
բ) սեփականության կամ օգտագործման իրավունքով փոխադրամիջոցներ` պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները փոխադրելու համար:
11. Լիցենզիա ստանալու համար հայտատուն ներկայացնում է`
i
ա) հայտ (N 1 ձևը կցվում է)` նշելով`
իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական- իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,
լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
բ) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները պահելու պահեստների մասին (N 2 ձևը կցվում է).
գ) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցների մասին (N 3 ձևը կցվում է).
դ) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը.
ե) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
զ) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին տեղեկություններ:
(11-րդ կետը փոփ. 07.09.06 թիվ 1249-Ն որոշում)
12. Հասարակական անվտանգության ապահովման նպատակով, բացի նշված փաստաթղթերից, հայտատուն ներկայացնում է նաև պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների փոխադրմամբ զբաղվող անձանց համապատասխան ուսուցում անցնելը հաստատող փաստաթղթի պատճենը:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`
ա) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի, կեղծ կամ խեղաթյուրված են,
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին,
գ) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով,
դ) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:
14. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել` օրենքով սահմանված կարգով:
15. Լիցենզիա ստանալու մասին հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի մերժման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:
Վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգն ու ժամկետները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
IV. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
16. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
17. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրով զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:
Ձև N 1
i
Հայաստանի Հանրապետության
արտակարգ իրավիճակների նախարար
պրն ______________________________________
__________________________________________
(հայտատուի անվանումը (անունը, ազգանունը) և
__________________________________________
կազմակերպական-իրավական ձևը)
__________________________________________
(գտնվելու վայրը, հասցեն)
________________________
(հեռախոսահամարը)
ՀԱՅՏ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տալ լիցենզիա ______________________________________________
(գործունեության տեսակի անվանումը)
__________________________________________________________________________
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը` 1. _______________________________________________________________________ 2. _______________________________________________________________________ 3. _______________________________________________________________________ 4. _______________________________________________________________________ 5. _______________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Հայտատու ____________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ _________________ 200 թ.
Կ.Տ.
(1-ին ձևը փոփ. 30.09.10 թիվ 1268-Ն որոշում)
Ձև N 2
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԸ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________________.
|NN | Պահեստի | Պահեստի | Պահեստի | Պահեստի | Ծանոթագրություն |
|ը/կ| անվանումը |տարողությունը |գործողության | գտնվելու | |
| | և տեսակը | | ժամկետը | վայրը | |
|___|___________|______________|_____________|__________|_________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|___________|______________|_____________|__________|_________________|
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
._________________________________________________________________________.
Հայտատու ____________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Ձև N 3
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
.___________________________________________________________.
|NN | Փոխադրամիջոցի | Փոխադրամիջոցի | Ծանոթագրություն |
|ը/կ| անվանումը և տեսակը | տարողությունը | |
|___|_____________________|_______________|_________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|_____________________|_______________|_________________|
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
.___________________________________________________________.
Հայտատու ___________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Հավելված N 2
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 8-ի N 1348-Ն որոշման
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊՆՊՍ N
Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ___________________________________
_________________________________________________________________________
Գտնվելու կամ բնակության վայրը (հասցեն) __________________________________
_________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը ________________________________________ Գործողության ժամկետը` անժամկետ
Նախարար ____________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Տրված է _____ _____________ 200 թ.
Կ.Տ.
(2-րդ հավելվածը փոփ. 30.09.10 թիվ 1268-Ն որոշում)