Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹ ...

11.09.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.11.2003  -ից մինչեւ   11.09.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 05.08.10 թիվ 1055-Ն որոշում)

i

040.1317.050902

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 օգոստոսի 2002 թվականի N 1317-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 22-ի N 51 որոշման 1-ին կետի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հրատարակչական գործի գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հրատարակչական գործի գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը վերակազմակերպելու մասին» N 51 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշման 1-ին կետում «գրահրատարակչական» բառը փոխարինել «հրատարակչական գործի» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը:

i

(որոշումը փոփ. 23.10.03 թիվ 1313-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

օգոստոսի 22-ի N 1317-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հրատարակչական գործի գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ հրատարակչական գործի բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է սույն կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`

ա) գրքի, տպագիր արտադրանքի և այլ հրատարակությունների ստեղծմանը, պահպանվածությանը, տարածմանը, օգտագործմանը, ուսումնասիրմանը, ներկայացմանը և հանրահռչակմանը նպաստելը.

բ) գրքի, տպագիր արտադրանքի և այլ հրատարակությունների ստեղծման, պահպանվածության, տարածման, օգտագործման, ուսումնասիրման, ներկայացման և հանրահռչակման պայմանների ապահովումը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` հրատարակչական գործի կազմակերպումը, գրավաճառ ցանցի ստեղծումն ու զարգացումը.

դ) Հայաստանի Հանրապետության գրադարանային, կինո-, ֆոտո-, ֆոնոհավաքածուների համալրումը.

ե) հրատարակությունների մատենագիտական ու վիճակագրական պետական գրանցման իրականացման և ազգային մատենագիտության կազմման ապահովումը.

զ) գրադարաններին և գիտատեղեկատվական, գիտամշակութային կազմակերպություններին հրատարակությունների պարտադիր օրինակների բաշխման ու առաքման ապահովումը.

է) հրատարակչական գործի զարգացումը և կատարելագործումը, տեխնիկական միջոցների զարգացման, վերակառուցման, շահագործման, ստանդարտացման և սերտիֆիկացման աշխատանքների իրականացման ապահովումը.

ը) գործակալությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության տեղաբաշխումը (համակարգումը).

թ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` միջազգային գրատարածման և գրքափոխանակության կազմակերպումը, համահայկական հրատարակչական միասնական տարածքի ստեղծումը.

ժ) հրատարակչական գործի բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` հրատարակչական գործի զարգացմանը պետական աջակցության ցուցաբերում, գրքի, տպագիր արտադրանքի և այլ հրատարակությունների ստեղծման (հրատարակման) ու տարածման կազմակերպում.

բ) հրատարակչական գործի բնագավառում պետական պատվերի իրականացման ապահովում.

գ) գրքի, տպագիր արտադրանքի և այլ հրատարակությունների ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքների և տոնավաճառների (ներառյալ` միջազգային) կազմակերպման ապահովում.

դ) Հայաստանի Հանրապետության գրադարանային, կինո-, ֆոտո-, ֆոնոհավաքածուների կազմում ընդգրկված մշակութային արժեքներին, դրանց կազմին և բովանդակությանը վերաբերող մատենագիտական, գիտատեղեկատվական, վերլուծական նյութերի, ցուցակների և տեղեկագրերի հրատարակման կազմակերպում.

ե) գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության տեղաբաշխում, տարեկան ծրագրերի և հաշվետվությունների հաստատում.

զ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` հրատարակչական գործի բնագավառում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն և դրանց աշխատանքներին մասնակցություն.

է) քաղաքացիների նամակների (դիմումներ և բողոքներ) սահմանված կարգով քննարկում, դրանցում բարձրացված հարցերի լուծմանը նպաստելը.

ը) Հայաստանի Հանրապետության գրադարանային, կինո-, ֆոտո-, ֆոնոհավաքածուների համալրման ապահովում.

թ) Հայաստանի Հանրապետության մասնակցությունը գրքի, տպագիր արտադրանքի և այլ հրատարակությունների միջազգային ցուցահանդեսներն, ցուցահանդես-վաճառքներին ու տոնավաճառներին Հայաստանի Հանրապետության մասնակցության, գրքի և դրա ձևավորման արվեստի (գրքարվեստի) մասին օտարերկրյա պետություններում քարոզչության ապահովում.

ժ) իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններին մեթոդական-կազմակերպական աջակցության ցուցաբերում:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է հրատարակչական գործի բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ ու տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումն ու արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) սահմանում է իր տեղակալի իրավասությունները.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետի բացակայության դեպքում, գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ, գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալը:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

(կանոնադրությունը փոփ. 23.10.03 թիվ 1313-Ն որոշում)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

օգոստոսի 22-ի N 1317-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Հրատարակչական գործի բաժին

 

Պոլիգրաֆիայի բաժին

(կառուցվածքը փոփ. 23.10.03 թիվ 1313-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.08.2002
N 1317-Ն
Որոշում