ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 նոյեմբերի 2023 թվականի N 1085-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման`
1) N 1 հավելվածի 1-ին կետում «190» թիվը փոխարինել «196» թվով.
2) N 4 հավելվածի 11-րդ կետի «միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» տողում «573» թիվը փոխարինել «567» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոններում վերապատրաստման արդյունքներով պաշտոնների նշանակման վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. նոյեմբերի 2
Երևան