Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՒ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆ ...

 

27.10.2023 -

 

040.0605.020605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2005 թվականի N 605-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՒ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգով նախատեսված քաղաքացիական և ծառայողական զենքին ու դրան փամփուշտներին ներկայացվող վնասվածքային, քիմիավերլուծական (բժշկակենսաբանական) նորմերը և փորձարկման մեթոդիկաները:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամսվա ընթացքում` սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի հիման վրա կատարել համապատասխան փոփոխություններ գործող քրեագիտական պահանջները սահմանող գերատեսչական նորմատիվ իրավական ակտում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

(նախաբանը փոփ. 26.10.2023 թիվ 1837-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի ապրիլի 21-ի

N 605-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՒ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրված` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկերի ծածկագրերին համապատասխան` հետևյալ քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների խմբերի վրա`

 

   9302 00 000 0-ից           Գազային ատրճանակներ և  ռևոլվերներ,  այդ

                              թվում` ռետինե գնդակներով, փամփուշտներով

                              կրակելու հնարավորությամբ,

   9302 00 000 0-ից           Ակոսափող սպորտային ատրճանակներ և

                              ռևոլվերներ,

   9302 00 000 0-ից           Ակոսափող ծառայողական ատրճանակներ և

   (բացառությամբ              ռևոլվերներ,

ռազմական

նշանակության

արտադրանքի)

   9303 20-ից                 Սպորտային ողորկափող հրազեն,

   9303 30 000 0-ից           Սպորտային ակոսափող հրազեն,

   9303 20 100 0-ից           Որսորդական մի փողանի ողորկ-երկարափող հրազեն,

   9303 20 950 0-ից           Որսորդական երկփողանի կամ համակցված հրազեն,

9303 30 000 0-ից

   9303 20 950 0-ից           Որսորդական երկփողանի ողորկափող հրազեն, այդ

                              թվում` տարբեր տրամաչափի փողերով,

   9303 30 000 0-ից           Որսորդական ակոսափող հրազեն,

9303 20 950 0-ից

   9304 00 000 0-ից           Որսորդական օդաճնշիչ զենք` ոչ ավելի, քան 25

                              ջոուլ փողային էներգիայով,

   9304 00 000 0-ից           Սպորտային օդաճնշիչ երկարափող զենք` 3 ջոուլից

                              ավելի փողային էներգիայով

   9304 00 000 0-ից           Սպորտային օդաճնշիչ ատրճանակներ և

                              ռևոլվերներ` 3 ջոուլից ավելի փողային

                              էներգիայով,

   9306 21 000 0-ից           Սպորտային և  որսորդական ողորկափող հրազենի

                              փամփուշտներ, այդ թվում` փորձարկիչ,

   9306 30 100 0-ից           Սպորտային, ծառայողական ատրճանակների և

   (բացառությամբ              ռևոլվերների  փամփուշտներ,

ռազմական

նշանակության

արտադրանքի),

   9306 30 900 0-ից           Սպորտային և  որսորդական ակոսափող հրազենի

                              (բացի ատրճանակներից և ռևոլվերներից),

                              ինքնապաշտպանական գազային զենքի փամփուշտներ,

                              այդ թվում` փորձարկիչ,

   9307 00 000 0-ից           Որսորդական սառը շեղբավոր զենք (որսորդական

                              8211-ից դանակներ և դաշույններ),

   9307 00 000 0-ից           Սպորտային սառը շեղբավոր զենք,

   93 07 00 000 0-ից          Այլ սառը շեղբավոր զենք (սառը շեղբավոր զենք`

                              նախատեսված կրելու կազակական համազգեստի հետ,

                              ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության

                              անդամ պետությունների ազգային տարազների հետ`

                              նախատեսված հավաքածուներ կազմելու համար,

   95 06 99 9000              Ունիվերսալ սպորտային/որսորդական աղեղներ

                              (27 կգուժ-ից բարձր աղեղային ուժ) և

                              արբալետներ,

   9304 00 000 0-ից           Հայաստանի Հանրապետության ստանդարտացման,

                              չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական

                              գործադիր մարմնի պահանջներին և

                              առողջապահության հանրապետական մարմնի

                              սահմանած նորմերին համապատասխանող

                              էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ,

   9303-ից                    Կառուցվածքով միայն լուսային, ծխային կամ

                              ձայնային ազդանշաններ արձակելու համար

                              նախատեսված 6 մմ-ից ավելի տրամաչափի

                              ազդանշանային զենք:

(1-ին կետը փոփ. 26.04.07 թիվ 505-Ն, 25.04.13 թիվ 438-Ն, 03.08.17 թիվ 917-Ն, 26.10.2023 թիվ 1837-Ն որոշումներ)

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված քաղաքացիական և ծառայողական զենքին ու դրա փամփուշտներին ներկայացվող անվտանգության պահանջները, ինչպես նաև մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջներն ու համապատասխանության գնահատման ընթացակարգերը:

3. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետով նախատեսված քաղաքացիական և ծառայողական զենքն ու դրա փամփուշտները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն բաժնով նախատեսված հետևյալ հասկացությունները`

երկարափող հրազեն` 300 մմ և ավելի երկարություն ունեցող փողով (փողերով) հրազեն,

կարճափող հրազեն` մինչև 300 մմ երկարություն ունեցող փողով (փողերով) հրազեն,

ողորկափող հրազեն` հրազեն, որն ունի միայն ողորկ անցուղով փող կամ փողեր,

ակոսափող հրազեն` հրազեն, որն ունի միայն ակոսավոր անցուղով փող կամ փողեր,

համակցված հրազեն` հրազեն, որն ունի բլոկ կազմող ինչպես ակոսավոր, այնպես էլ հարթ փողեր,

հրացան` ողորկափող կամ համակցված երկարափող հրազեն, որի կառուցվածքը նախատեսված է հրաձգության ժամանակ երկու ձեռքով այն պահելու և կառավարելու համար, կամ ակոսափող երկարափող կամ միափող հրազեն, որի կառուցվածքը նախատեսված է հրաձգության ժամանակ ուսին` խզակոթի հենակով` երկու ձեռքով այն պահելու և կառավարելու համար,

կարաբին` թեթևացրած կարճափող հրացան,

ատրճանակ` կարճափող հրազեն, որի կառուցվածքը նախատեսված է հրաձգության ժամանակ մեկ ձեռքով այն պահելու և կառավարելու համար,

ռևոլվեր` ատրճանակ փամփշտանոցների կամ փողերի պտտվող բլոկներով,

սառը շեղբավոր զենք` սառը զենք, որն ունի դաստապանին ամուր և անշարժ միացած մարտական մաս` սեպի, շեղբի (սեպերի, շեղբերի) տեսքով,

հրազենի փող` հրազենի հիմնական մաս, որն ունի խողովակին նմանվող տեսք նետվող տարրին տրված ուղղությամբ, և որոշակի արագությամբ հաղորդում է շարժում,

էլեկտրահարող սարք` քաղաքացիական զենք (պաշտպանական միջոց), որն օգտագործվում է որպես ինքնապաշտպանության ու անկանխատեսելի էլեկտրական հպումային միջոցների ներգործությունից պաշտպանման նպատակներով, և որի գործողությունը հիմնված է էլեկտրական իմպուլսների առաջացման վրա:

Որպես էլեկտրահարող սարք կարող են կիրառվել համանման գործառույթներ ունեցող կայծային պարպիչները,

գոյատևման դանակ` որսորդական հանդերձանքի մաս կազմող դանակ, որը նախատեսված է արդյունաբերական կամ սպորտային որսորդության ու ծանր (արտակարգ) արշավային պայմաններում, ճանապարհորդության և սպորտային պարապմունքների, զբոսաշրջության (լեռնագնացություն, ջրային զբոսաշրջություն) ժամանակ օգտագործելու համար:

(4-րդ կետը փոփ. 03.08.17 թիվ 917-Ն որոշում)

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների բոլոր մոդելների իրացումը պետք է իրականացվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և ուղեկցվի համապատասխանության նշանի մակնշմամբ և համապատասխանության սերտիֆիկատով:

(5-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն, 26.10.2023 թիվ 1837-Ն որոշումներ)

6. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների շրջանառությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության կանոններին համապատասխան:

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Քաղաքացիական և ծառայողական զենքի տեխնիկական պահանջները

 

7. Սպորտային և որսորդական զենքի (ատրճանակ, ռևոլվեր, հրացան, կարաբին), համակցված որսորդական հրազենի, 5 մմ-ից պակաս կամ հավասար տրամաչափի և 15 մմ-ից ոչ ավելի երկարությամբ փամփշտանոց ունեցող զենքի, ինքնուրույն նետողական լիցք առաջացնող` բոցավառվող բաղադրություն ունեցող փամփուշտներով կրակելու համար նախատեսված զենքի (որի փամփշտանոցի երկարությունը և տրամաչափը կարող են հասնել 6 մմ-ի, և որը նախատեսված չէ 7,5 Ջ-ից ավելի փողային էներգիայով գնդակներով կրակելու համար), մեկ անգամվա համար օգտագործվող զենքի, ազդանշանային զենքի փամփուշտներով կրակելու համար նախատեսված` սեփական փակման համակարգ չունեցող փողում 200 մՊա-ից ոչ ավելի գազի ճնշում զարգացնող փողերի և դրանց փամփուշտների անվտանգությունը բնութագրող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30520 և ԳՕՍՏ Ռ 50530 ստանդարտներով սահմանված պահանջներին:

8. (8-րդ կետը հանվել է 03.08.17 թիվ 917-Ն որոշում)

9. Սպորտային և որսորդական, ինչպես նաև սիրողական հրաձգության ու սպորտի համար օդաճնշիչ զենքի անվտանգության պահանջներն ու մակնշմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51612 ստանդարտի 3.3-րդ և 3.5-րդ կետերով սահմանված պահանջներին:

Օդաճնշիչ զենքի յուրաքանչյուր արտադրանք պետք է ուղեկցվի հայերենով ձևակերպված շահագործման հրահանգով կամ տեղեկաթերթիկով:

(9-րդ կետը փոփ. 26.10.2023 թիվ 1837-Ն որոշում)

10. 4,5, 5,0 և 5,5 մմ տրամաչափերով օդաճնշիչ զենքի համար նախատեսված գնդակների մակնշմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51590 ստանդարտի 4.1-ին կետով սահմանված պահանջներին:

11. Գազային փամփուշտներով կրակող բոլոր տեսակի զենքերի` գազային ատրճանակների, ռևոլվերների և կրակող սարքերի, ինչպես նաև դրանց փամփուշտների անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30521 և ԳՕՍՏ Ռ 50742 ստանդարտներով սահմանված պահանջներին:

12. Էլեկտրահարող սարքերի (կայծային պարպիչների) և պաշտպանական միջոցների անվտանգությունը բնութագրող էլեկտրական չափանիշների` ազդեցության միջին հզորության, էլեկտրոդների վրա կայծային պարպման լարման, արդյունավետ ազդեցության ժամանակ պարամետրերի ամբողջության, նորմերը, ինչպես նաև մակնշմանը, փոխադրմանը, պահմանը ներկայացվող պահանջները և շահագործման պայմանները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 50940 ստանդարտով սահմանված պահանջներին:

13. Ազդանշանային փամփուշտների անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51886 ստանդարտի 5-րդ բաժնով սահմանված պահանջներին, բացառությամբ ստանդարտի 5.2.4-րդ կետով նախատեսված համապատասխանության ազգային նշանի, որը Հայաստանի Հանրապետությունում պետք է փոխարինվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության ազգային նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանով:

(13-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

14. Աերոզոլային փաթեթում ինքնապաշտպանական միջոցների և մեխանիկական փոշեցրիչների անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30522 ստանդարտով սահմանված պահանջներին:

 

Քաղաքացիական սառը շեղբավոր ու նետողական զենքի և կառուցվածքով դրան

նմանվող իրերի ու առարկաների տեխնիկական պահանջները

 

15. Որսորդական դանակների և դաշույնների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51500 ստանդարտով սահմանված պահանջներին:

16. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և արդյունաբերական ու սպորտային որսի (այդ թվում` ստորջրյա), ինչպես նաև կենցաղային կարիքների, տնային կենդանիներին մորթազերծելու և մասնատելու համար նախատեսված որսորդական դանակների (որոնք չեն համարվում սառը շեղբավոր զենք) կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51644 ստանդարտով սահմանված պահանջներին:

17. Գոյատևման դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51548 ստանդարտով սահմանված պահանջներին:

18. Զբոսաշրջային և հատուկ սպորտային դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51501 ստանդարտով սահմանված պահանջներին:

19. Սառը և նետողական զենքին նմանվող հուշանվերային ու գեղազարդային իրերի և առարկաների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51715 ստանդարտով սահմանված պահանջներին:

20. Սպորտային արբալետների անվտանգության պահանջները, ինչպես նաև մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51905 ստանդարտի 6-րդ և 7-րդ բաժիններով սահմանված պահանջներին` բացառությամբ ստանդարտի 7.5-րդ կետի և 7.10-րդ կետի վերջին պարբերության, որոնք համապատասխանաբար փոխարինվում են հետևյալ պահանջներով`

ա) Հայաստանի Հանրապետության տարածք սպորտային արբալետների եզակի նմուշներ ներմուծող մատակարարը կամ ֆիզիկական անձն ինքն է դրանց վրա նշում անհատական համարը` ԳՕՍՏ Ռ 51905 ստանդարտի 7.2-րդ կետին համապատասխան: Անհատական համարի փոխարեն` ներմուծված սպորտային արբալետի վրա պետք է նշվի փաստաթղթի (անդամության տոմս, հավաքածուների լիցենզիա) համարը` տրված համապատասխան մարմինների կողմից` դրա տնօրինողին` սպորտային արբալետը ձեռք բերելու, կրելու և պահելու թույլտվություն ստանալու ժամանակ.

բ) թույլատրվում է լրացուցիչ սպորտային արբալետի անհատական փաթեթվածքում տեղադրել քրեագիտական փորձարկումների արձանագրության մասին տեղեկատվական թերթիկի պատճենը` տրված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:

20.1. Ունիվերսալ սպորտային/որսորդական աղեղների անվտանգության պահանջները, ինչպես նաև մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 52115 ստանդարտով սահմանված պահանջներին:

(20.1-ին կետը լրաց. 26.10.2023 թիվ 1837-Ն որոշում)

 

V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

21. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման համար նախատեսված ընթացակարգերից որևէ մեկը:

(21-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն, 26.10.2023 թիվ 1837-Ն որոշումներ)

22. Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների համապատասխանության գնահատումը միջազգային պայմանագրերով, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը, պետք է կատարվի միջազգային, միջպետական փաստաթղթերով սահմանված ընթացակարգերին համապատասխան համապատասխանության գնահատման ընթացակարգերից որևէ մեկով կամ օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների կամ համապատասխանության նշանների (դրոշմների), այդ թվում` բրյուսելյան կոնվենցիայի միջազգային մշտական հանձնաժողովի (այսուհետ` ՄՄՀ) անդամ պետությունների փորձարկման դրոշմների ճանաչմամբ:

(22-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

23. Հայտատուն գազային զենքի և դրա փամփուշտների, վնասվածքային ու լուսային, ծխային կամ ձայնային ազդեցությամբ փամփուշտների, էլեկտրահարող սարքերի (կայծային պարպիչների) և ինքնապաշտպանական միջոցների, աերոզոլային փաթեթներում ինքնապաշտպանական միջոցների և մեխանիկական փոշեցրիչների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն առաջին անգամ ներմուծված քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների սերտիֆիկացման մասին հայտի հետ միասին պետք է սերտիֆիկացման մարմին ներկայացնի բժշկակենսաբանական եզրակացություն` տրված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` այդ միջոցների բժշկակենսաբանական և քիմիավերլուծական փորձարկումների արդյունքների հիման վրա:

Բժշկակենսաբանական և քիմիավերլուծական փորձարկումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված մեթոդներով:

(23-րդ կետը փոփ. 03.08.17 թիվ 917-Ն որոշում)

24. Օտարերկրյա սերտիֆիկատների, փորձարկման մասին արձանագրությունների և համապատասխանության նշանների (դրոշմների) ճանաչման համար հայտատուն պետք է սերտիֆիկացման մարմին ներկայացնի օտարերկրյա սերտիֆիկատի (փորձարկման մասին արձանագրության և դրոշմի) ճանաչման մասին հայտը, քաղաքացիական և ծառայողական զենքի կամ դրա փամփուշտների նմուշը և հետևյալ փաստաթղթերը`

ա) օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատի բնօրինակը կամ պատճենը` վավերացված` սերտիֆիկատը տվող սերտիֆիկացման մարմնի կամ բնօրինակը տնօրինող կազմակերպության կողմից (համապատասխանության սերտիֆիկատի ճանաչման դեպքում),

բ) քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտի փորձարկման մասին արձանագրությունները (փորձարկման արդյունքների ճանաչման դեպքում),

գ) քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների գունավոր նկարը, որի վրա հստակ պետք է երևա փորձարկման դրոշմի պատկերը,

դ) ապրանքաուղեկից փաստաթղթերը:

25. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների համապատասխանության հավաստումն իրականացնում է սույն տեխնիկական կանոնակարգի 21-րդ կետով սահմանված ընթացակարգով, որը նախատեսում է զենքի մոդելի (փամփուշտի տիպի), զենքի (փամփուշտի) խմբաքանակի կամ զենքի եզակի նմուշի սերտիֆիկացում, կամ սույն տեխնիկական կանոնակարգի 24-րդ կետով համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչում:

(25-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

26. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը քաղաքացիական և ծառայողական զենքի խմբաքանակի փորձարկումներ կատարելու նպատակով քաղաքացիական և ծառայողական զենքից (փամփուշտներից) նմուշառումն իրականացնում է կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` քաղաքացիական և ծառայողական զենքի (փամփուշտների) տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն քանակով` որոշակի քաղաքացիական և ծառայողական զենքի (փամփուշտների) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով սահմանված նմուշների քանակից:

(26-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

27. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրականացնում է`

1) հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն.

2) քաղաքացիական և ծառայողական զենքի (փամփուշտների) նույնականացում` սույն տեխնիկական կանոնակարգի VI բաժնին համապատասխան.

3) քաղաքացիական և ծառայողական զենքի (փամփուշտների) քրեագիտական փորձաքննություն, եթե տվյալ զենքը (փամփուշտը) արտադրված է Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կամ Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում առաջին անգամ, և բացակայում է համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման մասին երկկողմանի պայմանագիրը:

Քրեագիտական փորձաքննությունը պետք է իրականացվի համապատասխանության գնահատման մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի մասնակցությամբ:

(27-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

28. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումը ապահովող ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներով:

(28-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

29. Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների քրեագիտական փորձարկումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված կարգով և մեթոդիկաներով:

30. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների սերտիֆիկացման համար հայտի հետ միասին ներկայացված փաստաթղթերի փորձաքննության, դրանց նույնականացման և փորձարկումների արդյունքների հիման վրա կամ օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատի (փորձարկման արձանագրության և դրոշմի) ճանաչման դեպքում հայտատուին հանձնում է համապատասխանության սերտիֆիկատ:

Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետները սահմանվում են` հաշվի առնելով քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների ծառայության ժամկետները, բայց 12 ամսվանից ոչ պակաս:

Համապատասխանության սերտիֆիկատի հանձնման ժամանակ քաղաքացիական և ծառայողական զենքի նմուշը (նմուշները) պետք է վերադարձվի (վերադարձվեն) հայտատուին:

(30-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

31. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է սույն տեխնիկական կանոնակարգի 21-րդ կետում նշված համապատասխանության գնահատման ընթացակարգով:

(31-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն, 26.10.2023 թիվ 1837-Ն որոշումներ)

32. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների փոխադրական տարաների վրա և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:

(32-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

33. Սերտիֆիկացված քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ընթացքում, առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 31-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:

(33-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

34. 31-րդ կետում նշված պայմանագրի և համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:

Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673-Ն որոշմամբ հաստատված` քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրի վարման կարգի հիման վրա պետական կադաստրում փոփոխություն կատարելու համար:

(34-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

 

VI. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՒ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

35. Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների նույնականացման նպատակը սերտիֆիկացման ներկայացված դրանց նմուշների և հայտում նշված մոդելի նույնության հավաստումն է` ճանաչելով փորձարկման դրոշմները և համեմատելով տեխնիկական բնութագրերը` սույն տեխնիկական կանոնակարգի 44-րդ կետին համապատասխան:

36. Սերտիֆիկացման ներկայացված քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեսակից կախված` նույնականացման գործողությունները պետք է ներառեն դրանց արտաքին տեսքի, փորձարկման դրոշմի, եզրաչափքերի ու կառուցվածքային այլ տեխնիկական բնութագրերի նույնականության հավաստումը և զենքի նմուշի նույնականության մասին եզրակացության կազմումը:

37. Նույնականացման համար հիմք պետք է ընդունվեն հետևյալ փաստաթղթերը`

ա) մատակարարման պայմանագիրը կամ հաշիվ-ապրանքագիրը և կից անվանացանկը (ներմուծման դեպքում),

բ) զենքի (փամփուշտի) տեղեկաթերթիկը,

գ) քաղաքացիական և ծառայողական զենքի պետական կադաստրը,

դ) ֆիրմային կատալոգը (առկայության դեպքում),

ե) նորմատիվ փաստաթուղթը (առկայության դեպքում),

զ) հավաքման գծագիրը (առկայության դեպքում):

38. Նույնականացման գործընթացում պետք է խմբաքանակը համեմատվի մատակարարման պայմանագրի (ինվոյսի) ու զենքի (փամփուշտի) տեղեկաթերթիկի հետ, և սերտիֆիկացման ներկայացված խմբաքանակից պետք է կատարվի նմուշառում` ըստ որոշակի արտադրանքի նորմատիվ փաստաթղթի:

Քաղաքացիական և ծառայողական զենքի նմուշները պետք է պահվեն, ինչպես նաև հայտատուի լիազորած անձանց միջոցով դրանք պետք է սերտիֆիկացման մարմին ներկայացվեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից սահմանված կարգով:

39. Արտաքին տեսքի նույնականության գնահատման համար պետք է կատարվի սերտիֆիկացման ներկայացված նմուշի արտաքին տեսքի համեմատություն նկարների (լուսանկարների), սխեմաների, գծագրերի, կատալոգների, տեղեկաթերթիկի, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի, տեղեկատվական ժողովածուների կամ այլ փաստաթղթերի կամ հայտում նշված քաղաքացիական և ծառայողական զենքի մոդելի, չափանմուշի (առկայության դեպքում) հետ:

40. Փորձարկման դրոշմի նույնականության գնահատման համար ստուգվում են`

ա) զենքի նմուշի վրա փորձարկման դրոշմի առկայությունը և արտադրող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը, քաղաքացիական և ծառայողական զենքի մոդելը, յուրաքանչյուր փողի համար օգտագործվող փամփուշտի տրամաչափը, քաղաքացիական և ծառայողական զենքի հերթական համարը, փորձարկման տարեթիվը, փամփշտանոցի երկարությունը (ողորկափող զենքի համար), փողանցքի տրամաչափը,

բ) փամփուշտների նմուշների վրա` փորձարկման փամփուշտի դրոշմի առկայությունը, արտադրող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը կամ առևտրային անվանումը, տրամաչափի ստանդարտ նշագիրը, փամփուշտների առաջնային փաթեթվածքի վրա` խմբաքանակի համարը, փամփուշտի տեսակը, պիտանիության ժամկետը և փամփուշտների թիվը փաթեթում: Կոտորակային փամփուշտների համար փամփուշտների վրա պետք է լինեն արտադրողի ապրանքային նշանը կամ փամփուշտի առևտրային անվանումը, փամփուշտի տրամաչափի ստանդարտ նշագիրը, փամփուշտի կոտորակի համարը և պարկուճի երկարության չափը,

գ) փորձարկման դրոշմի ճշտությունը, ինչպես նաև դրա համապատասխանությունը (քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների սերտիֆիկացման մասին հայտում նշված տվյալներին և ապրանքաուղեկից փաստաթղթերին (նորմատիվ փաստաթղթեր, տեղեկաթերթիկ, քարտացուցակ և այլն):

Փորձարկման դրոշմի համեմատությունը կատարվում է տեսողաբար` խոշորացույցի (2x) օգնությամբ, որը պետք է լինի հստակ և զետեղված` երևացող տեղում: Չի թույլատրվում փորձարկման դրոշմի բացակայություն կամ ներկայացվող պահանջներին դրա անհամապատասխանություն:

41. Հրազենի առաջնային փաթեթվածքի վրա փորձարկման դրոշմի նույնականացման գործընթացում կարող է կատարվել փորձարկման դրոշմների ճանաչում, եթե փորձարկման դրոշմների փոխադարձ (միակողմ) ճանաչման վերաբերյալ բրյուսելյան կոնվենցիայի ՄՄՀ-ի պահանջներին համապատասխան` բոլոր տեսակների (բացառությամբ` ռևոլվերների) ձեռքի հրազենի, յուրաքանչյուր փողի և փակաղակի, փողատուփի կամ փակող մեխանիզմի հիմնական մասերի, ռևոլվերների` փողի, թմբուկի և շրջանակի, ինչպես նաև այն զենքի, որի փամփշտանոցը և փողը միասնական ամբողջականություն չեն` փողի, յուրաքանչյուր փամփշտանոցի և փակող մեխանիզմի հիմնական մասերի վրա հստակ երևացող տեղերում դրված լինեն փորձարկման դրոշմները:

Ռազմամթերքի առաջնային փաթեթվածքի վրա պետք է դրված լինի փորձարկման դրոշմը, որը հավաստում է, որ ռազմամթերքն անցել է վերահսկում` բրյուսելյան կոնվենցիայի ՄՄՀ-ի պահանջներին համապատասխան:

42. Ձեռքի հրազենի փորձարկման դրոշմների փոխադարձ (միակողմ) ճանաչման վերաբերյալ բրյուսելյան կոնվենցիայի ՄՄՀ-ի անդամ պետությունների փորձարկման դրոշմների ճանաչումն իրականացվում է սերտիֆիկացման համար ներկայացված քաղաքացիական և ծառայողական զենքի հիմնական մասերի (փողի, փակաղակի, փողատուփի թմբուկի) վրա նշված փորձարկման դրոշմների բրյուսելյան կոնվենցիայի ՄՄՀ-ի անդամ պետությունների կողմից ճանաչված փորձարկման դրոշմների չափանմուշների կամ դրանց ստուգանմուշների հետ համեմատելու միջոցով:

43. Փորձարկման դրոշմների կատարման ճշտությունը պետք է ստուգվի խոշորացույցի (2x) և 0,01 մմ-ից ոչ ավելի բաժանման արժեքով ինդիկատորային խորաչափի օգնությամբ: Փորձարկման դրոշմի պատկերը պետք է լինի հստակ ու կայուն, չափերով և ձևով պետք է համապատասխանի չափանմուշներին: Դրոշմի խորությունը պետք է լինի 0,2 մմ-ից ոչ պակաս:

44. Նմուշի եզրաչափքերի և կառուցվածքային այլ տեխնիկական բնութագրերի նույնականությունը հավաստելիս պետք է նախատեսվի հիմնական եզրաչափքերի և տեխնիկական բնութագրերի համապատասխանության համեմատումը քաղաքացիական և ծառայողական զենքի նմուշների տեխնիկական բնութագրերի հետ, որոնք, օրինակ, կարող են ներառել`

ա) հրազենի համար` տրամաչափը, փամփշտանոցի երկարությունը, պահունակի (թմբուկի) տարողությունը, եզրաչափքերը, փողի երկարությունը, զանգվածը, օգտագործվող փամփուշտը,

բ) օդաճնշիչ զենքի համար տրամաչափը, փողային էներգիան, եզրաչափքերը, զանգվածը, օգտագործվող նետվող արկը,

գ) ողորկափող հրազենի փամփուշտների համար` տրամաչափը` փամփուշտի երկարությունը, զանգվածը, կոտորակի, կարտեչի, գնդակի զանգվածը` գնդակային փամփուշտների համար, գնդակի տեսակը,

դ) ակոսափող հրազենի փամփուշտների համար` տրամաչափը, պարկուճի և փամփուշտի երկարությունը, փամփուշտի զանգվածը, գնդակի զանգվածը:

Բացի նշված տեխնիկական բնութագրերից, կարող են ստուգվել նաև այլ տեխնիկական բնութագրեր, օրինակ, ավտոմատիկայի սկզբունքը, պահունակի տեսակը, նշանառության հարմարանքը, գնդակի տեսակը, խզակոթի առկայությունը և այլն:

45. Դիտարկվող քաղաքացիական և ծառայողական զենքը հայտարարված զենքի մոդելին նույնականացման մասին եզրակացությունը պետք է տրվի սույն տեխնիկական կանոնակարգի 42-44-րդ կետերով նախատեսված նույնականացման դրական արդյունքների հիման վրա:

46. Նույնականացման արդյունքների հիման վրա պետք է կազմվի հայտարարված զենքի (փամփուշտի տիպի) մոդելի նույնականությունը ճանաչելու մասին արձանագրություն:

Արձանագրության մեջ պետք է նշվեն զենքի անունը, արտադրող կազմակերպության անվանումը, զենքի համարը, փորձարկման դրոշմը և այլն: Արձանագրության վերջում պետք է տրվի եզրակացություն հայտարարված զենքի մոդելի կամ փամփուշտի տիպի համապատասխանության մասին:

Նույնականացման բացասական արդյունքների դեպքում պետք է նշվեն անհամապատասխանության վերաբերյալ հիմնավորումները:

 

VII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

47. Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

VIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

48. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

(48-րդ կետը փոփ. 26.10.2023 թիվ 1837-Ն որոշում)

 

IX. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

._________________________________________________________________________.

|Ստանդարտի նշագիրը|  Պահանջներ և  փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի  |

|                 |                       անվանումը                       |

|_________________|_______________________________________________________|

|        1        |                           2                           |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 30521       |Ատրճանակներ և  ռևոլվերներ  գազային. Անվտանգության      |

|                 |պահանջներ. Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ        |

|                 |անվտանգության ստուգման տեսակներ և  մեթոդներ            |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 30522       |Միջոցներ ինքնապաշտպանական աերոզոլային փաթեթվածքում և   |

|                 |մեխանիկական փոշեցրիչներ. Անվտանգության պահանջներ.      |

|                 |Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ անվտանգության     |

|                 |ստուգման տեսակներ և  մեթոդներ                          |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 50530     |Փամփուշտներ ձեռքի հրազենի, արդյունաբերական և  հատուկ   |

|                 |նշանակության սարքերի. Սերտիֆիկացման փորձարկումների     |

|                 |ժամանակ անվտանգության ստուգման տեսակներ և  մեթոդներ    |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 50742     |Փամփուշտներ գազային ատրճանակների, ռևոլվերների,  կրակող |

|(բացառությամբ    |սարքերի և  գազային անփող զենքերի. Անվտանգության        |

|գազային անփող    |պահանջներ. Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ        |

|զենքի)           |անվտանգության ստուգման տեսակներ և  մեթոդներ            |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 50940     |Սարքեր էլեկտրահարող. Ընդհանուր տեխնիկական պայմաններ    |

|5-7-րդ բաժիններ  |                                                       |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51500     |Դանակներ և  դաշույններ որսորդական. Ընդհանուր տեխնիկական|

|                 |պայմաններ                                              |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51501     |Դանակներ զբոսաշրջային և  հատուկ սպորտային. Ընդհանուր   |

|                 |տեխնիկական պայմաններ                                   |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51548     |Դանակներ գոյատևման  համար. Ընդհանուր տեխնիկական        |

|                 |պայմաններ                                              |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51590     |Գնդակներ օդաճնշական զենքի համար. Ընդհանուր տեխնիկական  |

|                 |պահանջներ և  փորձարկման մեթոդներ                       |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51612     |Օդաճնշիչ զենք. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և        |

|3.3-րդ և  3.5-րդ |փորձարկման մեթոդներ                                    |

|կետեր, 4-րդ բաժին|                                                       |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51644     |Դանակներ մասնատման և  մորթազերծման. Ընդհանուր          |

|                 |տեխնիկական պայմաններ                                   |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51715     |Արտադրանք գեղարարական և  հուշանվերային, արտաքնապես սառը|

|                 |կամ նետողական զենքին նմանվող. Ընդհանուր տեխնիկական     |

|                 |պահանջներ                                              |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51886     |Փամփուշտներ ազդանշանային. Ընդհանուր տեխնիկական         |

|                 |պահանջներ և  փորձարկման մեթոդներ                       |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51905     |Արբալետներ սպորտային, արբալետներ հանգստի և             |

|6-8-րդ բաժիններ  |զվարճանքների համար ու դրանց արկեր. Տեխնիկական պահանջներ|

|                 |և  անվտանգության փորձարկման մեթոդներ                   |

|_________________|_______________________________________________________|

|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 50529 |Հրազեն քաղաքացիական և  ծառայողական. Սարքեր             |

|                 |արդյունաբերական և  հատուկ նշանակության.                |

|                 |Անվտանգության պահանջներ և  անվտանգության փորձարկման    |

|                 |մեթոդներ                                               |

|_________________|_______________________________________________________|

|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 52115 |Հրաձգային նետողական զենքեր. Աղեղներ ունիվերսալ         |

|                 |սպորտային և  որսորդական, աղեղներ սպորտային, աղեղներ    |

|                 |հանգստի և  ժամանցի համար և  դրանց նետերը. Ընդհանուր    |

|                 |տեխնիկական պահանջներ.  Անվտանգության փորձարկման        |

|                 |մեթոդներ                                               |

|_________________|_______________________________________________________|

|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51549 |Նետողական զենք. Արբալետներ և  աղեղներ սպորտային.       |

|                 |Արբալետներ և  աղեղներ հանգստի և  ժամանցի համար.        |

|                 |Տերմիններ և  սահմանումներ                              |

._________________________________________________________________________.

(IX գլուխը փոփ. 03.08.17 թիվ 917-Ն, 26.10.2023 թիվ 1837-Ն որոշումներ)

 

(որոշումը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն, 26.10.2023 թիվ 1837-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.2005
N 605-Ն
Որոշում