040.0202.100316
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մարտի 2016 թվականի N 202-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՉԵՂԱՐԿԵԼՈՒ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2016 թվականի մարտի 3-ի
N 202-Ն որոշման
ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՉԵՂԱՐԿԵԼՈՒ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգի դրույթներով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների ձևակերպման համար վերամշակման թույլտվությունների տրամադրման, թույլտվությունների լրացման, դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, դրանց չեղարկման, գործողության կասեցման և վերսկսման հետ կապված հարաբերությունները:
2. «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի շրջանակներում մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստանալու նպատակով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձը (այսուհետ` հայտատու) մաքսային մարմին է ներկայացնում պատշաճ վավերացված և ստորագրված դիմում` համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների գործարկումը` էլեկտրոնային եղանակով` դրանում ներառելով օրենքի 127-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները և կցելով նույն հոդվածով սահմանված փաստաթղթերը: Անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում դիմումը կարող է ներկայացվել թղթային եղանակով:
3. Օրենքի 127-րդ հոդվածով նախատեսված և սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումի հետ միասին հայտատուի կողմից ներկայացվում են`
1) արտահանվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակների հաշվարկը կամ ստանդարտ չափաքանակների հիման վրա լրացված հաշվարկը` սույն կարգի N 1 ձևին համապատասխան.
2) պատվիրատուի և կատարողի միջև ստորագրված պայմանագրի պատճենը, որը պետք է պարունակի դրույթ` վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակի վերաբերյալ և վերամշակման արդյունքում ստացվող ապրանքների ներմուծման պայմանագրերի պատճենները.
3) երաշխիքային սպասարկման ժամկետում գտնվող ապրանքների համար մատակարարի կողմից վերանորոգումը կամ փոխարինումը հավաստող փաստաթուղթը.
4) արտահանվող ապրանքների վերանորոգումն իրականացնող անձանց հետ ստորագրված պայմանագրի պատճենը և (կամ) մատակարարի (կատարողի) կողմից վերանորոգումն իրականացնելու վերաբերյալ գրավոր համաձայնությունը` երաշխիքային սպասարկման ժամկետն անցած ապրանքների համար.
5) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված պետական վերահսկողության ակտը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման 2-րդ հավելվածի 2.9-րդ և 2.10-րդ բաժիններում ընդգրկված ապրանքների համար:
4. «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող որոշ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակը (ելքի նորման) այն քանակն է, որը գոյանում է ըստ արտադրական պրոցեսի վերամշակման համար արտահանվող որոշակի քանակության ապրանքների վերամշակման արդյունքում` բնաիրային կամ արժեքային չափման միավորներով և (կամ) տոկոսային արտահայտությամբ:
5. Արտահանվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները հաշվարկվում են հետևյալ եղանակներից որևէ մեկով`
1) պատվիրատուի և վերամշակողի (կատարողի) միջև ստորագրված պայմանագրով որոշված վերամշակման նվազագույն արդյունքի չափաքանակով, ընդ որում` պայմանագրում պետք է պարունակվեն ապրանքների հստակ նույնականացումն ապահովող տեղեկություններ (արտադրանքի պատվերներ, տեխնոլոգիական գործընթացներ).
2) վերամշակողի (կատարողի) կողմից հաստատված վերամշակման նվազագույն արդյունքի չափաքանակով.
3) գիտահետազոտական կազմակերպությունների կազմում գտնվող փորձարկման լաբորատորիաների կամ հավատարմագրման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա) կողմից հաստատված վերամշակման նվազագույն արդյունքի չափաքանակով:
6. Հայտատուի կողմից ներկայացված` վերամշակման նվազագույն արդյունքի չափաքանակների` լաբորատորիաների կողմից հաստատված չափաքանակները բավարար հիմք են մաքսային մարմնի համար` վերամշակման թույլտվության տրամադրման նպատակով:
7. Թույլտվություն ստանալու նպատակով հայտատուն կարող է դիմել մաքսային մարմին մատակարարման կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրի ստորագրման պահից:
8. Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջականության և արժանահավատության համար:
9. Օրենքի 127-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 9-րդ մասերով սահմանված ժամկետներում մաքսային մարմնի կողմից դիմումի ուսումնասիրության արդյունքներով համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների գործարկումը` էլեկտրոնային եղանակով տրամադրվում է թույլտվություն` համաձայն սույն կարգի N 2 ձևի: Անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում թույլտվությունը կարող է տրամադրվել նաև թղթային եղանակով:
10. Վերամշակման թույլտվությունները լրացվում են հետևյալ կարգով`
1) թույլտվության գրանցման համարի`
ա. 1-ին բաղադրիչի ներքո լրացվում է թույլտվության գրանցման հերթական համարը,
բ. 2-րդ բաղադրիչի ներքո լրացվում է այն մաքսային մարմնի ծածկագիրը, որը տրամադրում է թույլտվությունը,
գ. 3-րդ բաղադրիչի ներքո լրացվում է «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի ծածկագիրը,
դ. 4-րդ բաղադրիչը լրացվում է թույլտվության մեջ փոփոխությունների իրականացման դեպքում` նշելով նախորդ թույլտվության հերթական համարը.
2) թույլտվության` «Վերամշակման արդյունքների վերաբերյալ տեղեկություններ» դաշտի 1-ին, 3-ից 5-րդ, 7-րդ և 8-րդ սյունակներում նշվում են ապրանքների անվանումները, քանակներն ու արժեքները կամ արժեքային միջակայքերը ըստ առևտրային փաստաթղթերի, իսկ 2-րդ և 6-րդ սյունակներում ապրանքների ծածկագրերը լրացվում են 10 նիշի մակարդակով.
3) թույլտվության` «Վերամշակման արդյունքներն օտարերկրյա ապրանքներով փոխարինման մասին տեղեկություններ» դաշտի 2-րդ սյունակում լրացվում է մաքսային մարմնի կողմից տրամադրված համարժեք ապրանքներով փոխարինման թույլտվության համարը, 3-րդ, 4-րդ և 5-րդ սյունակներում` համարժեք ապրանքների անվանումը, քանակը և ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 10 նիշի մակարդակով.
4) թույլտվության` «այլ տեղեկություններ» դաշտի`
ա. 1-ին մասում լրացվում են ապրանքների նույնականացման` հայտատուի կողմից առաջարկվող կամ մաքսային մարմնի կողմից սահմանված եղանակները` օրենքի 124-րդ հոդվածին համապատասխան,
բ. 2-րդ մասում լրացվում է վերամշակման գործողությունների հակիրճ նկարագիրը` ըստ հայտատուի կողմից ներկայացված պայմանագրերի,
գ. 3-րդ մասում լրացվում է ապրանքների վերամշակման ժամկետը,
դ. 4-րդ մասը լրացվում է ապրանքների վերամշակման ժամկետների երկարաձգման դեպքում` նշելով երկարաձգված ժամկետները,
ե. 5-րդ մասում լրացվում են վերամշակման գործողություններն անմիջականորեն իրականացնող անձի (անձանց) անվանումը կամ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար` առկայության դեպքում), վերամշակման գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը,
զ. 6-րդ մասում լրացվում են վերամշակման նպատակով ապրանքների արտահանման գործարքի համար հիմք հանդիսացող և թույլտվության լրացման պահին առկա առևտրային բոլոր փաստաթղթերի ամսաթվերն ու համարները,
է. 7-րդ մասում լրացվում են այն մաքսային մարմինների անվանումները, որտեղ նախատեսվում է կատարել ապրանքների ձևակերպումը «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև այն մաքսային մարմինների անվանումները, որտեղ նախատեսվում է կատարել նշված մաքսային ընթացակարգի ավարտին առնչվող գործառնությունները,
ը. 7-րդ մասը լրացվում է մաքսային մարմնի կողմից լրացուցիչ նշումների իրականացման անհրաժեշտության առաջացման դեպքում:
11. Մաքսային մարմինը դիմումի ուսումնասիրության ժամանակ կարող է հայտատուից պահանջել ներկայացնել դիմումի մեջ ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը` դրանք ներկայացված չլինելու դեպքում, կամ պահանջել ներկայացնել դիմումի մեջ ներառված տեղեկությունները հաստատող լրացուցիչ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ` դրանք թերի ներկայացված լինելու դեպքում, որի պարագայում դիմումի ուսումնասիրության համար օրենքով նախատեսված ժամկետը կասեցվում է և վերսկսվում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուի կողմից փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ներկայացման կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկատվության ներկայացման օրվանից:
12. Հայտատուն սույն կարգի 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը մաքսային մարմնին ներկայացնում է մաքսային մարմնի կողմից ծանուցումը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
13. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված` ծանուցման, փաստաթղթերի կամ տեղեկությունների կամ լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների բացակայության վերաբերյալ տեղեկատվության ներկայացումն իրականացվում են համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների գործարկումը` էլեկտրոնային եղանակով, կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում` թղթային եղանակով:
14. Թույլտվություն ստանալու մասին դիմումը մաքսային մարմնի կողմից մերժվում է հայտատուի կողմից սույն կարգի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում, ինչպես նաև օրենքի 127-րդ հոդվածի 10-րդ մասով և սույն կարգի 19-րդ կետով նախատեսված հիմքերով:
15. Եթե հայտատուի կողմից սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված հաշվարկում ներկայացված` վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի չափաքանակները չեն համապատասխանում օրենքի 125-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ստանդարտ չափաքանակներին կամ օրենքի 127-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան ստացված տեղեկատվությանը կամ համանման ապրանքների համար հաստատված և կիրառվող չափաքանակներին, ապա հայտատուի կողմից ներկայացված տվյալները մաքսային մարմնի կողմից կայացվող որոշմամբ կարող են ենթարկվել փորձաքննության:
16. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված փորձաքննությունը կարող է իրականացվել մինչև թույլտվության տրամադրումը կամ թույլտվության տրամադրումից հետո` լաբորատորիաների կողմից:
17. Մինչև թույլտվության տրամադրումը փորձաքննության իրականացման ժամանակահատվածում թույլտվության ստացման համար ներկայացված դիմումի ուսումնասիրության համար օրենքով սահմանված ժամկետը կասեցվում է, իսկ վերսկսվում է` փորձաքննության արդյունքների վերաբերյալ հայտատուին ծանուցումից հետո` հայտատուի կողմից ներկայացված տեղեկատվության ստացման օրվանից:
18. Մինչև թույլտվության տրամադրումն իրականացվող փորձաքննության արդյունքներով հայտատուի կողմից ներկայացված տեղեկությունների ճշգրտման անհրաժեշտության դեպքում մաքսային մարմինը դիմումի ուսումնասիրության համար օրենքով սահմանված ժամկետում այդ մասին ծանուցում է հայտատուին:
19. Հայտատուն սույն կարգի 18-րդ կետով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմնին տալիս է փորձաքննության արդյունքում ճշգրտված տվյալների հիման վրա թույլտվության ստացման մասին համաձայնություն կամ հրաժարվում է թույլտվությունը ստանալուց, որի դեպքում մաքսային մարմինը մերժում է թույլտվության տրամադրումը:
20. Փորձաքննության արդյունքում ճշգրտված տվյալների հիման վրա թույլտվության ստացման մասին համաձայնության տրամադրման դեպքում մաքսային մարմնի կողմից թույլտվությունները տրամադրվում են փորձաքննության արդյունքում ճշգրտված տվյալների հիման վրա:
21. Սույն կարգի 18-րդ և 19-րդ կետերով նախատեսված ծանուցումները կատարվում են համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների գործարկումը` էլեկտրոնային եղանակով, կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում` թղթային եղանակով:
22. Թույլտվության տրամադրումից հետո իրականացվող փորձաքննության արդյունքներով հայտատուի կողմից ներկայացված տեղեկությունների ճշգրտման անհրաժեշտության և օրենքի 129-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տրամադրված թույլտվությունը հետ է կանչվում:
23. Մաքսային մարմինը օրենքի 127-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված մերժումը` մերժման մասին համապատասխան որոշման կայացումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հայտատուին:
24. Թույլտվության տրամադրման մերժումը հայտատուն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
25. Թույլտվությունների մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարվում են օրենքի 128-րդ հոդվածով սահմանված կարգով:
26. Թույլտվությունների մեջ փոփոխությունները կամ լրացումներն իրականացվում են նոր թույլտվությունների տրամադրման միջոցով` սույն կարգի N 2 ձևին համապատասխան` դրանցում ներառելով նախորդ թույլտվության համարը, բացառությամբ վերամշակման ժամկետների երկարաձգման դեպքերի, որոնց վերաբերյալ նշումները կատարվում են տրամադրված թույլտվության մեջ:
27. Թույլտվությունների հետկանչը (չեղարկումը) իրականացվում է օրենքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով:
28. Թույլտվությունների հետկանչի վերաբերյալ մաքսային մարմինը կայացնում է որոշում` սույն կարգի N 3 ձևին համապատասխան:
29. Թույլտվությունների գործողության կասեցումն իրականացվում է հայտատուի կողմից սույն կարգի N 4 ձևին համապատասխան ներկայացվող դիմումի հիման վրա` դիմումատուի կողմից խնդրարկված ժամկետի հիման վրա, բայց ոչ ավելի, քան վերամշակման պայմանագրով սահմանված ապրանքների վերամշակման ժամկետը:
30. Սույն կարգի 29-րդ կետով նախատեսված դիմումը ներկայացվում է համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների գործարկումը` էլեկտրոնային եղանակով, կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում` թղթային եղանակով, որի հետ միասին ներկայացվում են թույլտվությունների կասեցման անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկություններ կամ փաստաթղթեր:
31. Մաքսային մարմինը սույն կարգի 30-րդ կետով նախատեսված դիմումը և համապատասխան փաստաթղթերն ու տեղեկություններն ուսումնասիրում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:
32. Մաքսային մարմինը դիմումատուից կարող է պահանջել ներկայացնել հայտատուի կողմից ներկայացված տեղեկությունները հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր, որի դեպքում սույն կարգի 31-րդ կետով սահմանված ժամկետը կասեցվում է և վերսկսվում է սույն կարգի 33-րդ կետով սահմանված ժամկետում փաստաթղթերի ներկայացման կամ լրացուցիչ փաստաթղթերի բացակայության վերաբերյալ տեղեկատվության ստացման օրվանից:
33. Հայտատուն սույն կարգի 32-րդ կետում նշված լրացուցիչ փաստաթղթերը ներկայացնում է հարցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
34. Սույն կարգի 31-րդ կետում նշված ուսումնասիրության արդյունքներով մաքսային մարմնի կողմից կայացվում է թույլտվության գործողության կասեցման վերաբերյալ որոշում` սույն կարգի N 5 ձևին համապատասխան:
35. Մաքսային մարմինը տրամադրված թույլտվության կասեցումը մերժում է հայտատուի կողմից դիմումի հետ միասին սույն կարգով սահմանված տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը չներկայացվելու դեպքում:
36. Կասեցված թույլտվությունների վերսկսման նպատակով թույլտվություն ստացած անձը մաքսային մարմնին համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների գործարկումը` էլեկտրոնային եղանակով, ներկայացնում է ծանուցում` թույլտվության գործողության վերսկսման վերաբերյալ` սույն կարգի N 6 ձևին համապատասխան: Թույլտվության գործողության վերսկսման վերաբերյալ ծանուցումը կարող է ներկայացվել թղթային եղանակով` անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում:
37. Մաքսային մարմինը սույն կարգի 36-րդ կետում նշված ծանուցումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 36-րդ կետում նշված եղանակներով գրանցում է այն, որից հետո վերսկսվում է թույլտվության գործողությունը:
Ձև N 1
ՀԱՇՎԱՐԿ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Վերամշակման համար արտահանվող |Վերամշակման արդյունքը |
|ը/կ|ապրանքները | |
|___|___________________________________|_________________________________|
| |Անվանումը|Ծածկագիրը|Քանակը|Արժեքը |Անվանում|Ծածկագիրը|Քանակը|Արժեքը |
| | | | |կամ | | | |կամ |
| | | | |արժեքա- | | | |արժեքա-|
| | | | |յին | | | |յին |
| | | | |միջա- | | | |միջա- |
| | | | |կայքը | | | |կայքը |
|___|_________|_________|______|________|________|_________|______|_______|
|___|_________|_________|______|________|________|_________|______|_______|
._________________________________________________________________________.
Դիմող ____________________ _______________________________
(ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)
____ ______________ 20 թ.
Ձև N 2
ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
N «1._____________»/»2._____________»/»3._____________» «4._____________»
1. Տրվում է ___________________________________________________________
(Վերամշակման թույլտվություն ստացած անձի անվանումը, հարկ
վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը, անհատ
ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում` անունը,
ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը` առկայության
դեպքում)
__________________________________________________________________________
(փոստային դասիչը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն
(առկայության դեպքում)
2. Վերամշակման արդյունքների մասին տեղեկություններ
._________________________________________________________________________.
|NN |Վերամշակման համար արտահանվող | Վերամշակման արդյունքը |
|ը/կ|ապրանքները | |
|___|___________________________________|_________________________________|
| | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|_________|_________|______|________|________|_________|______|_______|
| |Անվանումը|Ծածկագիրը|Քանակը|Արժեքը |Անվանում|Ծածկագիրը|Քանակը|Արժեքը |
| | | | |կամ | | | |կամ |
| | | | |արժեքա- | | | |արժեքա-|
| | | | |յին | | | |յին |
| | | | |միջա- | | | |միջա- |
| | | | |կայքը | | | |կայքը |
|___|_________|_________|______|________|________|_________|______|_______|
|1 | | | | | | | | |
|___|_________|_________|______|________|________|_________|______|_______|
|...| | | | | | | | |
._________________________________________________________________________.
3. Վերամշակման արդյունքներն օտարերկրյա ապրանքներով փոխարինման մասին տեղեկություններ
._____________________________________________________________________.
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|___________________________|_________|______|____________________|
|NN |Համարժեք ապրանքներով |Ապրանքի |Քանակը|Արժեքը կամ արժեքային|
|ը/կ|փոխարինման թույլտվության |ծածկագիրը| |միջակայքը |
| |վերաբերյալ տեղեկություններ | | | |
|___|___________________________|_________|______|____________________|
._____________________________________________________________________.
4. Այլ տեղեկություններ
._________________________________________________________________________.
|1) Ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման եղանակը |
|(եղանակները) |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| |
|2) Ապրանքների վերամշակման գործողությունների հակիրճ նկարագիրը |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| |
|3) Վերամշակման ժամկետները |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| |
|4) Վերամշակման երկարաձգման ժամկետը |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| |
|5) Վերամշակման գործողություններն անմիջականորեն իրականացնող անձը |
|(անձինք) |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| |
|6) Պայմանագիրը կամ ցանկացած այլ փաստաթուղթ, համաձայն որի իրականացվում է |
|վերամշակման նպատակով ապրանքների արտահանումը (պայմանագրի կամ այլ փաստաթղթի|
|համարը և ամսաթիվը, օտարերկրյա կազմակերպության անվանումը) կամ արտաքին |
|տնտեսական գործարքից դուրս` ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) |
|տնօրինման իրավունքը հավաստող փաստաթուղթ |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| |
|7) Այն մաքսային մարմինների անվանումները, որտեղ նախատեսվում է կատարել |
|ապրանքների ձևակերպումը մաքսային ընթացակարգով և ավարտել մաքսային |
|ընթացակարգի գործողությունը |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| |
|8) Մաքսային մարմնի հատուկ նշումներ |
|_________________________________________________________________________|
._________________________________________________________________________.
Մաքսային մարմնի պաշտոնատար անձ`
_____________________________ __________________________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը)
Ձև N 3
ՈՐՈՇՈՒՄ N «________________»/»__________________________»
(հերթական համար) (մաքսային մարմնի ծածկագիր)
ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՏԿԱՆՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._________________________________________________________________________.
|1. Հայտատուի մասին տեղեկություններ (անվանումը, հարկ վճարողի հաշվառման |
|համարը, գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց |
|դեպքում` անունը, ազգանունը, առկայության դեպքում` հարկ վճարողի հաշվառման |
|համարը), փոստային դասիչը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն |
|(առկայության դեպքում) |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| |
|2. Հայտատուին տրամադրված թույլտվության համարն ու ամսաթիվը |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| |
|3. Հայտատուին տրամադրված թույլտվության հետկանչի համար օրենքով սահմանված |
|հիմքի նկարագրությունը |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| |
|4. «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի |
|գործողությունն ավարտելու համար օրենքով նախատեսված վերջնաժամկետը |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| |
|5. Կից փաստաթղթերի քանակը, նկարագրերը |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
._________________________________________________________________________.
Մաքսային մարմնի պաշտոնատար անձ`
_____________________________ __________________________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը)
Ձև N 4
ԴԻՄՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._________________________________________________________________________.
|1. Դիմումատուի մասին տեղեկություններ (անվանումը, հարկ վճարողի հաշվառման |
|համարը, գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց |
|դեպքում` անունը, ազգանունը, առկայության դեպքում` հարկ վճարողի հաշվառման |
|համարը), փոստային դասիչը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն |
|(առկայության դեպքում) |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| |
|2. Դիմումատուին մաքսային մարմնի կողմից տրամադրված թույլտվության համարն |
|ու ամսաթիվը |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| |
|3. Տրամադրված վերամշակման թույլտվության գործողության կասեցման |
|անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկությունները |

|4. Տրամադրված վերամշակման թույլտվության գործողության կասեցման համար |
|նախանշված ժամկետը |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| |
|5. Կից փաստաթղթերի քանակը, նկարագրերը |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
._________________________________________________________________________.
Դիմումատուի`
_____________________________ ___________________________________
(անվանումը) (լիազորված անձի ստորագրությունը,
ամիսը, ամսաթիվը)
Ձև N 5
ՈՐՈՇՈՒՄ N «________________»/»__________________________»
(հերթական համար) (մաքսային մարմնի ծածկագիր)
ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._________________________________________________________________________.
|1. Դիմումատուի մասին տեղեկություններ (անվանումը, հարկ վճարողի հաշվառման |
|համարը, գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց |
|դեպքում` անունը, ազգանունը, առկայության դեպքում` հարկ վճարողի հաշվառման |
|համարը), փոստային դասիչը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն |
|(առկայության դեպքում) |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| |
|2. Դիմումատուին մաքսային մարմնի կողմից տրամադրված թույլտվության համարն |
|ու ամսաթիվը |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| |
|3. Տրամադրված վերամշակման թույլտվության գործողության կասեցման |
|անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկությունները |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| |
|4. Տրամադրված վերամշակման թույլտվության գործողության կասեցման ժամկետը |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| |
|5. Կից փաստաթղթերի քանակը, նկարագրերը |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
._________________________________________________________________________.
Մաքսային մարմնի պաշտոնատար անձ`
_____________________________ __________________________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը)
Ձև N 6
ԾԱՆՈՒՑՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._________________________________________________________________________.
|1. Վերամշակման թույլտվություն ստացած անձի մասին տեղեկություններ |
|(անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը (անհատ |
|ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, |
|առկայության դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը), փոստային դասիչը, |
|հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում) |
|________________________________________________________________________ |
| |
|2. Մաքսային մարմնի կողմից տրամադրված վերամշակման թույլտվության համարն |
|ու ամսաթիվը |
|________________________________________________________________________ |
| |
|3. Կասեցված վերամշակման թույլտվության գործողության վերսկսման համար |
|նախատեսված սկզբնաժամկետը |
|________________________________________________________________________ |
|________________________________________________________________________ |
|________________________________________________________________________ |
| |
|4. Կից փաստաթղթերի քանակը, նկարագրերը |
|________________________________________________________________________ |
|________________________________________________________________________ |
|________________________________________________________________________ |
._________________________________________________________________________.
Հայտարարատուի`
_____________________________ ___________________________________
(անվանումը) (լիազորված անձի ստորագրությունը,
ամիսը, ամսաթիվը)
(2-րդ հավելվածը խմբ. 11.08.2023 թիվ 1352-Ն որոշում)
Հավելված N 3
i
ՀՀ կառավարության
2016 թվականի մարտի 3-ի
N 202-Ն որոշման
ԿԱՐԳ
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ (ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐԸ` 710210000, 710221000, 710231000), ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ
(3-րդ հավելվածն ուժը կորցրել է 11.08.2023 թիվ 1352-Ն որոշում)
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2016 թվականի մարտի 3-ի
N 202-Ն որոշման
ԿԱՐԳ
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ (ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐԸ` 710210000, 710221000, 710231000), ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ
(4-րդ հավելվածն ուժը կորցրել է 11.08.2023 թիվ 1352-Ն որոշում)