Սեղմել Esc փակելու համար:
«ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ...

 

25.08.2023 -

 

050.0194.241116

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        11            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05016383

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2016 թվականի թիվ 194-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 117-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 272-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 19-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով խթանել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ներդրումները, զարգացնել մասնավոր ներդրումային ֆոնդերի շուկան, դյուրացնել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի գրանցման ընթացակարգերը,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 175-րդ, 176-րդ և 194-րդ հոդվածները, 200-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի 7-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. (1-ին կետն ուժը կորցրել է 08.08.2023 թիվ 124-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ը հաստատելու մասին» թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ը (այսուհետ` Կանոնակարգ 10/11) լրացնել 1.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«1.1 Սույն կանոնակարգը չի տարածվում առցանց ընթացակարգով ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման, դրանցում փոփոխությունների կամ լրացումների գրանցման հետ կապված հարաբերությունների վրա:»:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի թիվ 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 272-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ում (այսուհետ` Կանոնակարգ 5/10) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգ 5/10-ի 3-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Բացառությամբ սույն կանոնակարգի 19.1-րդ կետով նախատեսված դեպքերի»,

2) Կանոնակարգ 5/10-ի 19-րդ կետից հետո լրացնել նոր 19.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«19.1. Այն դեպքում, երբ անձը առցանց ընթացակարգով ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման արդյունքում ստացել է ֆոնդի օպերատորի կարգավիճակ, ֆոնդի փայերի ռեեստրի վարումը Կենտրոնական դեպոզիտարիային հանձնելու համար թողարկողի և ֆոնդի օպերատորի միջև պայմանագրի առկայություն չի պահանջվում: Ֆոնդի արժեթղթերի ռեեստրավարումը Կենտրոնական դեպոզիտարիային հանձնելու նպատակով վերը նշված անձը ֆոնդի օպերատորի կարգավիճակ ստանալու դիմումի հետ միասին ներկայացնում է սույն կանոնակարգի 20-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները:»,

3) Կանոնակարգ 5/10-ի 84-րդ կետը լրացնել հետևյալ նախադասություններով.

«Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները առցանց ընթացակարգով գրանցած և այդ ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կողմից համապատասխան միջնորդագրի հիման վրա Կենտրոնական դեպոզիտարիան շնորհում է հաշվի օպերատորի հատուկ սահմանափակմամբ կարգավիճակ` ֆոնդի օպերատորի կարգավիճակ` միայն իր կողմից կառավարվող ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի փայերի հետ կապված հաշվի օպերատորի ծառայություններ մատուցելու համար: Ֆոնդի օպերատորի կարգավիճակ ստացած անձի վրա տարածվում են հաշվի օպերատորին վերաբերող դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով, Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով կամ Կենտրոնական Դեպոզիտարիայի կանոններով»:,

4) Կանոնակարգ 5/10-ը լրացնել նոր 109.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«109.1 Սույն կանոնակարգի 105-109-րդ կետերը չեն տարածվում ֆոնդի օպերատորի կարգավիճակ ստացած անձանց վրա: Սույն կետում նշված ֆոնդի օպերատորի կարգավիճակից հրաժարվելու հարաբերությունները կարգավորվում են այդ անձի և Կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված հաշվարկային համակարգի անդամի և ֆոնդի օպերատորի կարգավիճակի շնորհման պայմանագրով:»:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի փետրվարի 16-ի ««Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ը հաստատելու մասին» թիվ 19-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ի 2-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Առցանց ընթացակարգով գրանցված ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդերը կարող են սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական Բանկին ներկայացնել ֆոնդնեթ համակարգի միջոցով:»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 08.08.2023 թիվ 124-Ն որոշում)

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2016 թվականի նոյեմբերի 8-ի

թիվ 194-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/29 ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

(հավելվածներն ուժը կորցրել են 08.08.2023 թիվ 124-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
08.11.2016
N 194-Ն
Որոշում