ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 օգոստոսի 2023 թվականի N 1351-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու դիմումների հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումների քննարկման, մուտքի վիզաների տրամադրման, մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման, վիզայի ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձևը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1268-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (այսուհետ` անձնագրային և վիզաների վարչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (այսուհետ` ծառայություն)» բառերով.
i
2) որոշմամբ հաստատված 2-րդ, 3-րդ և 5-րդ հավելվածներում «անձնագրային և վիզաների վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ծառայություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
3) որոշմամբ հաստատված N 3 հավելվածում`
i
ա. 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ դրա համապատասխան ստորաբաժանումների (այսուհետ` անձնագրային և վիզաների վարչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերով.
բ. 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ», «POLICE OF THE REPUBLIC OF ARMENIA PASSPORT AND VISAS DEPARTMENT» բառերը փոխարինել «ՀՀ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», «MIGRATION AND CITIZENSHIP SERVICE OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերով.
գ. 2-րդ, 4-7-րդ կետերով սահմանված` համապատասխանաբար N 1 ձևում, N 3 ձևում, N 4 ձևում, N 5 ձևում և N 6 ձևում «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» կնիքների ձևերը փոխարինել նոր ձևերով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. օգոստոսի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի օգոստոսի 11-ի
N 1351-Ն որոշման
Ձև N 1
Ձև N 3
Ձև N 4
Ձև N 5
Ձև N 6
Պաշտոնական հրապարակման օրը` 11 օգոստոսի 2023 թվական: