040.1202.200802
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 օգոստոսի 2002 թվականի N 1202-Ն
i
«ԵՂՎԱՐԴԻ ՋՐԱՏԱՐՇԻՆ», «ՍԻՓԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՓԵՏՈՒՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Եղվարդի ջրատարշին» և «Սիփան» փակ բաժնետիրական ընկերություններն ու փետուրի վերամշակման և իրացման ձեռնարկությունը:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` «Եղվարդի ջրատարշին» և «Սիփան» փակ բաժնետիրական ընկերությունների ու փետուրի վերամշակման և իրացման ձեռնարկության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով հինգօրյա ժամկետում ապահովել լուծարման հանձնաժողովների ստեղծումը` դրանց կազմերում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, լուծարվող «Եղվարդի ջրատարշին» և «Սիփան» փակ բաժնետիրական ընկերությունների ու փետուրի վերամշակման և իրացման ձեռնարկության գտնվելու վայրի տարածքային կառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի և նշված փակ բաժնետիրական ընկերությունների ոչ պետական բաժնեմասի լիազոր ներկայացուցիչներին:
3. Լուծարման հանձնաժողովներին`
i
ա) լուծարվող «Եղվարդի ջրատարշին» և «Սիփան» փակ բաժնետիրական ընկերությունների ու փետուրի վերամշակման և իրացման ձեռնարկության լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ ընկերությունների ու ձեռնարկության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան.
բ) լուծարվող «Եղվարդի ջրատարշին» և «Սիփան» փակ բաժնետիրական ընկերությունների ու փետուրի վերամշակման և իրացման ձեռնարկության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխան գույքը քսանօրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` «Եղվարդի ջրատարշին» և «Սիփան» փակ բաժնետիրական ընկերությունների ու փետուրի վերամշակման և իրացման ձեռնարկության լուծարման գործընթացն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ նշված ընկերությունների և ձեռնարկության լուծարումից հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխան գույքի տնօրինման վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՆ