Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 88 ...

 

 

040.1177.150802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2002 թվականի N 1177-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 883 ՈՐՈՇՄԱՄԲ ԼՈՒԾԱՐՎՈՂ «ՀՐԱԶԴԱՆԻ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 19-ի «Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային», «Տաշիրի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» և «Սոճուտ» մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունները լուծարելու մասին» N 883 որոշմամբ լուծարվող «Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին`

ա) հաշվեկշռային մեթոդով 77603,94 հազար դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը` 93124,73 հազար դրամ) գնահատված լուծարվող «Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության հիմնական միջոցները և ապրանքանյութական պաշարները որպես մեկ ամբողջական միավոր վաճառել մրցույթով.

բ) սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

վաճառվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը.

գ) սահմանել գույքի վաճառքի նվազագույն գինը` 15000,0 հազար դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը).

դ) մրցույթի մասնակցության կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ.

ե) սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի ձեռքբերման համար առաջարկված գինը պետք է վճարի «Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվարկային հաշվին` մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 15-օրյա ժամկետում:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) երկամսյա ժամկետում ապահովել մրցույթի անցկացումը.

բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2002
N 1177-Ն
Որոշում