16.07.2023 -
040.0090.150206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2006 թվականի N 90-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտությունների ցանկը` ըստ դասիչների`
ա) բարձրագույն կրթական ծրագրերով մասնագիտություններ`
340100 Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ
340101 Քաղաքացիական պաշտպանություն
340102 Ճգնաժամային կառավարում (մենեջմենթ)
340103 Հրդեհային պաշտպանություն
340104 Պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում (մանկավարժություն)
340105 Փրկարարական գործ
340106 Տրանսպորտային և հրշեջ փրկարարական հատուկ տեխնիկայի ու
սարքավորումների շահագործում և տեխնիկական սպասարկում.
բ) միջին մասնագիտական կրթական ծրագրերով միջնակարգ (լրիվ) ընդհանուր և հիմնական ընդհանուր կրթության հիմքերով մասնագիտություններ`
3500 Կենսագործունեության անվտանգություն
3501 Հրդեհային պաշտպանություն
3502 Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում
3503 Մենեջմենթ (կառավարում արտակարգ իրավիճակներում).
գ) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով մասնագիտություններ.
.____________________________________________________________________.
|NN | Մասնագիտության անվանումը | Մասնագիտացումը |
|ը/կ| | |
|___|___________________________________|____________________________|
|1. |Ջրափրկարարություն |ա) ջրափրկարար |
| | |բ) ջրասուզակ - փրկարար |
|___|___________________________________|____________________________|
|2. |Հրդեհաշիջում |հրշեջ |
|___|___________________________________|____________________________|
|3. |Հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկայի |ա) փրկարար - վարորդ |
| |շահագործում |բ) փրկարար - մոտորանավակավար|
|___|___________________________________|____________________________|
|4. |Հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկայի |վարպետ |
| |նորոգում | |
.____________________________________________________________________.
(1-ին կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը և նախաբանը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)
(որոշումը փոփ. 06.07.2023 թիվ 1111-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ