(ճանաչվել է անվավեր 01.10.06 թվականից` 17.05.07 թիվ 611-Ն որոշում)
i
040.1151.140802
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 2002 թվականի N 1151-Ն
i
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան և Երևանում կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտիները` 345000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Երևանի քաղաքապետին`
ա) երկամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասերի սահմանները և դրանց օտարման գոտիները գրանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում.
i
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտիներում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով հայտարարել պետության կարիքների համար օտարման գոտու և նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների և կարգի մասին.
գ) օտարման գոտիների տարածքներում լիցենզավորման համապատասխան կազմակերպությունների միջոցով կազմակերպել և իրականացնել անշարժ գույքի գնահատման աշխատանքները.
i
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով ապահովել նշված տարածքների գոտևորման նախագծերի մշակումը և հաստատումը` կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով հողամասերի տրամադրման համար.
ե) կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովել 2003-2008 թվականների ընթացքում` ըստ փուլերի` ներգրավված ներդրումների ծավալներին համապատասխան:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 1-ի N 1151-Ն որոշման
ՍԽԵՄԱ
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
----------------------------------------
ԻՐՏԵԿ -սխեման չի բերվում
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 1-ի N 1151-Ն որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
._________________________________________________________________________.
|Թաղամասի | Թաղամասը պարփակող և հարակից փողոցների |Հողամասի |
|համարը | անվանումները |մակերեսը |
|(ըստ N 1 | |(քառ. մ) |
|հավելվածի)| | |
|__________|____________________________________________________|_________|
|1. |Գլխավոր պողոտա |71700 |
| |Փավստոս Բյուզանդի, Արամի փող. | |
| |Եզնիկ Կողբացու փող., Արամի փող. | |
| |Ամիրյան փող., Փավստոս Բյուզանդի փող. | |
| |Սարյան փող., Արամի փող. | |
| |Փավստոս Բյուզանդի փող., Մեսրոպ Մաշտոցի պող., | |
| |Ամիրյան փող., Սարյան փող. | |
|__________|____________________________________________________|_________|
|2. |33-րդ թաղամաս |51000 |
|__________|____________________________________________________|_________|
|3. |Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածք | |
| |Տիգրան Մեծի պող., Ե. Քոչարի փող. |35300 |
|__________|____________________________________________________|_________|
|4. |Կոնդ թաղամաս |164000 |
|__________|____________________________________________________|_________|
|5. |Երևանի գինու գործարանի հարակից տարածք |23000 |
|__________|____________________________________________________|_________|
| |Ընդամենը |345000 |
._________________________________________________________________________.
----------------
Ծանոթագրություն: Հողամասերի մակերեսները ենթակա են ճշգրտման` ըստ
գույքագրման պայմանագրերի: