ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ
ՀՐԱՄԱՆ
3 հուլիսի 2023 թվականի N 287-Ն
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի` 2004 թվականի հոկտեմբերի 13-ի «Հերթապահ տեղեկատու քարտեզի վարման հրահանգը հաստատելու մասին» N 228-Ն, 2012 թվականի ապրիլի 13-ի «Գեոդեզիայի և քարտեզագրական աշխատանքների խախտումների ակտի, ծանուցագրի, հաշվառման մատյանի, ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկանքի ձևերը հաստատելու մասին» N 103-Ն հրամանները:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ս. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 4 հուլիսի 2023 թվական: