Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ ...

 

13.06.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

31 մայիսի 2021 թվականի N 349-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 238-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 5-ի «Գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի առավելագույն քանակները սահմանելու մասին» N 238-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 10-ից:

(2-րդ կետը փոփ. 09.06.2023 թիվ 1000-Ն հրաման)

 

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Վ. ՔԵՐՈԲՅԱՆ

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2021 թվականի մայիսի 31-ի

N 349-Ն հրամանի

 

«Հավելված

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2005թ. դեկտեմբերի 5-ի

N 238-Ն հրամանի

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ(1) ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՍԵՐՄԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ      |Մշակաբույսի անվանում   |Չափի    |Սերմերի  |Սերմերի   |Սերմերի  |

|         |                       |միավոր  |առավե-   |առավե-    |առավե-   |

|         |                       |        |լագույն  |լագույն   |լագույն  |

|         |                       |        |քանակը   |քանակը TO |ընդհանուր|

|         |                       |        |DUS փոր- |փորձարկման|քանակը   |

|         |                       |        |ձարկման  |նպատա-    |DUS և  TO|

|         |                       |        |նպատա-   |կով(4)    |պետական  |

|         |                       |        |կով(3)   |          |փորձար-  |

|         |                       |        |         |          |կումների |

|         |                       |        |         |          |նպատակով |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|    1    |           2           |        |    3    |    4     |    5    |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|I.       |ԱՐՄԱՏԱՊՏՂԱՅԻՆ ԵՎ       |        |         |          |         |

|         |ՊԱԼԱՐԱՊՏՂԱՅԻՆ          |        |         |          |         |

|         |ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ           |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|I.I.     |Արմատապտղային          |        |         |          |         |

|         |բանջարաբույսեր         |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|1.       |Բողկ ամսական           |գրամ    |15       |200       |215      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|2.       |Բողկ տարեկան           |գրամ    |30       |470       |500      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|3.       |Գազար                  |գրամ    |20       |320       |340      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|4.       |Ճակնդեղ                |գրամ    |100      |4050      |4150     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|5.       |Ստեպղին արմատապտղային  |գրամ    |20       |600       |620      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|I.II.    |Պալարապտղային          |        |         |          |         |

|         |մշակաբույսեր           |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|6.       |Կարտոֆիլ               |կիլոգրամ|150      |9000      |9150     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|II.      |ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ      |        |         |          |         |

|         |ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ           |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|II.I.    |Կաղամբային մշակաբույսեր|        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|7.       |Բրոկկոլի               |գրամ    |5        |180       |185      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|8.       |Գլուխ կաղամբ           |գրամ    |15       |200       |215      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|9.       |Ծաղկակաղամբ            |գրամ    |5        |180       |185      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|10.      |Կոլրաբի                |գրամ    |5        |180       |185      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|II.II.   |Համեմունքային կանաչեղեն|        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|11.      |Ծիտրոն                 |գրամ    |30       |1050      |1080     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|12.      |Կոտեմ                  |գրամ    |90       |3000      |3090     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|13.      |Համեմ                  |գրամ    |75       |2400      |2475     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|14.      |Մաղադանոս տերևային     |գրամ    |30       |1050      |1080     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|15.      |Նեխուր տերևային        |գրամ    |30       |1050      |1080     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|16.      |Ռեհան                  |գրամ    |60       |2050      |2110     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|17.      |Սամիթ                  |գրամ    |40       |2050      |2090     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|II.III.  |Պտղաբանջարային         |        |         |          |         |

|         |մշակաբույսեր           |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|18.      |Բամիա                  |գրամ    |1500     |5000      |6500     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|19.      |Դդմակ                  |գրամ    |200      |4050      |4250     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|20.      |Դդմիկ                  |գրամ    |200      |4050      |4250     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|21.      |Լոլիկ                  |գրամ    |10       |220       |230      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|22.      |Հակոբուկ               |գրամ    |25       |1020      |1045     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|23.      |Սմբուկ                 |գրամ    |10       |110       |120      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|24.      |Վարունգ                |գրամ    |30       |1020      |1050     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|25.      |Տաքդեղ                 |գրամ    |10       |40        |50       |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|II.IV.   |Սոխուկավոր մշակաբույսեր|        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|26.      |Բատուն սոխ             |գրամ    |40       |600       |640      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|27.      |Գլուխ սոխ              |գրամ    |50       |3000      |3050     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|28.      |Շալոտ սոխ              |գրամ    |40       |600       |640      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|29.      |Շնիտտ սոխ              |գրամ    |40       |600       |640      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|30.      |Պրասասոխ               |գրամ    |40       |600       |640      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|31.      |Սխտոր                  |կիլոգրամ|15       |250       |265      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|II.V.    |Տերևային  մշակաբույսեր |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|32.      |Հազար                  |գրամ    |15       |800       |815      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|33.      |Սպանախ                 |գրամ    |110      |6000      |6110     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|II.VI.   |Ցողունաբանջարային      |        |         |          |         |

|         |մշակաբույսեր           |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|34.      |Թարխուն                |գրամ    |2        |-         |2        |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|35.      |Ծնեբեկ                 |գրամ    |40       |600       |640      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|II.VII.  |Բոստանային մշակաբույսեր|        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|36.      |Դդում                  |գրամ    |200      |4100      |4300     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|37.      |Ձմերուկ                |գրամ    |200      |4100      |4300     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|38.      |Սեխ                    |գրամ    |200      |4100      |4300     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|III.     |ԴԵԿՈՐԱՏԻՎ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ5|        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|39.      |Հակինթ արևելյան        |հատ     |3600     |-         |3600     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|40.      |Նարգես                 |հատ     |4320     |-         |4320     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|41.      |Վարդ                   |հատ     |50       |-         |50       |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|42.      |Վարդակակաչ             |հատ     |5040     |-         |5040     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|IV.      |ԸՆԴԱՎՈՐ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ |        |         |          |         |

|         |ԵՎ ՁԱՎԱՐԱՀԱՏԻԿԱՅԻՆ     |        |         |          |         |

|         |ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ           |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|IV.I.    |Ընդավոր մշակաբույսեր   |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|43.      |Լոբի սովորական         |կիլոգրամ|10       |300       |310      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|44.      |Ոլոռ                   |կիլոգրամ|20       |540       |560      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|45.      |Ոսպ                    |կիլոգրամ|15       |360       |375      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|46.      |Սիսեռ                  |կիլոգրամ|20       |600       |620      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|47.      |Սոյա                   |կիլոգրամ|10       |300       |310      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|IV.II.   |Հացահատիկային          |        |         |          |         |

|         |մշակաբույսեր           |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|48.      |Աշորա                  |կիլոգրամ|20       |1200      |1220     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|49.      |Գարի                   |կիլոգրամ|20       |1200      |1220     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|50.      |Եգիպտացորեն            |կիլոգրամ|3        |105       |108      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|51.      |Հաճար                  |կիլոգրամ|20       |1200      |1220     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|52.      |Վարսակ                 |կիլոգրամ|10       |1320      |1330     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|53.      |Տրիտիկալե              |կիլոգրամ|25       |1500      |1525     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|54.      |Ցորեն                  |կիլոգրամ|25       |1500      |1525     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|IV.III.  |Ձավարահատիկային        |        |         |          |         |

|         |մշակաբույսեր           |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|55.      |Կորեկ                  |կիլոգրամ|2        |120       |122      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|56.      |Հնդկացորեն             |կիլոգրամ|7        |400       |407      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|57.      |Սորգո հատիկային        |կիլոգրամ|1        |40        |41       |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|58.      |Քինուա                 |կիլոգրամ|1        |20        |21       |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|V.       |ԿԵՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ   |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|V.I.     |Կերային արմատապտղային  |        |         |          |         |

|         |մշակաբույսեր           |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|59.      |Գազար կերային          |գրամ    |40       |1000      |1040     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|60.      |Գոնգեղ կերային         |գրամ    |100      |800       |900      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|61.      |Ճակնդեղ կերային        |գրամ    |140      |4500      |4640     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|62.      |Շաղգամ կերային         |գրամ    |50       |800       |850      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|V.II.    |Բազմամյա կերային       |        |         |          |         |

|         |բակլազգի մշակաբույսեր  |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|63.      |Առվույտ                |կիլոգրամ|5        |65        |70       |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|64.      |Երեքնուկ մարգագետնային |կիլոգրամ|5        |80        |85       |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|65.      |Կորնգան                |կիլոգրամ|15       |245       |260      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|V.III.   |Միամյա կերային բակլազգի|        |         |          |         |

|         |մշակաբույսեր           |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|66.      |Երեքնուկ միամյա        |կիլոգրամ|3        |80        |83       |

|         |(Շաբդար)               |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|67.      |Լյուպին միամյա         |կիլոգրամ|7        |400       |407      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|68.      |Լոբի կերային           |կիլոգրամ|10       |320       |330      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|69.      |Ոլոռ կերային           |կիլոգրամ|20       |560       |580      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|70.      |Սոյա կերային           |կիլոգրամ|10       |320       |330      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|71.      |Վիկ                    |կիլոգրամ|25       |380       |405      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|V.IV.    |Կերային բոստանային     |        |         |          |         |

|         |մշակաբույսեր           |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|72.      |Դդում կերային          |գրամ    |200      |4100      |4300     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|73.      |Ձմերուկ կերային        |գրամ    |200      |4100      |4300     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|V.V.     |Բազմամյա կերային       |        |         |          |         |

|         |հացահատիկային          |        |         |          |         |

|         |խոտաբույսեր            |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|74.      |Բարձր ռայգրաս          |կիլոգրամ|5        |65        |70       |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|75.      |Ժիտնյակ                |կիլոգրամ|2        |50        |52       |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|76.      |Շյուղախոտ մարգագետնային|կիլոգրամ|2        |50        |52       |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|77.      |Ոզնախոտ հավաքովի       |կիլոգրամ|4        |50        |54       |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|78.      |Սիզախոտ մարգագետնային  |կիլոգրամ|4        |40        |44       |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|V.VI.    |Միամյա կերային         |        |         |          |         |

|         |հացահատիկային          |        |         |          |         |

|         |խոտաբույսեր            |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|79.      |Գարի կերային           |կիլոգրամ|20       |1200      |1220     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|80.      |Եգիպտացորեն կերային    |կիլոգրամ|3        |105       |108      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|81.      |Սորգո շաքարային        |կիլոգրամ|3        |75        |78       |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|82.      |Վարսակ կերային         |կիլոգրամ|10       |1320      |1330     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|83.      |Տրիտիկալե կերային      |կիլոգրամ|25       |1500      |1525     |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|VI.      |ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ|        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|VI.I.    |Արմատապտղային          |        |         |          |         |

|         |տեխնիկական             |        |         |          |         |

|         |մշակաբույսեր           |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|84.      |Ճակնդեղ շաքարային      |կիլոգրամ|1        |40        |41       |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|VI.II.   |Ծխախոտային մշակաբույսեր|        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|85.      |Ծխախոտ                 |գրամ    |5        |105       |110      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|VI.III.  |Հացահատիկային          |        |         |          |         |

|         |տեխնիկական մշակաբույսեր|        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|86.      |Եգիպտացորեն շաքարային  |կիլոգրամ|3        |105       |108      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|87.      |Սորգո ավելային         |կիլոգրամ|1        |30        |31       |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|VI.IV.   |Յուղատու մշակաբույսեր  |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|VI.IV.I. |Եթերայուղատու          |        |         |          |         |

|         |մշակաբույսեր           |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|88.      |Խորդենի(5)             |հատ     |500      |-         |500      |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|VI.IV.II.|Սովորական յուղատու     |        |         |          |         |

|         |մշակաբույսեր           |        |         |          |         |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|89.      |Արևածաղիկ              |կիլոգրամ|1        |23        |24       |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|90.      |Գետնանուշ              |կիլոգրամ|3        |50        |53       |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|91.      |Կտավատ յուղատու        |կիլոգրամ|2        |40        |42       |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|92.      |Հլածուկ                |կիլոգրամ|1        |18        |19       |

|_________|_______________________|________|_________|__________|_________|

|93.      |Քունջութ               |կիլոգրամ|1        |12        |13       |

._________________________________________________________________________.

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

 

1) Գիտահետազոտական աշխատանքներ` գործողությունների և միջոցառումների համալիր, որը ներառում է`

1. բույսի սորտի պետական փորձարկումների կազմակերպումը և գրանցումը` նոր տվյալների հավաքագրման, պետական լիազորված մարմնին արձանագրված արդյունքների ներկայացման և սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում, օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում բույսի սորտի գրանցման նպատակով,

2. բույսի սորտի գիտական գնահատումը` մոլախոտերի, հիվանդությունների ու վնասատուների հանդեպ բույսի սորտի դիմացկունության գնահատման, մշտադիտարկման և արդյունքների հաստատման, և(կամ) հանրապետության բնակլիմայական պայմաններին բույսի սորտի հարմարվողականության ուսումնասիրությունների անցկացման համար` բույսերի նոր սորտերի բուծման նպատակով, ինչը կարող է իրականացվել պետական լիազորված մարմնի, գիտաարտադրական (գիտահետազոտական) հաստատությունների կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից, որոնք գրանցված են Հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանում:

2) Պետական փորձարկումների համար մշակաբույսերի սերմերի (սոխուկների, կտրոնների) առավելագույն քանակները հաշվարկված են ամբողջ թվի ճշտությամբ` մինչև երեք գյուղատնտեսական գոտիներում պետական փորձարկումներ իրականացնելու համար: Դրանց առավելագույն քանակները հաշվարկվում են ելնելով մշակաբույսի տվյալ սորտի ցանքի նորմայից և մինչև երեք գյուղատնտեսական գոտիների թվից:

3) Տարբերիչ առանձնահատկության, միատարրության, կայունության (DUS) որոշման նպատակով պետական փորձարկման համար նախատեսված սերմերի առավելագույն քանակներ:

4) Տնտեսական օգտակարության (TO) որոշման նպատակով պետական փորձարկման համար նախատեսված սերմերի առավելագույն քանակներ:

5) Հակինթ արևելյան, նարգես և վարդակակաչ մշակաբույսերի առավելագույն քանակները հաշվարկվում են ըստ սոխուկների` հատերով, իսկ խորդենի և վարդ մշակաբույսերի առավելագույն քանակները հաշվարկվում են ըստ կտրոնների` հատերով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հունիսի 2021 թվական:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
31.05.2021
N 349-Ն
Հրաման