Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2024 - } ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2024 - } ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091 ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2024  -ից մինչեւ     -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 2023 թվականի N 939-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ ու 72-րդ հոդվածի 1-ին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական ու ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) վերնագրում «ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՅԱԿԱՆ ՈՒ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՅԱԿԱՆ ՈՒ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառերով.

i

2) 2-րդ կետը «զինծառայողների» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության մարմնի ծառայողների» բառերով.

3) N 1 հավելվածի`

i

ա. 1-ին կետը «բնակարանային» բառից առաջ լրացնել «, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության մարմնի ծառայողների» բառերով,

i

բ. 2-րդ կետի 1-ին ենթակետից «(գործատու)» բառը հանել, իսկ «նախարարություն» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայություն» բառերով,

գ. 2-րդ կետի 3-րդ ենթակետը «զինծառայողներ» բառից հետո լրացնել «, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասերում նշված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության մարմնի ծառայողներ» բառերով,

i

դ. 3-րդ կետը «զինծառայողները:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«2024 թվականի հունվարի 1-ից ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ նաև ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների 40 ծառայող և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության մարմնի 10 ծառայող:»,

ե. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«4. Ծրագրի գործողությունը չի տարածվում օրենքով սահմանված բնակարանային ապահովության շրջանակներում բնակարանային պայմանների բարելավում ստացած զինծառայողների վրա, կամ ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված և անհատույց օգտագործման իրավունքով բնակարան ստացած սպայական կազմի զինծառայողների վրա, ինչպես նաև զինծառայողի կողմից կնքված հիփոթեքային վարկավորման այլ պայմանագրի վրա:»,

i

զ. 10-րդ կետը «հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու» բառերից հետո լրացնել «կամ առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչվելու (եթե չի սահմանվում հաշմանդամություն) հիմքով ազգային անվտանգության մարմիններում կամ պետական պահպանության մարմնում ծառայությունից արձակվելու» բառերով, իսկ «համապատասխանաբար զինվորական ծառայությունից» բառերից հետո` «կամ ազգային անվտանգության մարմիններում կամ պետական պահպանության մարմնում ծառայությունից» բառերով,

i

է. 12-րդ կետը «զինվորական ծառայությունից» բառերից հետո լրացնել «կամ ազգային անվտանգության մարմիններում կամ պետական պահպանության մարմնում ծառայությունից» բառերով,

ը. 13-րդ կետում «զինվորական ծառայությունից արձակվելուց» բառերը փոխարինել «զինվորական ծառայությունից կամ ազգային անվտանգության մարմիններում կամ պետական պահպանության մարմնում ծառայությունից արձակվելուց» բառերով, «զինվորական ծառայության» բառերից հետո լրացնել «կամ ազգային անվտանգության մարմիններում կամ պետական պահպանության մարմնում ծառայության» բառերով, «և եկամտային հարկի վերադարձման» բառերը հանել, «զինվորական ծառայությունից անհիմն» բառերը փոխարինել «զինվորական ծառայությունից կամ ազգային անվտանգության մարմիններում կամ պետական պահպանության մարմնում ծառայությունից անհիմն կամ անօրինական» բառերով, իսկ «զինվորական ծառայությունում» բառերից հետո լրացնել «կամ ազգային անվտանգության մարմիններում կամ պետական պահպանության մարմնում ծառայությունում» բառերով.

4) N 2 հավելվածի`

i

ա. վերնագիրը «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառից հետո լրացնել «, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառերով,

i

բ. 1-ին կետը «զինծառայողների» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության մարմնի ծառայողների» բառերով,

i

գ. 6-րդ կետի 1-ին ենթակետը «ծառայողական վկայականի» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության մարմնի ծառայողների ծառայողական վկայականի,» բառերով,

i

դ. 8-րդ կետում «քանակից» բառը փոխարինել «քանակներից» բառով, իսկ «նախատեսված թիվը» բառերը` «նախատեսված թվերը» բառերով,

i

ե. 9-րդ կետում «նախատեսված թվին» բառերը փոխարինել «նախատեսված թվերին» բառերով,

i

զ. 12-րդ կետում «Պաշտպանության նախարարության» բառերը փոխարինել «համապատասխան մարմնի» բառերով:

(1-ին կետը փոփ. 21.12.2023 թիվ 2290-Ն որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, ապահովել որոշմամբ սահմանված հիփոթեքային վարկավորման պայմանագրի օրինակելի ձևի մշակումը:

(2-րդ կետը փոփ. 21.12.2023 թիվ 2290-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2023 թ. հունիսի 9

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 հունիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.06.2023
N 939-Ն
Որոշում