Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԿԿԹԿ» ՍԱՀՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԿԿԹԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆ ...

 

 

040.0297.230318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 2018 թվականի N 297-Ա

 

«ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԿԿԹԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԵՆԹԱՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) շրջանակներում 2018 թվականի փետրվարի 15-ին կնքված ենթավարկային պայմանագրով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ենթավարկի հիմնական գումարի, հաշվարկված տոկոսագումարների, միջնորդավճարի, հանձնավճարի և վերաձևակերպման վճարումների նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգել 7 տարի ժամկետով` մինչև 2025 թվականի ապրիլի 16-ը.

2) սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված վարկային պարտավորությունների գծով հաշվարկված տոկոսագումարները կապիտալիզացվում են, և այդ գումարները վարկառուների կողմից ենթակա են վճարման` հավասարաչափ, կիսամյակային կտրվածքով` վարկի հիմնական գումարի մարման հետ միասին` սկսած 2025 թվականի ապրիլի 16-ից մինչև 2030 թվականի հոկտեմբերի 16-ը.

3) վարկառուի հետ կնքված ենթավարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություններ` վերահաշվարկելով վարկային պարտավորությունները` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան:

(1-ին կետը փոփ. 29.04.2021 թիվ 664-Ա, 01.06.2023 թիվ 855-Ա /գործողությունը տարածվում է 2023 թվականի ապրիլի 16-ից ծագած

հարաբերությունների վրա / որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.03.2018
N 297-Ա
Որոշում