Սեղմել Esc փակելու համար:
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ...

 

 

040.1106.030802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1106-Ն

 

i

ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել, որ բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով հողատարածք տրամադրելու պահին բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր են համարվում այն բռնադատվածները`

ա) ովքեր անօթևան են, կամ բնակարանում հաշվառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի` բնակելի մակերեսով ապահովվածությունը կազմում է 5 ու 5-ից պակաս քառակուսի մետր, և իրենք կամ իրենց հետ համատեղ բնակվող անձինք (ծնողները, ամուսինը և երեխաները), սկսած 1994 թվականի հունիսի 14-ից, չեն օտարել բնակելի տուն (բնակարան), որի հետևանքով արհեստականորեն վատթարացրել են իրենց բնակարանային պայմանները: Ընդ որում, բնակելի մակերեսով ապահովվածությունը հաշվարկվում է առանց բնակարանում հաշվառված բռնադատվածի ընտանիքի անդամ չհանդիսացող այն անձանց, ովքեր հաշվառվել են 1994 թվականի հունիսի 14-ից հետո, ինչպես նաև` առանց ընտանիքի այն անդամների, ովքեր սեփականության կամ այլ իրավունքով ունեն ուրիշ բնակելի տարածություն.

բ) ովքեր բնակվում են քանդման ենթակա վթարային բնակելի շենքերում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.07.2002
N 1106-Ն
Որոշում