Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ...

 

 

040.1104.030802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1104 - Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «ը» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության տնօրինության` Սևան-Ճամբարակ ճանապարհահատվածում գտնվող հանգստյան տան գույքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով վաճառել հավանական գնորդ` Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գագիկ Մարտիրոսյանին (անձնագիր` N AB 0583093, տրված` 1997 թվականի նոյեմբերի 13-ին, 050 կողմից, հասցե` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Ձկնորսների փող., տուն 7):

2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 15 միլիոն դրամ:

3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը.

բ) իր միջոցների հաշվին իրականացնել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված վճարման կատարումից հետո 15-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.07.2002
N 1104-Ա
Որոշում