ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 2023 թվականի N 530-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 4-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1222-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման մեջ`
1) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 4-րդ կետը.
i
2) N 1 հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ կետով`
«._____________________________________________________________________.
|12.|ՀՀ ներքին գործերի | 2099| 2| -| 2| 3| 2|
| |նախարարություն | | | | | | |
._____________________________________________________________________.
«.
i
3) ուժը կորցրած ճանաչել N 4 հավելվածի 6-րդ կետի «միգրացիոն ծառայություն» տողը.
4) ուժը կորցրած ճանաչել N 4 հավելվածի 7-րդ կետը.
5) N 4 հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ կետով`
«._____________________________________________________________________.
|11. ՀՀ ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմիններ |
|_____________________________________________________________________|
| |ոստիկանություն | 14571| 5| 1| 1| 1|
|___|________________________________|_______|_____|______|_____|_____|
| |փրկարար ծառայություն | 3543| 3| -| -| 1|
|___|________________________________|_______|_____|______|_____|_____|
| |միգրացիայի և քաղաքացիության | 573| 1| -| -| 2|
| |ծառայություն | | | | | |
._____________________________________________________________________.
«:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հունվարի 9-ի «Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը հաստատելու մասին» N 4-Ա որոշման հավելվածի «Աշխատողների առավելագույն թիվը (հաստիքային միավորը)» սյունակում «50» թիվը փոխարինել «35» թվով, իսկ «Որից` ղեկավարի տեղակալները», «Որից` ղեկավարի տեղակալի օգնականների առավելագույն թիվը», «Որից` ղեկավարի խորհրդականների առավելագույն թիվը» և «Որից` ղեկավարի օգնականների առավելագույն թիվը» սյունակներն ուժը կորցրած ճանաչել:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 1222-Ա որոշումը:
4. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` ներքին գործերի նախարարության կադրային համալրման գործընթացին զուգահեռ ապահովել համապատասխան հաստիքային միավորների կրճատումը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2023 թ. մայիսի 17
Երևան