040.1016.240702
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հուլիսի 2002 թվականի N 1016-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ՈՒժը կորցրած ճանաչել`
i
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» N 13 որոշման 1-ին, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերը.
i
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի N 13 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 164 որոշման 2-րդ կետը.
i
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի N 13 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 290 որոշումը.
i
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը հաստատելու մասին» N 382 որոշումը.
i
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի N 13 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1 որոշման 3-րդ և 4-րդ կետերը.
i
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 27-ի «Իրավական ակտերի կոդավորման համակարգը հաստատելու մասին» N 10 որոշումը.
i
է) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 20-ի «Ստանդարտացման և սերտիֆիկացման մասին» ու «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 26 որոշման «ա» կետը.
i
ը) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 27-ի N 10 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 785 որոշումը.
i
թ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 26-ի «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը սահմանելու մասին» N 351 որոշման «բ», «գ» և «ե» կետերը.
i
ժ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 27-ի N 10 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 482 որոշումը.
i
ժա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 14-ի «Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի ստեղծման ու ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունները տեղեկատվությամբ ապահովելու կարգը հաստատելու մասին» N 648 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը.
i
ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի N 13 և դեկտեմբերի 23-ի N 382 որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 85 որոշումը.
i
ժգ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 27-ի N 10 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 782 որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ