i
050.0301.281213
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 12 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013516
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2013 թվականի թիվ 301-Ն
i
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԵՎ ԻՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՁԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/03-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Նպատակ ունենալով կարգավորել ներդրումային ֆոնդերի կառավարիչների կողմից նրանց և նրանց կողմից կառավարվող ֆոնդերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման պայմանները,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 104-րդ հոդվածի 2-րդ մասը, և
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» կանոնակարգ 10/03-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 15.07.14 թիվ 162-Ն որոշում)
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2013 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 301-Ն որոշմամբ
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԵՎ ԻՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՁԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/03
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
i
1. Սույն կանոնակարգը սահմանում է ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կողմից իր և իր կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերի (այսուհետ` ֆոնդ)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունների լրացման ու ներկայացման կարգը: Սույն կանոնակարգի 3-6-րդ գլուխները սահմանում են հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարչի (այսուհետ` կառավարիչ) կողմից իր և իր կողմից կառավարվող հրապարակային ֆոնդերի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, բովանդակությունը և պարբերականությունը, ինչպես նաև կառավարչի կողմից կայացվող այն որոշումները, որոնց մասին պետք է տեղեկացվի Կենտրոնական բանկը, և տեղեկացնելու կարգը: Սույն կանոնակարգի 7-րդ գլուխը սահմանում է ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կողմից` իր կողմից կառավարվող ոչ հրապարակային ֆոնդերի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, բովանդակությունը և պարբերականությունը:
(1-ին կետը փոփ. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
i
2. Սույն կանոնակարգով սահմանված հաշվետվություններում գումարները արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հազար դրամի ճշտությամբ, եթե այլ բան նախատեսված չէ հաշվետվությունների լրացման կանոններով:
(2-րդ կետը փոփ. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
3. Աղյուսակներում արտարժութային հոդվածները ներկայացվում են դրամական արտահայտությամբ` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ համապատասխան արտարժույթի համար Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքներով: Կառավարիչների և ֆոնդերի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները կազմվում են Կենտրոնական բանկ հրահանգների` ներդրումային ֆոնդի կառավարիչների ակտիվների և պարտավորությունների հաշվառման հիմնական սկզբունքների համաձայն:
4. Ֆինանսական ակտիվների և պարտավորությունների առք ու վաճառքի գրանցման համար կառավարիչները օգտագործում են վերջնահաշվարկի ամսաթվի մեթոդը:
ԳԼՈՒԽ 2. |
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
i
5. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) Ամսաթիվ` ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր. ամիս. տարի (օրինակ` 01/01/2012թ.):
2) Հաշվետու տարի` հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը: Կառավարչի համար տվյալ ծառայության մասով առաջին հաշվետու տարի է համարվում ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիան (տվյալ ծառայության մասով ստացված թույլտվությունը) ստանալու օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:
3) Հաշվետու եռամսյակ` օրացուցային տարվա սկզբից երեք ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Կառավարչի համար տվյալ ծառայության մասով առաջին հաշվետու եռամսյակ է համարվում ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիան (տվյալ ծառայության մասով ստացված թույլտվությունը) ստանալու օրվանից մինչև տվյալ եռամսյակի վերջն ընկած ժամանակաշրջանը:
4) Հաշվետու ամիս` օրացուցային տարվա սկզբից մեկ ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Կառավարչի համար տվյալ ծառայության մասով առաջին հաշվետու ամիս է համարվում տվյալ ծառայության մատուցման թույլտվությունը ստանալու օրվանից մինչև տվյալ ամսվա վերջն ընկած ժամանակաշրջանը:
5) Հաշվետու օր` յուրաքանչյուր աշխատանքային օր:
6) Հաշվետու ժամանակաշրջան` հաշվետու ամիս, հաշվետու եռամսյակ կամ հաշվետու տարի:
7) Զուտ ակտիվների արժեք` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 335-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04»-ի համաձայն հաշվարկված արժեք:
8) Արդյունավետ կառավարման հավելավճար` ֆոնդի եկամտաբերությունից կախված պարգևավճարի մաս:
9) «Ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ»` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ը հաստատելու մասին» թիվ 140-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի Հավելված 21-ով սահմանված մեթոդաբանության:
(5-րդ կետը փոփ. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
6. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կիրառվող նշանակությունը:
ԳԼՈՒԽ 3. |
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ` ԻՐ ԵՎ ԻՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
i
7. Կառավարիչը Կենտրոնական բանկ ներկայացնում է հետևյալ հաշվետվությունները` նշված պարբերականությամբ.
._____________________________________________________________________.
|Հաշվե-| Հաշվետվության անվանումը |Ներկայացման |
|տվու- | |պարբերականությունը |
|թյան | | |
|թիվը | | |
|_____________________________________________________________________|
| Կառավարչի գործունեության մասին |
|_____________________________________________________________________|
|1. |Հաշվեկշիռ |ամսական, տարեկան |
|______|__________________________________________|___________________|
|2. |Եկամուտների և ծախսերի վերաբերյալ |ամսական, տարեկան |
|______|__________________________________________|___________________|
|3. |Ընդհանուր կապիտալի, դրա նվազագույն չափի և |ամսական |
i
| |ֆոնդերում մասնակցության չափի վերաբերյալ | |
|______|__________________________________________|___________________|
|4. |Կանոնադրական կապիտալի ձևավորման կամ |կանոնադրական |
| |փոփոխության վերաբերյալ |կապիտալի ձևավորման |
| | |և յուրաքանչյուր |
| | |փոփոխության դեպքում|
|______|__________________________________________|___________________|
|5. |Կառավարչի գործունեության վերաբերյալ |տարեկան |
|_____________________________________________________________________|
| Կառավարվող ֆոնդերի մասին |
|_____________________________________________________________________|
|6. |Ֆոնդի և ֆոնդի զուտ ակտիվների վերաբերյալ |օրական |
|______|__________________________________________|___________________|
|7. |Ֆոնդի ներդրումների կառուցվածքի վերաբերյալ |օրական |
|______|__________________________________________|___________________|
|8. |Ֆոնդի եկամուտների և ծախսերի (զուտ |ամսական |
| |ակտիվների արժեքի փոփոխության) վերաբերյալ | |
|______|__________________________________________|___________________|
|9. |Գործատուների սխեմաների վերաբերյալ |ամսական |
|_____________________________________________________________________|
| Կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների |
| ռեեստրի վարման մասին |
|_____________________________________________________________________|
|10. |Կամավոր կենսաթոշակային ֆոնդերում |ամսական |
| |մասնակցության և դրանցում ձեռք բերված | |
| |փայերի (բաժնետոմսերի) վերաբերյալ | |
|______|__________________________________________|___________________|
|11. |Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի |տարեկան |
| |մասնակիցների փայերի (բաժնետոմսերի) | |
| |համախառն արժեքի բաշխման վերաբերյալ | |
|______|__________________________________________|___________________|
|12. |Կամավոր կենսաթոշակային ֆոնդերից կատարված |տարեկան |
| |վճարումների վերաբերյալ | |
|_____________________________________________________________________|
| Այլ |
|_____________________________________________________________________|
|13. |Արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական |օրական, ամսական |
| |գործիքներով կնքված գործարքների վերաբերյալ | |
|_____________________________________________________________________|
|14. |Կենտրոնական բանկի կողմից պահանջվող |Կենտրոնական բանկի |
| |տեղեկատվության վերաբերյալ |պահանջի դեպքում |
._____________________________________________________________________.
(7-րդ կետը փոփ. 15.09.17 թիվ 210-Ն, 03.08.18 թիվ 136-Ն որոշումներ)
8. Եթե կառավարիչը մատուցում է նաև «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ծառայությունը, ապա ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի թիվ 140-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ով նախատեսված 7-րդ և 8-րդ հաշվետվական ձևերը:
9. Եթե կառավարիչը մատուցում է նաև «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված ծառայությունը, ապա ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի թիվ 140-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ով նախատեսված 18-րդ հաշվետվական ձևը:
ԳԼՈՒԽ 4. |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ |
10. Սույն կանոնակարգի 7-րդ կետով սահմանված հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով` Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող պաշտպանված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան, որոնց ձևերը սահմանված են սույն կանոնակարգի Հավելվածներ 1-12-ով:
11. Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կամ էլեկտրոնային այլ կրիչներով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:
12. Հաշվետվությունների անվանումները պետք է կոդավորվեն հետևյալ կարգով.
.______________________________________________________________.
|կառավարչի կոդը | գծիկ |հաշվետվության | կետ |հապավումը |
| | |համարը | | |
.______________________________________________________________.
\/ \/ \/ \/ \/
.______________________________________________________________.
| xxxxx | - |xxxx | . |Xls |
.______________________________________________________________.
13. Հաշվետվության անվանման մեջ «հաշվետվության համարը» սյունակում լրացվող հաշվետվության համարի առաջին երկու նիշերը բնութագրում են կառավարչի գործունեությունը, լրացվում է «FK», երրորդ և չորրորդ նիշերը` հաշվետվության հերթական համարը: Թիվ 13 ամսական հաշվետվությունը ներկայացնելիս հաշվետվության համարին ի լրումն անհրաժեշտ է լրացնել «m» տառը:
(13-րդ կետը փոփ. 15.09.17 թիվ 210-Ն որոշում)
14. Ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններում «Ամսաթիվը......թ-ից մինչև...........թ.» հատվածում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի առաջին և վերջին օրվա ամսաթվերը: Ընդ որում` հաշվետվությունները կազմելիս մեկ տարին ընդունվում է 365 կամ 366 օր` կախված օրացուցային օրերի քանակից:
i
15. Կառավարչի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները պետք է պարունակեն թվային հավաստագրեր, եթե դրանք չեն ուղարկվում Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով:
16. Ամսական և եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 7-րդ աշխատանքային օրը (ներառյալ):
i
16.1. Թիվ 14 հաշվետվությունը ներկայացվում է համաձայն Հավելված 14-ի, Կենտրոնական բանկի համապատասխան պահանջը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
(16.1-ին կետը լրաց. 03.08.18 թիվ 136-Ն որոշում)
17. Տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը սահմանվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 30-ը (ներառյալ):
18. Թիվ 4 հաշվետվությունը ներկայացվում է մինչև համապատասխան փոփոխությանը հաջորդող 10-րդ աշխատանքային օրը (ներառյալ):
19. Եթե սույն կանոնակարգի 7-րդ կետով պահանջվում է տվյալ հաշվետվությունը ներկայացնել և՛ ամսական, և՛ տարեկան պարբերականությամբ, ապա դեկտեմբեր ամսվա ամսական հաշվետվությունը չի ներկայացվում, ներկայացվում է միայն տարեկան հաշվետվությունը:
20. Եթե հաշվետվության ներկայացման ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտի օր է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:
21. Սույն կանոնակարգով սահմանված ժամկետներից հետո ներկայացվող, սույն կանոնակարգով սահմանված ճշգրտված հաշվետվությունները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` սույն կանոնակարգի 10-րդ կետի համաձայն: Ընդ որում, միևնույն հաշվետու ժամանակաշրջանի համար մի քանի ճշգրտված հաշվետվությունների ներկայացման դեպքում հավաստի է համարվում ներկայացված վերջին ճշգրտված հաշվետվությունը:
22. Հաշվետվության էլեկտրոնային տարբերակը պետք է հնարավոր լինի ընթերցել էլեկտրոնային ֆորմատով, պետք է լրացվի «Արիալ Արմենիան» տառատեսակով, երկու լրացված ամբողջական տողերի միջև դատարկ տողեր չպետք է լինեն, և այն պետք է զերծ լինի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունից: Սույն կետի պահանջը չի տարածվում կառավարչի վրա, եթե հաշվետվության էլեկտրոնային տարբերակի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունն առկա է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված ֆայլերում:
23. Հաշվետվությունները լրացնելիս բանկերի Սվիֆտ կոդերը, Տելեքս համարները, արժեթղթերի տարբերակիչ ծածկագրերը, արժույթի ԻՍՕ և այլ կոդերը ներկայացվում են անգլերեն:
24. Հաշվետվություններում ընդգրկված այն հոդվածները, որոնք նախատեսված չեն ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության շրջանակներում` չեն լրացվում: Այն դեպքերում, երբ անհնար է որոշել հոդվածի ռեզիդենտությունը` տվյալները լրացվում են ռեզիդենտների համար նախատեսված հատվածում:
25. Կառավարչի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում պարունակվող տեղեկությունները պետք է լինեն արժանահավատ և ամբողջական:
ԳԼՈՒԽ 5. |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՉԻՑ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ, ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
26. Կենտրոնական բանկն իրավունք ունի հեռակա վերահսկողության շրջանակներում կառավարչից, նրա ղեկավարներից և կառավարչի կազմում կամ անունից գործող որակավորման ենթակա անձանցից ծանուցմամբ պահանջել նրանց կողմից իրականացվող ֆոնդի կառավարման գործունեության վերաբերյալ լրացուցիչ հաշվետվություններ, տեղեկանքներ, բացատրագրեր և (կամ) նմանատիպ այլ փաստաթղթեր:
27. Սույն կանոնակարգի 26-րդ կետով նախատեսված ծանուցումը տրվում է թղթային եղանակով` փոստով կամ առձեռն, կամ հեռախոսագրի, Կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային փոստի, Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով կամ կապի` սահմանված այլ պահուստային միջոցներով, ընդ որում` թղթային եղանակով ծանուցման փաստաթուղթը ստորագրվում է Կենտրոնական բանկի` Կառավարիչների և ֆոնդերի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից:
28. Կառավարիչը կամ նրա պաշտոնատար անձը պարտավոր են պահանջվող լրացուցիչ տեղեկանքները, բացատրությունները և (կամ) այլ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնել սույն կանոնակարգի 27-րդ կետում նշված ծանուցումը ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե ծանուցման մեջ ներկայացման ավելի երկար ժամկետ սահմանված չէ:
29. Կառավարիչը պահանջվող լրացուցիչ տեղեկանքները, բացատրությունները և (կամ) փաստաթղթերը ներկայացնում է թղթային եղանակով` փոստով կամ առձեռն, կամ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում դրանք կարող են ներկայացվել ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգերի խափանման դեպքում թղթային եղանակով չներկայացնելու դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Սույն կետով նախատեսված փաստաթղթերը պետք է պարունակեն թվային հավաստագրեր, եթե դրանք չեն ուղարկվում Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով:
ԳԼՈՒԽ 6. |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ |
30. «Ֆինանսական վիճակի մասին» թիվ 1 հաշվետվությունը լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ` ներկայացնելով ֆոնդի կառավարչի ակտիվների, պարտավորությունների, սեփական կապիտալի և արտահաշվեկշռային հոդվածների ցուցանիշները, համաձայն Հավելված 1-ի:
31. «I խմբի արտարժույթ» և «II խմբի արտարժույթ» սյունակներում արտարժույթի խմբավորումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի (այսուհետ` Կանոնակարգ 2): Յուրաքանչյուր արժութային սյունակում ներկայացվող թվերը դասակարգվում են ըստ ռեզիդենտության: Հետհաշվեկշռային հաշիվները լրացվում են հազար դրամներով: Հաշվետվությունը պետք է պարունակի հաշվետու ժամանակաշրջանի վերջին աշխատանքային օրվա (եթե վերջին օրը եղել է ոչ աշխատանքային, սակայն կառավարիչն աշխատել է նաև այդ օրը, ապա` այդ օրվա) դրությամբ տվյալները:
32. Կառավարչի կողմից ինքնուրույն բացված հաշվապահական հաշվառման հաշիվները Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում չեն արտացոլվում որպես առանձին հաշիվ:
33. Հաշվետվության հոդվածներին կից ներկայացված «NV» հապավումով տողում ներկայացվում են տվյալ տողի հիմնական հոդվածում ընդգրկված տվյալ ակտիվի կամ պարտավորության մայր գումարը, իսկ «NI» հապավումով տողում` անվանական տոկոսադրույքով հաշվեգրված և դեռ չվճարված տոկոսագումարը, ինչպես նաև տվյալ հոդվածի գծով հաշվարկված տույժերը և տուգանքները: Օրինակ` «10420 NV» տողում ներկայացվում է «10420» տողի հանրագումարում ընդգրկված տվյալ ակտիվի մայր գումարը, իսկ «10421 NI» տողում` «10421» տողի հանրագումարում ընդգրկվող հաշվեգրված և դեռ չվճարված տոկոսագումարին վերաբերող մասը:
34. Հաշվետվության 85 բաժնի հաշիվները կարող են չլրացվել:
35. «Եկամուտների և ծախսերի վերաբերյալ» թիվ 2 հաշվետվությունը լրացվում է աճողական տվյալներով` տարեսկզբից հաշվեգրված տոկոսային և ոչ տոկոսային եկամուտների, տոկոսային և ոչ տոկոսային ծախսերի չափով, համաձայն Հավելված 2-ի:
36. Առանձին տողերի տարանջատումն` ըստ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների` կատարվում է եկամուտների ստացման աղբյուրի տեսանկյունից: Օրինակ` ոչ ռեզիդենտին ռեզիդենտի կողմից թողարկված արժեթղթի վաճառքից ստացված եկամուտը պետք է արտացոլվի «Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտ» տողի «ոչ ռեզիդենտ» ենթատողում:
37. «Ֆոնդերի կառավարման արդյունքում հաշվեգրված եկամուտներ» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կառավարչի կողմից ֆոնդերի կառավարման համար կառավարչին հասանելիք պարգևավճարի մեծությունը` հաստատագրված մասը:
38. «Ֆոնդի կառավարման արդյունքում հաշվեգրված եկամուտներ` ածանցված ֆոնդի եկամտաբերությունից» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կառավարչի կողմից ստացված պարգևավճարների այն մասը, որը պայմանավորված է կառավարման արդյունքում ֆոնդի եկամտաբերության աճով:
39. «Արժեթղթերի փաթեթի կառավարումից եկամուտներ» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արժեթղթերի փաթեթի կառավարման համար կառավարչի հաշվեգրված պարգևավճարների մեծությունը:
40. «Արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրման գծով եկամուտներ» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խորհրդատվության ծառայության մատուցման համար հաշվեգրված վճարների մեծությունը:
41. «Այլ ոչ տոկոսային եկամուտներ» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սույն կետի 3.1-ից 3.15 ենթակետերում չընդգրկված` կառավարչի կողմից ստացված այլ վճարներն ու պարգևավճարները:
42. «Թողարկման վճար» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերի փայերի (բաժնային այլ արժեթղթերի) թողարկման համար գանձվող վճարների մեծությունը:
43. «Մարման վճար» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերի փայերի (բաժնային այլ արժեթղթերի) մարման համար գանձվող մեծությունը:
44. «Այլ ոչ տոկոսային ծախսեր» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սույն տեղի 4.1-ից 4.23 ենթակետերում չընդգրկված` կառավարչի կողմից կատարված այլ ծախսերը:
45. «Ընդհանուր կապիտալի, դրա նվազագույն չափի և ֆոնդերում մասնակցության չափի վերաբերյալ» թիվ 3 հաշվետվության Աղյուսակ 1-ում ներկայացվում են կառավարչի ընդհանուր կապիտալի մեծությունը և դրա տարրերի հաշվեկշռային և նորմատիվային մեծությունները, ինչպես նաև նորմատիվային մեծությունների հաշվարկի համար Կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 119-Ն որոշմամբ նախատեսված անհրաժեշտ նվազեցումներն` ըստ ամսվա բոլոր օրերի, համաձայն Հավելված 3-ի:
46. Այն օրերին, երբ կառավարչի հաշվեկշիռը փոփոխություն չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), լրացվում են նախորդ օրվա տվյալները:
47. Թիվ 3 հաշվետվության Աղյուսակ 2-ում ներկայացվում են կառավարչի` իր կողմից կառավարվող ֆոնդերում մասնակցության չափերը: Մեկից ավելի ֆոնդերի կառավարման դեպքում, յուրաքանչյուր օրվա դրությամբ յուրաքանչյուր ֆոնդի վերաբերյալ տվյալները լրացվում են առանձին տողով` ավելացնելով տվյալ օրվա նշագրումով տողեր:
48. «Կանոնադրական կապիտալի ձևավորման կամ փոփոխության վերաբերյալ» թիվ 4 հաշվետվությունը ներկայացվում է կանոնադրական կապիտալի ձևավորման (նոր ստեղծվող ընկերությունների համար) և յուրաքանչյուր փոփոխության (համալրման, նվազեցման, ինչպես նաև նախկինում ներկայացված տեղեկություններում այլ փոփոխությունների) դեպքում: 1 տոկոս և ավելի բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող յուրաքանչյուր բաժնետիրոջ (մասնակցի) գծով տեղեկությունները լրացվում են հաշվետվության աղյուսակի «Ա» մասում: Ընդ որում, եթե միևնույն բաժնետիրոջը (մասնակցին) միաժամանակ պատկանում է և արտոնյալ, և սովորական բաժնետոմս, ապա հաշվետվությունը «Ա» մասում տվյալ բաժնետիրոջ (մասնակցի) համար լրացվում է երկու տողով: 1 տոկոսից պակաս բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող բաժնետերերի (մասնակիցների) գծով տեղեկությունները լրացվում են խմբավորված` ըստ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների` աղյուսակի «Բ» մասում, համաձայն Հավելված 4-ի:
49. Թիվ 4 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Կանոնադրական կապիտալի ձևավորման (փոփոխության) գրանցման ամսաթիվը» մասում լրացվում է կանոնադրական կապիտալի փոփոխության, այսինքն` համալրման կամ նվազեցման (նոր ստեղծվող ընկերությունների համար` նոր ձևավորված կանոնադրական կապիտալի)` Կենտրոնական բանկում գրանցման ամսաթիվը:
2) «Կառավարչի կազմակերպական-իրավական ձևը» մասում նշվում է հաշվետու անձի կազմակերպական-իրավական ձևը` «բաց բաժնետիրական ընկերություն», «փակ բաժնետիրական ընկերություն» կամ «սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն»:
3) «Մասնակցի (բաժնետիրոջ) ղեկավարների (խորհրդի (դիտորդ խորհրդի) նախագահ և գործադիր մարմնի ղեկավար) անունը, ազգանունը, հայրանունը» սյունակը լրացվում է միայն այն դեպքում, եթե մասնակիցը (բաժնետերը) իրավաբանական անձ է:
4) «Սեփականության ձևը» սյունակում լրացվում է «ֆիզիկական անձ», եթե կառավարչի մասնակիցը (բաժնետերը) ֆիզիկական անձ է: Եթե մասնակիցը (բաժնետերը) իրավաբանական անձ է և իր մասնակցության 50 տոկոսից ավելին պատկանում է պետությանը, ապա սույն սյունակում լրացվում է «պետական», մնացած դեպքերում` «ոչ պետական»:
5) «Բաժնետոմսի տեսակը» սյունակը լրացվում է միայն բաժնետիրական ընկերությունների համար «Սովորական» կամ «Արտոնյալ» բառերով` կախված բաժնետոմսի տեսակից:
6) «Անվանական արժեթղթերի սեփականատերերի (բաժնետերերի) ռեեստրում գրանցման օրը» սույն սյունակում լրացվում է Կենտրոնական դեպոզիտարիայում բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման օրը: Սույն սյունակը լրացվում է միայն բաժնետիրական ընկերությունների համար:
7) «Ռեզիդենտությունը» սյունակը լրացվում է «Ռեզիդենտ» կամ «Ոչ ռեզիդենտ» բառերով` կախված մասնակցի ռեզիդենտությունից:
8) «Կանոնադրական կապիտալի փոփոխված մասնաբաժնի մեծությունը» սյունակում լրացվում է բաժնետիրոջ (մասնակցի) մասնաբաժնի փոփոխված (ավելացված, նվազեցված) մեծությունը` հազար դրամներով: Նոր ստեղծվող կառավարչի կանոնադրական կապիտալի ձևավորման դեպքում սույն հաշվետվությունը ներկայացնելիս սույն սյունակը չի լրացվում:
9) «Մասնաբաժնի մեծությունը» սյունակում լրացվում է կանոնադրական կապիտալում մասնակցի (բաժնետիրոջ) մասնակցության մեծությունը (հազար դրամներով): Ընդ որում, կանոնադրական կապիտալում փոփոխության դեպքում սույն հաշվետվությունը ներկայացնելիս այդ մեծությունը ներառում է մասնակցի (բաժնետիրոջ) մասնաբաժնի փոփոխված մեծությունը:
10) «Տեսակարար կշիռը կանոնադրական կապիտալում (%)» սյունակում լրացվում է կանոնադրական կապիտալում մասնակցի (բաժնետիրոջ) մասնակցության մեծությունը` տոկոսային հարաբերությամբ: Ընդ որում, կանոնադրական կապիտալում փոփոխության դեպքում սույն հաշվետվությունը ներկայացնելիս այդ մեծությունը ներառում է մասնակցի (բաժնետիրոջ) մասնաբաժնի փոփոխված տոկոսային մեծությունը:
50. «Կառավարչի գործունեության վերաբերյալ» թիվ 5 հաշվետվությունը արտացոլում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ֆոնդերի կառավարման գործունեության հետ մեկտեղ կառավարչի կողմից մատուցված այլ ծառայությունների մասին տեղեկությունները և ներկայացվում է եռամսյակային կտրվածքով` համաձայն Հավելված 5-ի:
51. Հաշվետվության վանդակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրեր» տողի «թիվը» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ կառավարչի կողմից կնքված և գործող արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի թիվը, իսկ «գումարը» սյունակում լրացվում է արժեթղթերի փաթեթի կառավարման գծով կառավարման ներքո գտնվող ակտիվների համախառն արժեքը` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
2) «Կառավարումից ստացված վճարներ» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ արժեթղթերի փաթեթի կառավարման գծով հաշվեգրված կոմիսիոն վճարների համախառն մեծությունը (կառավարման վճարներ, արդյունավետ կառավարման հավելավճար և այլն):
3) «Խորհրդատվության պայմանագրերի թիվը» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ կառավարչի կողմից կնքված այն գործող պայմանագրերի թիվը, համաձայն որոնց կառավարիչը պարտավորվել է որոշակի կամ անորոշ ժամանակի ընթացքում մատուցել հաճախորդին ներդրումային խորհրդատվություն: Սույն տողի «գումարը» սյունակում լրացվում է խորհրդատվության պայմանագրերի ծավալը դրամական արտահայտությամբ, որի համար ներդրումային խորհրդատվություն է տրվել հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:
4) «Խորհրդատվությունից ստացված վճարներ» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ ներդրումային խորհրդատվություն տրամադրելու դիմաց հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հաշվեգրված վճարները:
5) «Ֆոնդի փայեր (բաժնետոմսեր)» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ ի պահ ընդունված արժեթղթերի թիվը և դրանց հաշվարկային արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:
6) «Ի պահ ընդունելուց ստացված վճարներ» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ ֆոնդի արժեթղթերն ի պահ ընդունելու արդյունքում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ստացված կոմիսիոն վճարները:
52. «Ֆոնդի և ֆոնդի զուտ ակտիվների վերաբերյալ» թիվ 6 հաշվետվությունը ներկայացնում է կորպորատիվ և պայմանագրային ֆոնդերի (ներառյալ կենսաթոշակային ֆոնդերի) վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը, համաձայն Հավելված 6-ի: Յուրաքանչյուր ֆոնդի համար ներկայացվում է առանձին հաշվետվություն:
53. Սույն հաշվետվության աղյուսակ 1-ը ներկայացնում է տվյալ ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկը` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 335-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ի:
54. Աղյուսակ 2-ում ներկայացվում են տվյալ ֆոնդի մասին ամփոփ տեղեկություններ: Աղյուսակ 2-ի տողերը լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.
1) «Մասնակիցների միջև տեղաբաշխված փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր թիվը» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ֆոնդի մասնակիցների միջև տեղաբաշխված փայերի (բաժնետոմսերի) թիվը,
2) «Ֆոնդի զուտ ակտիվների արժեքը» տողում լրացվում հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ ֆոնդի զուտ ակտիվների արժեքը,
3) «Թողարկված փայերի (բաժնետոմսերի) թիվը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ֆոնդի բոլոր թողարկված փայերի (բաժնետոմսերի) թիվը և տեղաբաշխման գինը,
4) «Մարված փայերի (բաժնետոմսերի) թիվը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ ֆոնդի մարված փայերի (բաժնետոմսերի) թիվը և մարման գինը,
5) «Փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը» տողում լրացվում է տվյալ ֆոնդի մեկ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ,
6) «Ֆոնդի մասնակիցների ընդհանուր թիվը, այդ թվում`» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տվյալ ֆոնդի մասնակիցների ընդհանուր թիվը, բաշխելով դրանք համապատասխանաբար` ըստ ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց:
55. Աղյուսակ 3-ում ներկայացվում է տվյալ ֆոնդի ակտիվների հաշվին ստանձնած վարկերի մասին տեղեկությունը: Աղյուսակ 3-ը լրացվում է հետևյալ սկզբունքներին համապատասխան`
1) «Վարկի անվանական գումարը» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ վարկի անվանական գումարի մնացորդային արժեքը,
2) «Վարկի ներկա արժեք» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ վարկի հաշվեկշռային արժեքը,
3) «Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների շուկայական արժեքի նկատմամբ (%)» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ վարկի ներկա արժեքի կշիռը ֆոնդի ակտիվների շուկայական արժեքի նկատմամբ:
56. «Ֆոնդի ներդրումների կառուցվածքի վերաբերյալ» թիվ 7 հաշվետվությունը ներկայացնում է կառավարչի կողմից կառավարվող կորպորատիվ և պայմանագրային ֆոնդերի (ներառյալ կենսաթոշակային ֆոնդերի) ներդրումների վերաբերյալ ամփոփ տեղեկություններ, համաձայն Հավելված 7-ի:
57. Յուրաքանչյուր աղյուսակում ներկայացվում են համապատասխանաբար բաժնետոմսերում, պարտատոմսերում և այլ արժեթղթերում, ինչպես նաև անշարժ գույքում կատարված ներդրումների, ֆոնդի անունից կնքված ռեպո համաձայնագրերի և ածանցյալ գործիքների քանակների և արժեքների վերաբերյալ ամփոփ տեղեկություններ:
58. Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում են միայն համախառն արժեքին վերաբերող սյունակները` արժեթղթի թվին և արժեքին վերաբերող սյունակները չեն լրացվում:
59. Ֆոնդի ակտիվներում տեսակարար կշիռ հաշվարկելիս հիմք է ընդունվում ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:
60. «Ֆոնդի եկամուտների և ծախսերի (զուտ ակտիվների արժեքի փոփոխության) վերաբերյալ» թիվ 8 հաշվետվությունը ներկայացնում է կորպորատիվ և պայմանագրային ֆոնդերի (ներառյալ կենսաթոշակային ֆոնդերի) եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: Հաշվետվության համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում տարեսկզբից մինչև հաշվետու ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածը: Յուրաքանչյուր ֆոնդի համար ներկայացվում է առանձին հաշվետվություն:
61. Աղյուսակ 1-ում ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ֆոնդի զուտ ակտիվների արժեքի փոփոխությունը` ըստ առանձին հոդվածների, համաձայն Հավելված 8-ի:
62. Աղյուսակ 1-ը լրացվում է ստորև ներկայացված կանոններին համապատասխան.
1) «Բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցների դիմաց հաշվարկված տոկոսային ծախսեր» և «Այլ անձանց գծով հաշվարկված տոկոսային ծախսեր» տողերում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ ֆոնդի համար հաշվեգրված ներգրավված վարկերի, փոխառությունների և նմանատիպ այլ միջոցների գծով վճարվելիք տոկոսների (այդ թվում` ռեպո և հակադարձ ռեպո գործարքների գծով վճարվելիք տոկոսները) մեծությունը,
2) «Ֆոնդի պահառուի վճարների գծով հաշվեգրված ծախսեր» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ ֆոնդի համար հաշվեգրված պահառության վճարների մեծությունը` բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի,
3) «Ֆոնդի ռեեստրի վարողի վճարների գծով հաշվեգրված ծախսեր» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ ֆոնդի ռեեստրի վարման գծով հաշվարկված հատկացումների մեծությունը` բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի,
4) «Ֆոնդի ակտիվներով գործարքների իրականացման հետ ուղղակիորեն կապված ծախսեր» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ ֆոնդի համար հաշվեգրված տվյալ ֆոնդի ակտիվներով գործարքների իրականացման հետ ուղղակիորեն կապված ծախսերը, այդ թվում` դրանց գծով հաշվարկված դատական, դատական ակտերի հարկադիր կատարման ծախսերի մեծությունը,
5) «Արտաքին աուդիտի իրականացման ծախսեր» տողում լրացվում է տվյալ ֆոնդի համար հաշվեգրված տվյալ ֆոնդի տարեկան արտաքին աուդիտի իրականացման համար աուդիտն իրականացնող անձի վարձատրությունը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում ֆոնդի ակտիվների հաշվին ֆոնդի արտաքին աուդիտի իրականացման համար աուդիտն իրականացնող անձի վարձատրությունը,
6) «Ֆոնդի հարկերի գծով հաշվեգրված ծախսեր» տողում լրացվում են տվյալ ֆոնդի համար հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հաշվեգրված հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները,
7) «Պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի երաշխավորման հիմնադրամին կատարված վճարներ» տողում ներկայացվում են պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի երաշխավորման հիմնադրամի գծով տվյալ ֆոնդի համար իրականացված մասհանումները:
63. Աղյուսակներ 2, 3, 4 և 5-ում ներկայացվում է կորպորատիվ և պայմանագրային ֆոնդերին պատկանող արժեթղթերի և անշարժ գույքի օտարումից և վերագնահատումից ստացված օգուտը (վնասը):
64. «Գործատուների սխեմաների վերաբերյալ» թիվ 9 հաշվետվությունում ներկայացվում են տվյալ կառավարչի կողմից գործատուների սխեմաների տեսքով ստեղծված կենսաթոշակային պլանների վերաբերյալ ամփոփ տեղեկություններ, համաձայն Հավելված 9-ի:
65. Հաշվետվություն 9-ի տողերը լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.
1) 1-ին սյունակում նշվում են կամավոր այն կորպորատիվ և պայմանագրային կենսաթոշակային ֆոնդերի անվանումները, որոնցում գործատուի սխեմաներով ձեռք են բերվել փայեր,
2) «Պայմանագրի գործողության ժամկետը» սյունակում լրացվում է գործատուի հետ կնքված համապատասխան պայմանագրերի սկիզբը և վերջը (առկայության դեպքում),
3) «Համախառն կուտակային վճարներ» սյունակում լրացվում է գործատուի և կառավարչի միջև կնքված պայմանագրի համաձայն հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գործատուի և իր աշխատակիցների կողմից տվյալ ֆոնդի փայերի ձեռքբերման համար հաշվետու ժամանակաշրջանում կատարվող կուտակային վճարների մեծությունը,
4) «Ֆոնդից վճարումներ» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ ֆոնդից համապատասխան սխեմայի շահառուներին փոխանցված զուտ գումարը (առանց գանձված միջնորդավճարների և հարկերի):
66. «Կամավոր կենսաթոշակային ֆոնդերում մասնակցության և դրանցում ձեռքբերված փայերի (բաժնետոմսերի) վերաբերյալ» թիվ 10 հաշվետվությունում լրացվում են հաշվետվու ժամանակաշրջանի ընթացքում ֆոնդերի մասնակիցների օգտին կատարված կուտակային վճարների և նրանց պատկանող փայերի (բաժնետոմսերի) վերաբերյալ տեղեկությունները, համաձայն Հավելված 10-ի:
67. Թիվ 10 հաշվետվության «Ֆոնդերի ծածկագրերը» սյունակներում լրացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կամավոր կենսաթոշակային ֆոնդերի` Կենտրոնական բանկի կողմից տրամադրված համապատասխան ծածկագրերը:
68. Թիվ 10 հաշվետվության «Փայատերերը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ` ըստ ծննդյան տարեթվի և սեռի» սյունակի 1.1-1.25-րդ տողերի համապատասխանաբար «անձանց թիվը» և «փայերի քանակը» ենթասյունակներում համապատասխանաբար լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ համապատասխան տարիներին ծնված և սեռերի փայատերերի (ներառյալ այն անձանց, ովքեր դարձել են փայատեր ժառանգության տնօրինման արդյունքում) և նրանց փայերի քանակների բաշխումը` ըստ աղյուսակի սյունակներում նշված ֆոնդերի: Սույն կետում նշված սյունակի «Ընդամենը» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ բոլոր տարիներին ծնված և սեռերի մասնակիցների և նրանց փայերի (բաժնետոմսերի) քանակների բաշխումը` ըստ սյունակներում նշված ֆոնդերի:
69. «Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի փայատերերի փայերի համախառն արժեքի բաշխման վերաբերյալ» թիվ 11 հաշվետվությունում ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ փայատերերի փայերի համախառն հաշվարկային արժեքի գումարի բաշխման, ինչպես նաև տարբեր ֆոնդերի փայեր ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները, համաձայն Հավելված 11-ի:
70. Թիվ 11 հաշվետվությունը լրացվում է հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Փայերի հաշվարկային արժեքների գումարը» սյունակի 1.1-1.25-րդ տողերում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ 1.1-1.25-րդ տողերում նշված համապատասխան տարիներին ծնված և սեռերի կամավոր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների փայերի հաշվարկային արժեքների գումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ հրապարակված հաշվարկային արժեքներով, հազար դրամներով.
2) «Անձանց թիվը` ըստ ձեռք բերված փայերի հաշվարկային արժեքների համախառն մեծության» սյունակի 3-12-րդ ենթասյունակների 1.1-1.25-րդ տողերում լրացվում է այն կամավոր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների թիվը, որոնք հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ ունեցել են սույն սյունակի ենթասյունակներում նշված մեծությունների միջակայքում ընկած համախառն հաշվարկային արժեքներով փայեր` հաշվարկված հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ հրապարակված հաշվարկային արժեքներով.
3) «Ընդամենը» տողի «Փայերի հաշվարկային արժեքների գումարը» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ բոլոր տարիներին ծնված և սեռերի ֆոնդի մասնակիցների համար թողարկված փայերի հաշվարկային արժեքների գումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ հրապարակված հաշվարկային արժեքներով, հազար դրամներով: Սույն ենթակետով նախատեսված տողի 3-12-րդ ենթասյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ` բոլոր տարիներին ծնված և սեռերի ֆոնդի մասնակիցների թիվը, ովքեր հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ ձեռք են բերել նշված մեծությունների միջակայքում ընկած համախառն հաշվարկային արժեքներով փայեր` հաշվարկված հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ հրապարակված հաշվարկային արժեքներով:
71. «Կամավոր կենսաթոշակային ֆոնդերից կատարված վճարումների վերաբերյալ» թիվ 12 հաշվետվությունում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանին նախորդող տարվա ընթացքում կամավոր կենսաթոշակային ֆոնդերից կատարված վճարումների վերաբերյալ տեղեկությունները, համաձայն Հավելված 12-ի:
72. Թիվ 12 հաշվետվության Աղյուսակ 1-ը լրացվում է հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Մասնակիցները հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ` ըստ ծննդյան տարեթվի և սեռի» սյունակի 1.1-1.25-րդ տողերը ցույց են տալիս հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կամավոր կենսաթոշակային ֆոնդերից վճարումներ ստացած ֆոնդի մասնակիցների բաշխումը` ըստ նրանց ծննդյան տարեթվի և սեռի.
2) «Գումարը» սյունակի 1.1-ից 1.25-րդ տողերում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում համապատասխան ծննդյան տարեթվի և սեռի ֆոնդի մասնակիցներին կենսաթոշակային ֆոնդերից կատարված վճարումների համախառն մեծությունը (հարկերը ներառյալ), հազար դրամներով.
3) «Անձանց թիվը» սյունակի 1.1-1.25-րդ տողերում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում համապատասխան ծննդյան տարեթվի և սեռի այն ֆոնդի մասնակիցների ընդհանուր թիվը, ում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարվել են վճարումներ.
4) «Վճարված գումարների մեծությունը» սյունակի 4-16-րդ ենթասյունակներում 1.1-1.25-րդ տողերից յուրաքանչյուրի համար լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կամավոր կենսաթոշակային ֆոնդերից համապատասխան մեծության վճարումներ ստացած ֆոնդի մասնակիցների թիվը.
5) «Ընդամենը» տողի «Գումարը» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բոլոր տարիքի և սեռի ֆոնդի մասնակիցներին կենսաթոշակային ֆոնդերից կատարված վճարումների մեծությունը, հազար դրամներով: Սույն ենթակետով նախատեսված տողի «անձանց թիվը» սյունակում լրացվում է բոլոր տարիքի և սեռի ֆոնդի մասնակիցների թիվը, որոնց հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարվել են կենսաթոշակային ֆոնդերից վճարումներ: Սույն ենթակետով նախատեսված տողի 4-16-րդ ենթասյունակներում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բոլոր տարիքի և սեռի ֆոնդի մասնակիցների թիվը, ում վճարվել են համապատասխան միջակայքերում նշված մեծությամբ գումարներ:
73. Թիվ 12 հաշվետվության Աղյուսակ 2-ը լրացվում է հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Մասնակիցները հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ` ըստ ծննդյան տարեթվի և սեռի» սյունակի 1.1-1.25-րդ տողերը ցույց են տալիս հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կենսաթոշակային ֆոնդերից վճարումներ ստացած ֆոնդի մասնակիցների բաշխումը` ըստ նրանց ծննդյան տարեթվի և սեռի.
2) «Անուիտետ» սյունակի համապատասխանաբար «անձանց թիվը» և «գումարը» ենթասյունակների 1.1-1.25-րդ տողերում լրացվում է համապատասխան տարիքի և սեռի այն մասնակիցների թիվը և վճարված գումարի չափը (հարկերը ներառյալ, հազար դրամներով), ում համար հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կառավարիչը փայերը մարել է և ստացված դրամական միջոցները փոխանցել կամավոր կենսաթոշակային ֆոնդի շահառուների ընտրած ապահովագրական ընկերությանը, համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ մասի.
3) «Պարբերական վճարներ» սյունակի համապատասխանաբար «անձանց թիվը» և «գումարը» ենթասյունակների 1.1-1.25-րդ տողերում լրացվում է համապատասխան տարիքի և սեռի այն ֆոնդի մասնակիցների թիվը և վճարված գումարի չափը (հարկերը ներառյալ, հազար դրամներով), ում համար հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կառավարիչը վճարումներ է կատարել պարբերական վճարների տեսքով, համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետի.
4) «Միանվագ վճար» սյունակի համապատասխանաբար «անձանց թիվը» և «գումարը» ենթասյունակների 1.1-1.25-րդ տողերում լրացվում է համապատասխան տարիքի և սեռի այն ֆոնդի մասնակիցների թիվը և վճարված գումարի չափը (հարկերը ներառյալ, հազար դրամներով), ում համար հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կառավարիչը կենսաթոշակային ֆոնդերից վճարումներ է կատարել միանվագ վճարների տեսքով, ընդ որում` 6-19-րդ սյունակներում բաշխելով դրանք հերթականությամբ` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով, 65-րդ հոդվածի 8-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 68-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված հիմքերի.
5) «Մնացորդը» սյունակի «Անձանց թիվը» ենթասյունակում լրացվում է 1.1-1.25-րդ տողերում նշված համապատասխան ծննդյան տարեթվի և սեռի ֆոնդի մասնակիցների թիվը, ում կենսաթոշակային հաշիվներում առկա են եղել մնացորդային փայեր հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ: Սույն սյունակի «գումարը» ենթասյունակի 1.1-1.25-րդ տողերում լրացվում է հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված` համապատասխան ծննդյան տարեթվի և սեռի ֆոնդի մասնակիցների փայերի հաշվարկային արժեքների մեծությունը (հարկերը ներառյալ, հազար դրամներով).
6) «Ընդամենը» տողի 2-19-րդ սյունակներում լրացվում է 1.1-1.25-րդ տողերում նշված բոլոր տարիքի և սեռի անձանց համար համապատասխանաբար 2-19-րդ սյունակներում լրացված մեծությունների հանրագումարները:
i
74. «Արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների վերաբերյալ» Թիվ 13 հաշվետվությունում լրացվում են կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերի և (կամ) կառավարչի հաշվին արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների վերաբերյալ տեղեկությունները: Հաշվետու կառավարիչները սույն կետով նախատեսված հաշվետվությունը չեն ներկայացնում ոչ օտարերկրյա ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միջոցով և(կամ) ներդրումային ծառայություններ մատուցող անձանց հետ արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների և մարման գործարքների համար: Այլ դեպքերում սույն հաշվետվության չներկայացնելը հանդիսանում է հայտարարություն առ այն, որ հաշվետվությամբ նախատեսված գործարքներ կառավարիչը չի իրականացրել:
(74-րդ կետը լրաց. 15.09.17 թիվ 210-Ն որոշում)
75. Թիվ 13 հաշվետվությունը բաղկացած է 16 աղյուսակից: Հաշվետվության Աղյուսակներ 1-ից 16-ը լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի թիվ 140-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի հաշվետվություն թիվ 6-ի համապատասխանաբար Աղյուսակներ 1-ից 16-ի լրացման հրահանգի:
i
ԳԼՈՒԽ 7. |
ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
(7-րդ գլուխը լրաց. 03.08.18 թիվ 136-Ն որոշում)
i
76. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը (այդ թվում` լիցենզավորված կառավարիչը) Կենտրոնական բանկ է ներկայացնում իր կողմից կառավարվող կորպորատիվ և պայմանագրային ֆոնդերի վերաբերյալ սույն կետի աղյուսակով սահմանված հաշվետվությունները` նշված պարբերականությամբ.
Աղյուսակ
._____________________________________________________________________.
|Հաշվետվության|Հաշվետվության անվանումը |Ներկայացման |
|թիվը | |պարբերականությունը|
|_____________________________________________________________________|
|Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասին |
|_____________________________________________________________________|
|15 |Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի |եռամսյակային |
| |մասնակիցների վերաբերյալ | |
|_____________|____________________________________|__________________|
|16 |Ոչ հրապարակային ներդրումային |եռամսյակային |
| |ֆոնդի ակտիվների կառուցվածքի | |
| |վերաբերյալ | |
|_____________|____________________________________|__________________|
|17 |Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի |եռամսյակային |
| |պարտավորությունների կառուցվածքի | |
| |վերաբերյալ | |
|_____________|____________________________________|__________________|
|18 |Ոչ հրապարակային ֆոնդի անունից |եռամսյակային |
| |ածանցյալ ֆինանսական գործիքներում | |
| |կատարված ներդրումների վերաբերյալ | |
._____________________________________________________________________.
(76-րդ կետը փոփ. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
i
77. Սույն գլխով պահանջվող հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի միջոցով` հաշվետվությունների ընդունման ինտերնետ համակարգով: Եթե ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին տրամադրվել է Սի-Բի-Էյ-նեթ համակարգ, ապա հաշվետվությունները ներկայացվում են Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով:
(77-րդ կետը փոփ. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
i
78. Ենթաֆոնդերի բաժանված ֆոնդի դեպքում սույն գլխով պահանջվող հաշվետվությունները ներկայացվում են յուրաքանչյուր ենթաֆոնդի համար առանձին: Հաշվետվությունները լրացնելիս յուրաքանչյուր ենթաֆոնդ դիտարկվում է որպես առանձին ֆոնդ: Հաշվետվություններն առանձին ներկայացնելու նպատակով յուրաքանչյուր ենթաֆոնդ պետք է ունենա համար` 01 (ներառյալ) թվից սկսած` ըստ հաջորդականության: Ենթաֆոնդերի համարները ֆոնդի գործունեության ընթացքում ենթակա չեն փոփոխման:
(78-րդ կետը փոփ. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
79. Սույն գլխով պահանջվող հաշվետվությունների անվանումները կոդավորվում են հետևյալ կարգով.
.____________________________________________________________.
|ֆոնդի կոդը|գծիկ|ենթաֆոնդի|գծիկ|հաշվետվության|կետ|ընդլայնումը|
| | |համարը | |համարը | | |
|__________|____|_________|____|_____________|___|___________|
| | | | | | | |
|__________|____|_________|____|_____________|___|___________|
| XXXXX | - | XX | - | XX | - | XIs |
.____________________________________________________________.
(79-րդ կետը փոփ. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
80. Այն ֆոնդերի դեպքում, որոնք բաժանված չեն ենթաֆոնդերի, հաշվետվության անվանման մեջ «ենթաֆոնդի համարը» սյունակում լրացվում է «00»:
(80-րդ կետը փոփ. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
81. Եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 7-րդ աշխատանքային օրը ներառյալ:
(81-րդ կետը փոփ. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
82. Եթե հաշվետվության ներկայացման ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտի օր է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:
(82-րդ կետը փոփ. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
83. Հաշվետվության էլեկտրոնային տարբերակը պետք է հնարավոր լինի ընթերցել էլեկտրոնային ֆորմատով, պետք է լրացվի «Արիալ Արմենիան» տառատեսակով, երկու լրացված ամբողջական տողերի միջև դատարկ տողեր չպետք է լինեն, և այն պետք է զերծ լինի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունից:
(83-րդ կետը փոփ. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
84. Հաշվետվությունները լրացնելիս արժեթղթերի տարբերակիչ ծածկագրերը, արժույթի ISO և այլ կոդերը ներկայացվում են անգլերեն:
(84-րդ կետը փոփ. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
85. Եթե սույն գլխով սահմանված հաշվետվության որևէ ձևով պահանջվում է լրացնել ակտիվների արժեքը կամ զուտ ակտիվների արժեքը, և ֆոնդի կանոնների համաձայն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տվյալ ակտիվի (ակտիվների, զուտ ակտիվների) արժեքը չի հաշվարկվում, ապա համապատասխան դաշտում լրացվում է ֆոնդի կանոնների (կանոնադրության) համաձայն հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ վերջին հաշվարկված արժեքը:
(85-րդ կետը փոփ. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
86. Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում պարունակվող տեղեկությունները պետք է լինեն արժանահավատ և ամբողջական:
(86-րդ կետը փոփ. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
87. Թիվ 15 հաշվետվությունում ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը` համաձայն սույն Կանոնակարգի Հավելված 15-ի: Հաշվետվությունը լրացվում է հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Մասնակցի անունը, ազգանունը (անվանումը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ մասնակցի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` դրա լրիվ անվանումը:
2) «Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը (պետական գրանցման համարը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ մասնակցի անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման համարը:
3) «Անձի նույնականացման և ինքնության ստուգման եղանակը» սյունակում լրացվում է մասնակցի (նրա անունից հանդես եկող անձի) նույնականացման և ինքնության ստուգման եղանակը` «առերես շփմամբ», «առանց առերես շփման` տեսազանգ», «առանց առերես շփման` հեռախոսազանգ», «առանց առերես շփման` նամակագրություն», «առանց առերես շփման` այլ եղանակ»:
4) «Ռեզիդենտությունը (երկիրը)» սյունակում լրացվում է համապատասխան երկրի ISO կոդը:
5) «Փայի (բաժնետոմսի) դասի անվանումը» սյունակում լրացվում է մասնակցին պատկանող փայերի (բաժնետոմսերի) դասի անվանումը, եթե ֆոնդը կամ ենթաֆոնդը ունի տարբեր դասերի փայեր (բաժնետոմսեր):
6) «Մասնակցի մասնաբաժինը ֆոնդում» սյունակի «Ընդհանուր արժեքը» ենթասյունակում լրացվում է մասնակցին պատկանող տվյալ դասի փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր արժեքը` որպես փայերի (բաժնետոմսերի) քանակի և մեկ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի արտադրյալ, իսկ «Մասնաբաժինը (%)» ենթասյունակում` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ֆոնդի մասնակցի մասնաբաժինը` տոկոսներով, որը որոշվում է մասնակցին սեփականության իրավունքով պատկանող տվյալ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) քանակի և տվյալ ֆոնդի տեղաբաշխված ու հետ չգնված փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր քանակի հարաբերությամբ: Եթե ֆոնդը ունի տարբեր դասի փայեր (բաժնետոմսեր), ապա ֆոնդի մասնակցի մասնաբաժինը որոշվում է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:
(87-րդ կետը փոփ. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
88. Թիվ 16 հաշվետվությունում ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի ակտիվների կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը` համաձայն Հավելված 16-ի:
(88-րդ կետը փոփ. 04.04.2023 թիվ 37-Ն որոշում)
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում