Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱ ...

04.09.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.08.2002  -ից մինչեւ   04.09.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 08.08.03 թիվ 999-Ն որոշում)

i

040.0973.150702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2002 թվականի N 973-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հուլիսի 4-ի N 973-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արխիվային գործի գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ արխիվային գործի և գործավարության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է սույն կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն անվանմամբ կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`

ա) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի պահպանվածությանը, պահպանությանը, օգտագործմանը, ուսումնասիրմանը, ներկայացմանը և հանրահռչակմանը նպաստելը.

բ) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) համալրումը, պահպանվածության ապահովումը և օգտագործումը.

գ) արխիվային գործի և գործավարության զարգացումն ու կատարելագործումը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան արխիվային գործի և գործավարության կազմակերպումը.

ե) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի պետական հաշվառման վարումը և դրա կազմի ու բովանդակության մասին տեղեկատվության ապահովման կազմակերպումը.

զ) արխիվային գործի և գործավարության բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) կազմակերպում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի համալրումն ու պահպանումը պետական արխիվներում, ապահովում է նշված արխիվներին փաստաթղթերի հանձնման սահմանված կարգի պահպանումը.

բ) վարում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի կենտրոնացված պետական հաշվառումը, իրականացնում է այդ փաստաթղթերի պահպանվածության, պահպանության և օգտագործման նկատմամբ հսկողությունը.

գ) որոշում է ընդունում Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերը հատկապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու մասին, կազմակերպում է դրանց ապահովագրական պատճենների ստեղծումը և պահպանումը.

դ) իրականացնում է պետական և գերատեսչական արխիվների պետական գրանցումը.

ե) իր իրավասության սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործի և գործավարության բնագավառի օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի մշակմանը.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործի և գործավարության կազմակերպման աշխատանքների համակարգումը.

է) իր իրավասության սահմաններում կազմակերպում է արխիվային գործի և գործավարության բնագավառում պետական ծրագրերի իրականացման աշխատանքները.

ը) կազմակերպում է փաստաթղթերի պահպանության, կոնսերվացման, պատճենման, վերականգնման և օգտագործման առավել արդյունավետ համակարգերի ու մեթոդների ներդրումը պետական արխիվներում.

թ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան համագործակցում է օտարերկրյա արխիվային կազմակերպությունների հետ, արխիվային գործի և գործավարության բնագավառում մասնակցում է միջազգային կազմակերպությունների աշխատանքին.

ժ) առաջարկություններ է ներկայացնում պետական արխիվների ցանցի և կառուցվածքի կատարելագործման վերաբերյալ, քննարկում և որոշում է արխիվային ֆոնդերը պետական արխիվների միջև բաշխելու խնդիրները.

ժա) իրականացնում է գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության տեղաբաշխումը (կոորդինացումը), հաստատում տարեկան ծրագրերը և հաշվետվությունները.

ժբ) իրականացնում է գերատեսչական արխիվների աշխատանքների նկատմամբ միջգերատեսչական կազմակերպական-մեթոդական ղեկավարում և հսկողություն, մասնակցում գերատեսչական արխիվների զարգացման միջոցառումներին ու դրանց աշխատանքների կազմակերպմանը.

ժգ) նախարարության հաստատմանն է ներկայացնում պետական արխիվների համալրման աղբյուրների ցանկը և որոշում պետական արխիվներում պահպանության ենթակա փաստաթղթերի կազմը.

ժդ) նախարարություն է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերն օտարելիս պետության անունից առաջնային գնման իրականացման վերաբերյալ.

ժե) մասնակցում է արխիվային գործի ավտոմատ տեղեկատվական համակարգերի մշակման, ներդրման և օգտագործման բնագավառում տեխնիկական քաղաքականության մշակմանը և կազմակերպում տեղեկատվական ցանցի ու էլեկտրոնային տվյալների միասնական կենտրոնական շտեմարանի ստեղծումը.

ժզ) ցուցաբերում է աջակցություն ոչ պետական արխիվների սեփականատերերին այդ արխիվների պահպանման, համալրման և օգտագործման բնագավառում.

ժէ) վարում է արխիվային գործի և գործավարության բնագավառում վարչական վիճակագրությունը.

ժը) պետական հիմնարկներից ու կազմակերպություններից ստանում է արխիվների աշխատանքի և գործավարության կազմակերպման մասին նյութեր ու վարչական վիճակագրական հաշվետվություններ.

ժթ) կազմակերպում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի, դրանց կազմի և բովանդակության վերաբերյալ գիտատեղեկատվական ու հանրամատչելի գրականության, տեղեկագրերի, ուսումնական և գործնական ձեռնարկների, «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի հրատարակումը.

ի) համակարգում է հետադարձ տեղեկատվության հասարակական պահանջների և փաստաթղթերի նպատակային ու արդյունավետ օգտագործման աշխատանքների ուսումնասիրումը.

իա) քննարկում է քաղաքացիների նամակները (դիմումները և բողոքները), նպաստում դրանցում բարձրացված հարցերի լուծմանը:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է արխիվային գործի և գործավարության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեության համակարգման գծով նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ ու տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում նախարարության աշխատակազմի ղեկավարին գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան` սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) սահմանում է իր տեղակալի իրավասությունները.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) առաջարկություններ է ներկայացնում նախարարին գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետի բացակայության դեպքում, գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ, գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալը:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հուլիսի 4-ի N 973-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Արխիվային գործի կազմակերպման և զարգացման բաժին

Համալրման, պետական հաշվառման և գործավարության բաժին

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2002
N 973-Ն
Որոշում