Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 146 ...

 

 

040.0970.150702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2002 թվականի N 970-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 146 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 20-ի «2002 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 146 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ` նոր խմբագրությամբ.

«բ) «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 («Առողջապահություն») խմբի 02 (»Հիվանդանոցային բուժօգնություն»), 03 (»Առաջնային (ամբուլատոր) պոլիկլինիկական» բուժօգնություն) ենթախմբերի` ըստ առանձին ծրագրերի, իսկ 04 (»Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայություններ») ենթախմբի (»02. Հիգիենիկ- հակահամաճարակային ծառայության գծով պետական պատվեր») և 05 (»Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր») ենթախմբի (»04. Առողջապահական այլ ծառայությունների գծով պետական պատվեր») ծրագրերի` ըստ ծառայությունների բաշխումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության հետ համատեղ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ».

i

բ) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ` նոր խմբագրությամբ.

«ա) մեկշաբաթյա ժամկետում` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, իսկ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության մասով նաև` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ, «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 («Առողջապահություն») խմբի 02 (»Հիվանդանոցային բուժօգնություն»), 03 (»Առաջնային (ամբուլատոր) պոլիկլինիկական» բուժօգնություն) ենթախմբերի` ըստ առանձին ծրագրերի, իսկ 04 (»Հիգիենիկ- հակահամաճարակային ծառայություններ») ենթախմբի (»02. Հիգիենիկ- հակահամաճարակային ծառայության գծով պետական պատվեր») և 05 (»Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր») ենթախմբի (»04. Առողջապահական այլ ծառայությունների գծով պետական պատվեր») ծրագրերի` ըստ առանձին ծառայությունների բաշխումն իրականացնել 2002 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2002
N 970-Ն
Որոշում