Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 ապրիլի 2023 թվականի N 464-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրում, որոշման և որոշման հավելվածի ամբողջ տեքստում «ոստիկանության կրթահամալիր» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության կրթահամալիր» բառերով.

i

2) որոշման 4-րդ կետում «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարությանը» (այսուհետ` նախարարություն) բառերով:

2. Որոշման հավելվածում`

i

1) 1-ին կետում «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն)» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերով.

2) 5-րդ կետում`

i

ա. «պօլիցիի» բառը փոխարինել «Մինիստերստվա վնուտրեննիխ դել» բառերով,

բ. «Police» բառը փոխարինել «Ministry of Internal Affairs» բառերով.

i

3) 10.1-ին կետում «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարի (այսուհետ` նախարար)» բառերով.

i

4) 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի» բառերը փոխարինել «նախարարի» բառով.

i

5) 13-րդ, 15-րդ և 16-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նախարարությունը» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

6) 17-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Կրթահամալիրի պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը:».

i

7) 17-րդ կետի 3-րդ պարբերությունում և 18-րդ կետի «ը», «ժգ», «ժդ» և «ժզ» ենթակետերում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նախարարի» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

i

8) 22.3-րդ կետում «ոստիկանության կադրերի» բառերը փոխարինել «նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման» բառերով.

9) 22.5-րդ կետում`

i

ա. «ե» և «ժէ» ենթակետերում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին» բառերը փոխարինել «նախարարին» բառով, իսկ «է» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը` «նախարարության» բառով,

բ. «ժը» ենթակետում «ոստիկանության կրթահամալիրի» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության կրթահամալիրի» բառերով.

i

10) 46-րդ կետի «բ», «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերում, 52-րդ և 56-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի» բառերը փոխարինել «նախարարի» բառով.

i

11) 54-րդ կետի երկրորդ պարբերությունում և 58-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «նախարարության» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. ապրիլի 6

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 ապրիլի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.04.2023
N 464-Ն
Որոշում