040.0960.130702
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 2002 թվականի N 960-Ա
i
«ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ-ԲԵԼԳԻԱ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բժիշկներ առանց սահմանների-Բելգիա» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2002 թվականի մայիսի 15-ի «Բժիշկներ առանց սահմանների-Բելգիա» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում իրականացվող ծրագրի մասին» N Մ-060 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Բժիշկներ առանց սահմանների-Բելգիա» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին (ՀՎՀՀ` 01536969) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում 2002 թվականի մայիսի 16-ի N C 7804 բեռնամաքսային հայտարարագրի հիման վրա 4 տնակի և դրանց մոնտաժման համար անհրաժեշտ պարագաների Հայաստանի Հանրապետություն ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 3000813 դրամ գումարը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ