040.0954.130702
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 2002 թվականի N 954-Ա
i
ՖՐԱՆՍԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԲԵՌԻ ԴԻՄԱՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆրանսահայ բարերար Հակոբ Հակոբյանի կողմից Հայաստանի Հանրապետություն ուղարկված բեռի ներմուծումը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2002 թվականի մայիսի 31-ի «Ֆրանսահայ բարերար Հակոբ Հակոբյանի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված բեռան մասին» N Մ-067 որոշմամբ որակվել է որպես բարեգործություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Հակոբ Հակոբյանի վստահված անձ Մարինե Սարգսյանին փոխհատուցել 2002 թվականի մայիսի 5-ի N C 686 մաքսային հայտարարագրով սննդամթերքի, կտորեղենի և օգտագործված հագուստեղենի Հայաստանի Հանրապետություն ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 2424 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ