ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մարտի 2023 թվականի N 328-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման (այսուհետ` որոշում) 4-րդ կետի 1-ին ենթակետում «հարկերը և նպատակային սոցիալական վճարը» բառերը փոխարինել «հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները» բառերով:
2. Որոշման N 1 հավելվածի`
i
1) «ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ».
2) 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 9.14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով`
._____________________________________________________________________.
|ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
|_____________________________________________________________________|
|9. |ադմինիստրատոր` ցանցային, պատասխանատու` |3.00 |
|15.|տեղեկատվական համակարգերի | |
|___|_____________________________________________________|___________|
|9. |թարգմանիչ, լրագրող |2.00 |
|16.| | |
|___|_____________________________________________________|___________|
|9. |լուսանկարիչ |1.45 |
|17.| | |
._____________________________________________________________________.
».
4) 85-րդ կետը «ճարտարագետ» բառից հետո լրացնել «,» կետադրական նշանով:
i
3. Որոշման N 2 հավելվածի 10-րդ կետը «ճաշարանի» բառից հետո լրացնել «, վարիչ` ավտոտնտեսության» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. մարտի 16
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 16 մարտի 2023 թվական: