(ուժը կորցրել է 26.05.11 թիվ 733-Ն որոշում)
i
040.0919.110702
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 ապրիլի 2002 թվականի N 919-Ն
i
ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նոտարի կողմից մատուցվող վճարովի այլ ծառայությունների հետևյալ սակագները`
._________________________________________________________________________.
|NN Նոտարական գործողության տեսակը Նվազագույն |
|ը/կ աշխատավարձի |
| նկատմամբ |
| գործակիցը |
|_________________________________________________________________________|
| 1 2 3 |
._________________________________________________________________________.
1. Գույքի նկատմամբ կնքվող գործարքի վավերացման ժամանակ
ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և
պարզաբանումների համար (բացառությամբ գրավի պայմանագրերի
և գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ 0,5-5
կնքվող գործարքների)
2. Գյուղատնտեսական նշանակության հողամասերի վերաբերյալ
պայմանագրերի վավերացման ժամանակ ներկայացված փաստաթղթերի
ուսումնասիրման և պարզաբանումների համար 0,5-1
3. Գրավի պայմանագրի վավերացման ժամանակ ներկայացված
փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 1-5
4. Բաց կտակի վավերացման ժամանակ ներկայացված փաստաթղթերի
ուսումնասիրման և պարզաբանումների համար 0,3-3
5. Փակ կտակի վավերացման ժամանակ ներկայացված փաստաթղթերի
ուսումնասիրման և պարզաբանումների համար 0,5-5
6. Լիազորագրի վավերացման ժամանակ ներկայացված փաստաթղթերի
ուսումնասիրման և պարզաբանումների համար 0,5-3
7. Խառը պայմանագրերի վավերացման ժամանակ ներկայացված
փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 1-10
8. 1-6-րդ կետերում չնշված այլ գործարքների վավերացման
ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և
պարզաբանումների համար 0,5-10
9. Առանձնապես բարդ գործարքներ վավերացնելու ժամանակ
ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և
պարզաբանումների համար 5-20
10. Ժառանգական գույքի պահպանության համար միջոցներ ձեռք
առնելու գործողությունների կատարման ժամանակ ներկայացված
փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 5-50
11. Ժառանգության իրավունքի վկայագիր տալու ժամանակ
ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և
պարզաբանումների համար 0,5-5
12. Ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության
ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ
սեփականության իրավունքի վկայագիր տալու ժամանակ
ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և
պարզաբանումների համար 0,5-5
13. Փաստաթղթերի պատճենների կամ դրանցից քաղվածքների
իսկությունը վավերացնելու ժամանակ ներկայացված փաստաթղթերի
ուսումնասիրման և պարզաբանումների համար (յուրաքանչյուր
էջի համար) 0,5
14. Փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը
վավերացնելու ժամանակ ներկայացված փաստաթղթերի
ուսումնասիրման և պարզաբանումների համար (յուրաքանչյուր
ստորագրության համար) 0,5
15. Փաստաթղթերի թարգմանության իսկությունը վավերացնելու
ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և
պարզաբանումների համար (յուրաքանչյուր էջի համար) 0,5
16. Քաղաքացու ողջ լինելու փաստը հաստատելու ժամանակ
ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և
պարզաբանումների համար 2
17. Քաղաքացու` որոշակի վայրում գտնվելու փաստը հաստատելու
ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և
պարզաբանումների համար 2
18. Լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը
հաստատելու ժամանակ ներկայացված փաստաթղթերի
ուսումնասիրման և պարզաբանումների համար 2
19. Փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը հաստատելիս
ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և
պարզաբանումների համար 1
20. Ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները,
հայտարարությունները կամ այլ փաստաթղթեր այլ ֆիզիկական
անձանց կամ կազմակերպություններ փոխանցելու ժամանակ
ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և
պարզաբանումների համար 3
21. Դրամական գումար կամ արժեթղթեր դեպոզիտ ընդունելու, դեպոզիտ
պահպանելու, հանձնելու կամ վերադարձնելու ժամանակ ընդունվող
ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և գումարի 0,5
պարզաբանումների համար տոկոսը
22. Փաստաթղթեր ի պահ ընդունելու ժամանակ ներկայացված
փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար
(յուրաքանչյուր օրվա համար) 0,1-0,3
23. Ապացույցների ապահովման ժամանակ ներկայացված
փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 5-50
24. Կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի
նիստի արձանագրությունը վավերացնելու ժամանակ ներկայացված
փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար 5-50
25. Գործարքների, հաստատման ենթակա փաստաթղթերի կամ իրավական
այլ փաստաթղթի օրինակելի ձևերի պատրաստման և
տրամադրման համար 1-2
26. Անձանց առաջարկությունների հիման վրա ոչ օրինակելի
գործարքների, հաստատման ոչ ենթակա ոչ օրինակելի
փաստաթղթերի կամ իրավական այլ փաստաթղթերի պատրաստման և
տրամադրման, ինչպես նաև գործարքների վավերացման կամ
փաստաթղթերի պատրաստման հետ չկապված իրավական օգնության
կամ խորհրդատվության տրամադրման կամ այլ ծառայությունների
մատուցման համար` ծառայության մատուցման համար անհրաժեշտ
յուրաքանչյուր ժամի համար 10
2. Սահմանել, որ
ա) նոտարը պարտավոր է վճարովի ծառայությունների դիմաց գանձվելիք գումարի չափի մասին դիմողին հայտնել անվճար` նրանից անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու պահին.
բ) նոտարի կողմից վավերացման կամ հաստատման ենթակա յուրաքանչյուր նոտարական գործողության ժամանակ փաստաթղթերի ուսումնասիրման և պարզաբանումների համար նախատեսված վճարն իր մեջ ներառում է տվյալ նոտարական գործողության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումն ու պարզաբանումը.
գ) առանձնապես բարդ է համարվում այն գործարքը, որի վավերացումը նոտարի կողմից հետաձգվում է`
փաստաթղթերը նոտարի կողմից փորձաքննության ուղարկելու դեպքում.
ներկայացված փաստաթղթերը նոտարի կողմից մանրամասն ուսումնասիրվելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում.
նոտարական գործողության կատարման համար նոտարի կողմից կազմակերպություններից համապատասխան տեղեկությունների կամ փաստաթղթերի ստացման անհրաժեշտության դեպքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ