Սեղմել Esc փակելու համար:
«ՏԻՄՈԹԵՈՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԻՄՈԹԵՈՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱ ...

 

 

040.0918.100702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2002 թվականի N 918-Ա

 

i

«ՏԻՄՈԹԵՈՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Տիմոթեոս» բարեգործական հասարակական կազմակերպության ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի «Մեծ Բրիտանիայի «Հայկական ծառայություններ» բարեգործական կազմակերպության կենտրոնական գրասենյակի ֆինանսավորմամբ «Տիմոթեոս» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2001-2002 թվականներին իրականացվող «Օժանդակություն Երևանի ու Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին, մանկատներին և դպրոցներին» ծրագրի մասին» N Մ-402 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով փոխհատուցել «Տիմոթեոս» բարեգործական հասարակական կազմակերպությանը 24491 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով հագուստեղենի, գրենական պիտույքների, սննդի և այլ ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 5726 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.06.2002
N 918-Ա
Որոշում