Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 2023 թվականի N 272-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածի`

1) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8. Տվյալ ամսվա կենսաթոշակը դիմումում նշված կանխիկ կամ անկանխիկ եղանակով (բանկի միջոցով) վճարվում է, եթե դիմումը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացվել մինչև տվյալ ամսվան նախորդող ամսվա վերջին աշխատանքային օրը (եթե կենսաթոշակառուի տվյալներում անճշտություններ չկան): Տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուների կենսաթոշակը վճարվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու կամ բանկը փոխելու դեպքում կենսաթոշակառուի` «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն ստորագրելու ժամկետի հաշվառումը ապահովում է ծառայությունը` 12-ամսյա ժամկետի առաջին ամիս դիտարկելով շտեմարանում առկա` հետևյալ տեղեկատվությունը ստացվելու կամ հաշվառելու ամսվան հաջորդող ամիսը`

1) բանկի տրամադրած` Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարությունը ստորագրած կենսաթոշակառուների վերաբերյալ.

2) կենսաթոշակառուի` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում անձամբ ներկայացրած` կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմումի վերաբերյալ.

3) «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա` կենսաթոշակառուի աշխատելու վերաբերյալ.

4) կենսաթոշակը կանխիկ եղանակով անձամբ կենսաթոշակառուին վճարելու վերջին ամսվա վերաբերյալ (եթե դիմումն առցանց ներկայացվել է կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար և դիմելու օրվա դրությամբ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալներով կենսաթոշակառուն չի աշխատում):».

2) 16.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«16.8. Սույն կարգի համաձայն` կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարող կազմակերպության ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարելու դեպքում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն ստորագրելու ժամկետի հաշվառումն ապահովում է ծառայությունը` սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով:»:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել.

1) աջակցություն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող, 75 տարին լրացած անձանց (որոնց 2023 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս վճարող կազմակերպությունը «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-504-Ն օրենքի համաձայն ընտրվել է բանկ, այսուհետ` շահառուներ) վճարման եղանակը փոխելու կամ վճարող կազմակերպություն ընտրելու դիմում (այսուհետ` դիմում) ներկայացնելու համար.

2) Միասնական սոցիալական ծառայության կողմից դիմում ներկայացրած այն շահառուների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման հավելվածով սահմանված` պարբերական դրամական վճարների մասին պայմանագրի N 1 ձևում նշված տեղեկատվության տրամադրումը բանկերին, որոնց կենսաթոշակի վճարումը 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ դադարեցված չէ և այդ օրվա դրությամբ առկա է դիմում` 2023 թվականի մարտի 3-ին.

3) սույն որոշման 3-րդ կետում նշված տեղեկատվությունը բանկերի կողմից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկատվությունը, որպես 2023 թվականի փետրվար ամսվա չվճարված կենսաթոշակ, ներառելը շտեմարան և օրենսդրությամբ սահմանված կարգով ձևավորելը 2023 թվականի մարտ ամսվա վճարման ցուցակը դիմում ներկայացրած շահառուների համար.

4) 2023 թվականի մարտ ամսվա կենսաթոշակի վճարումը սույն կետի 1-ին ենթակետում չնշված կենսաթոշակառուների (դիմում չներկայացրած շահառուներ) համար:

3. Առաջարկել կենսաթոշակ վճարող բանկերին` սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ստացված տեղեկատվությունը համադրել 2023 թվականի փետրվար ամսվա վճարման ցուցակներով ստացված տեղեկատվության հետ և Միասնական սոցիալական ծառայությանը տրամադրել այն շահառուների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման հավելվածով սահմանված` պարբերական դրամական վճարների մասին պայմանագրի N 4 ձևում նշված տեղեկատվությունը, որոնք 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ բանկի հետ չեն կնքել բանկային հաշվի պայմանագիր կամ չեն ներկայացրել կենսաթոշակի գումար ստանալու պահանջ և միաժամանակ սույն կետում նշված` N 4 ձևում նշված գումարները, 2023 թվականի մարտ ամսվա վճարման ցուցակներով դիմումում նշված վճարման եղանակով կամ բանկի միջոցով վճարելու համար, նրանց բանկային հաշիվներից փոխանցել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջե` մինչև 2023 թվականի մարտի 6-ը ներառյալ: Բանկը պատասխանատվություն չի կրում սույն կետի համաձայն կենսաթոշակի գումարները պետական բյուջե վերադարձնելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2023 թ. մարտի 2

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 մարտի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.03.2023
N 272-Ն
Որոշում