Սեղմել Esc փակելու համար:
«ՆՈՐԱՐԱՐ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆՈՐԱՐԱՐ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱ ...

 

 

040.0894.060702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2002 թվականի N 894-Ա

 

i

«ՆՈՐԱՐԱՐ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նորարար փորձառական արվեստի կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հաձնաժողովի 2000 թվականի օգոստոսի 2-ի «Ամերիկայի Նորարար փորձառական արվեստի հայկական կենտրոնի, ԱՄՆ-ում հանգանակված գումարների ֆինանսավորմամբ նորարար փորձառական արվեստի կենտրոնի կողմից 2000-2003 թվականների ընթացքում իրականացվող ծրագրի մասին» N Մ-201 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում .

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Նորարար փորձառական արվեստի կենտրոն» հիմնադրամին (ՀՎՀՀ` 02521085) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում ստորև նշված կապալառու կազմակերպությունների կողմից 6453346 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների կատարման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 1290669 դրամ գումարը, այդ թվում`

ա) «Սերպանտին» արտադրական կոոպերատիվի կողմից (ՀՎՀՀ` 03802018) 2002 թվականի մայիսի 23-ի պայմանագրի հիման վրա 2590796 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների կատարման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 518159 դրամ գումարը.

բ) «Սեմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 00003369) 2002 թվականի մայիսի 27-ի պայմանագրի հիման վրա ալյումինե դռների և պատուհանների պատրաստման ու տեղադրման 962550 դրամ արժողությամբ աշխատանքների կատարման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 192510 դրամ գումարը.

գ) «ՄՄՍ Լեգիոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 02256241) 2002 թվականի մայիսի 21-ի պայմանագրի հիման վրա 2900000 դրամ արժողությամբ մետաղական աշխատանքների կատարման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 580000 դրամ գումարը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.06.2002
N 894-Ա
Որոշում