Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ...

27.04.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.06.2002  -ից մինչեւ   27.04.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 14.03.10 թիվ 1-05/06-Ն հրաման)

i

124.0595.310502

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»         05           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12402093

                                                                               

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

                                  ՀՐԱՄԱՆ

 

6 մայիսի 2002 թվականի N 02/595

 

i

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՍՆԱՆԿԱՑՄԱՆ) ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՅՑԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՊԱՌՔՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001 թվականի հուլիսի 17-ի N 535 որոշմամբ հաստատված ՀՀ պետական եկամուտների նախարարության կանոնադրության 23-րդ կետի «ը» ենթակետը և ղեկավարվելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 17-րդ և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև նպատակ ունենալով կանոնակարգել սնանկ ճանաչված կազմակերպությունների (անհատ ձեռնարկատերերի) չկատարված հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում սնանկացման հայցի հիման վրա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռնարկատերերի լուծարման դեպքերում չկատարված հարկային պարտավորությունների (ապառքների) հաշվառման կարգը:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների նախարարի

06. 05. 2002 թվականի

N 02/595 հրամանով

 

ԿԱՐԳ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՍՆԱՆԿԱՑՄԱՆ) ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՅՑԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՊԱՌՔՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սնանկացման վարույթում գտնվող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետև` հարկ վճարողներ) դատարանի որոշմամբ լուծարման դեպքում գույքի և այլ ակտիվների վաճառքից ստացված գումարներից օրենքով սահմանված հերթականությամբ պետական բյուջեի հանդեպ եղած հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների (ներառյալ այն հարկ վճարողների վերաբերյալ տեղեկությունները, որոնց սնանկացման հայցը ներկայացվել է այլ պարտատերերի կողմից) ստացման օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչություններն ու խոշոր հարկ վճարողների հաշվառման և վերահսկողության վարչությունը ներկայացնում են ՀՀ պետական եկամուտների նախարարության իրավաբանական վարչություն:

2. ՀՀ պետական եկամուտների նախարարության իրավաբանական վարչությունը ստացված լուծարված հարկ վճարողների չկատարված հարկային պարտավորությունների դիմաց վճարված գումարների վերաբերյալ տեղեկությունները ուսումնասիրում, ամփոփում և 2-օրյա ժամկետում ներկայացնում է ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչությանը:

3. ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչությունը ստացված տվյալների հիման վրա կատարում է այդ հարկ վճարողների ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչություններում և խոշոր հարկ վճարողների հաշվառման և վերահսկողության վարչությունում հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում հաշվառված ապառքների հետ համեմատություն, որի արդյունքներով կազմվում և 3-օրյա ժամկետում ՀՀ ՊԵ նախարարին է ներկայացնում անձնական հաշվի քարտերում համապատասխան գրանցումներ կատարելու վերաբերյալ եզրակացություն:

4. ՀՀ ՊԵ նախարարը ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչության եզրակացության հիման վրա արձակում է հրաման ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչություններում և խոշոր հարկ վճարողների հաշվառման և վերահսկողության վարչությունում հաշվառված լուծարված հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում հաշվարկված ապառքների գումարների վերահաշվարկ կատարելու նպատակով:

5. ՀՀ ՊԵ նախարարի հրամանի հիման վրա ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչություններն ու խոշոր հարկ վճարողների հաշվառման և վերահսկողության վարչությունը 1-օրյա ժամկետում հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարում են հրամանում արտացոլված գումարի չափով ապառքների վերահաշվարկ:

6. ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչությունները և խոշոր հարկ վճարողների հաշվառման և վերահսկողության վարչությունը լուծարված հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում վերահաշվարկ կատարելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացում այդ մասին տեղեկությունը տրամադրում են ՀՀ պետական եկամուտների նախարարության մեթոդաբանական և տեղեկատվական վարչությանը:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
06.05.2002
N 02/595
Հրաման