Սեղմել Esc փակելու համար:
«ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱ ...

 

 

040.0887.060702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2002 թվականի N 887-Ա

 

i

«ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ու «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ենթակայության «Գիտատեխնիկական լրատվության և տեխնիկատնտեսական հետազոտությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. «Գիտատեխնիկական լրատվության և տեխնիկատնտեսական հետազոտությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերի և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Գիտատեխնիկական լրատվության և տեխնիկատնտեսական հետազոտությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերը և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Սահմանել, որ`

i

ա) «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական լրատվության ազգային կենտրոն, որն ապահովում է գիտատեխնիկական լրատվության դաշտի ստեղծումն ու սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև միջպետական և միջազգային ասպարեզներում` համաձայն ԱՊՀ անդամ պետությունների միջև 1992 թվականի հունիսի 26-ին ստորագրված միջպետական պայմանագրի.

բ) կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`

գիտատեխնիկական լրատվության դաշտի զարգացումը,

օտարերկրյա կազմակերպությունների հետ գիտատեխնիկական-լրատվական համագործակցության ապահովումը,

հասարակությանը գիտահանրամատչելի տեղեկատվությամբ ապահովումը.

գ) կազմակերպության գործունեության առարկան է`

գիտատեխնիկական-լրատվական գործունեության ոլորտում մրցունակ համակարգերի ստեղծումը,

օտարերկրյա պարբերականների, գիտական աշխատությունների, առանձին հաղորդումների և այլ գիտատեխնիկական-լրատվական նյութերի հիման վրա մասնագիտական ամփոփագրերի կազմումը և դրանց տարածումը շահագրգիռ կազմակերպություններում,

գիտատեխնիկական լրատվության համաշխարհային ռեսուրսների պարբերական և կանոնակարգված հավաքագրումն ու պահպանումը կազմակերպության վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանում,

գիտատեխնիկական լրատվությանը վերաբերող գիտաժողովների, գիտական հանդիպումների կազմակերպումը և դրանց մասին համապատասխան հաղորդումների պատրաստումն ու հրապարակումը,

գիտատեխնիկական-լրատվական նյութերի պարբերաբար հրատարակումը «Լրատու» հրատարակչական գրիֆով թղթային կրիչներով և էլեկտրոնային հրատարակությամբ,

«Գիտություն և տեխնիկա» հանդեսի հրատարակությունը.

դ) կազմակերպության կառուցվածքում, որպես կառուցվածքային ստորաբաժանում, գործում է գիտատեխնիկական գրադարանը.

ե) կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները, որի արդյունքում ստացված շահույթն օգտագործվում է կանոնադրական խնդիրների իրականացման համար`

ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում.

ցուցահանդեսների կազմակերպում.

տեղեկատվական գործակալությունների գործունեություն.

հրատարակչական գործ.

գրադարանների և արխիվների գործունեություն.

զ) կազմակերպության գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորումն իրականացվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բազային, նպատակային-ծրագրային և պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման ձևերով:

(3-րդ կետը փոփ. 21.11.02 թիվ 2094-Ն որոշում)

i

4. Կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` 1-ամսյա ժամկետում`

ա) հաստատել կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը.

i

բ) կազմակերպության կանոնադրությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.06.2002
N 887-Ա
Որոշում