040.0880.020702
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 2002 թվականի N 880-Ա
i
ԱՐՄԵՆԱԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմենակ Արմենակյանի անվան «Նորք-Մարաշ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 8-ի «Արմենակ Արմենակյանի անվան «Նորք-Մարաշ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2001-2002 թվականներին իրականացվող «Հոգու կանչ» ծրագրի մասին» N Մ-122 որոշմամբ (2002 թվականի ապրիլի 26-ի N Մ-032 որոշման խմբագրությամբ) որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Արմենակ Արմենակյանի անվան «Նորք-Մարաշ» բարեգործական հասարակական կազմակերպությանը (ՀՎՀՀ` 01525422) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում 2002 թվականի մարտի 26-ի C 4724 և ապրիլի 30-ի C 6866 բեռնամաքսային հայտարարագրերով հագուստեղենի, կոշկեղենի և այլ պարագաների Հայաստանի Հանրապետություն ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 51190 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ