Սեղմել Esc փակելու համար:
«ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ-ԲԵԼԳԻԱ» ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ-ԲԵԼԳԻԱ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0879.020702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2002 թվականի N 879-Ա

 

i

«ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ-ԲԵԼԳԻԱ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բժիշկներ առանց սահմանների-Բելգիա» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2002 թվականի մայիսի 15-ի «Բժիշկներ առանց սահմանների-Բելգիա» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագրի մասին» N Մ-058 և «Բժիշկներ առանց սահմանների-Բելգիա» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում իրականացվող ծրագրի մասին» N Մ-060 որոշումներով որակվել են բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Բժիշկներ առանց սահմանների-Բելգիա» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին (ՀՎՀՀ` 01536969) փոխհատուցել նշված ծրագրերի շրջանակներում 2002 թվականի ապրիլի 30-ի NN C 6891, C 6893, C 6894, C 6895, C 6897, C 6901 բեռնամաքսային հայտարարագրերի հիման վրա 6 «Տոյոտա Լենդ Կրուիզեր-75» մակնիշի ավտոմեքենայի Հայաստանի Հանրապետություն ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 13800 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.06.2002
N 879-Ա
Որոշում