Սեղմել Esc փակելու համար:
«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹ ...

 

 

040.0878.020702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2002 թվականի N 878-Ա

 

i

«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 11-ի «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության ֆինանսավորմամբ «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի 2001-2003 թվականների ծրագրերի մասին» N Մ-94 որոշմամբ որակվել են բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին փոխհատուցել տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանի կողմից 8050 օրինակ տպաքանակով կրոնի ուսուցման դասագրքի տպագրության դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 1160 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.06.2002
N 878-Ա
Որոշում