040.0874.010702
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2002 թվականի N 874-Ա
i
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՃ» 2 KR ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «Պարենային արտադրության աճ» 2 KR ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված 400 միլիոն իենի չափով դրամաշնորհի ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «Պարենային արտադրության աճ» 2 KR ծրագրի շրջանակներում իրականացվելիք դրամաշնորհային ծրագիրը բարեգործական որակելու մասին» N 1195 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով փոխհատուցել`
ա) «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` նշված ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ներմուծված պահեստամասերի երկաթուղային փոխադրման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 534.368 դրամ գումարը.
բ) «Նուռնուս» բաց բաժնետիրական ընկերությանը` 32.640.750 դրամ ընդհանուր արժեքով պահեստամասերի ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 6.528.150 դրամ գումարը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ