040.0861.290602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2002 թվականի N 861-Ա
i
«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՀՈՒՅՍԻ ԱՎԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի հոկտեմբերի 10-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի «Հույսի ավան» ծրագրի մասին» N Մ-328 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին (ՀՎՀՀ` 00068196) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում ստորև նշված կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը, այդ թվում`
ա) «Հատուկ էլեկտրամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության կողմից (ՀՎՀՀ` 00407927) սարքավորումների մատակարարման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 385752 դրամ գումարը.
բ) «Տիգրան և Ռոբերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 03522302) կապիտալ շինարարության կատարման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 20000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը.
գ) «Ալմակար» բաց բաժնետիրական ընկերության կողմից (ՀՎՀՀ` 03505132) բազալտե սալիկների մատակարարման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 696000 դրամ գումարը.
դ) «Արման շինարար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 00016018) ուժային սարքավորումների մոնտաժման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 1392000 դրամ գումարը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ