040.0838.220602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2002 թվականի N 838-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՌԵԺԻՄԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
ա) «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում» ծրագրով իրականացվելիք նախագծահետազոտական աշխատանքների անվանացանկը` համաձայն N 1 հավելվածի.
բ) «Հայաստանի Հանրապետության սողանքային տարածքներում ռեժիմային դիտարկումների իրականացում» ծրագիրն ըստ մարզերի` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հունիսի 13-ի N 838-Ա որոշման
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
(հազար դրամ)
._________________________________________________________________________.
| NN |Աշխատանքի անվանումը |Գումարը |
| ը/կ | | |
|______|_________________________________________________________|________|
| I |Քաղաքաշինական փաստաթղթեր, այդ թվում` | 8000,0|
|______|_________________________________________________________|________|
| 1.1. |Լեռնային գյուղերի զարգացման քաղաքաշինական ազգային ծրագրի | 3000,0|
| |հայեցակարգի մշակում | |
|______|_________________________________________________________|________|
| 1.2. |Սևանա լճի ավազանի տարածքային հատակագծման նախագիծ | 5000,0|
|______|_________________________________________________________|________|
| II |Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգ, | 18500,0|
| |այդ թվում` | |
|______|_________________________________________________________|________|
| 2.1. |Կազմակերպամեթոդական նորմատիվատեխնիկական փաստաթղթեր | 5250,0|
|______|_________________________________________________________|________|
|2.1.1.|Շինարարական արտադրության կազմակերպման և ավարտված | 1200,0|
| |շինարարական օբյեկտների շահագործման ընդունման կարգ | |
|______|_________________________________________________________|________|
|2.1.2.|Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և | 1800,0|
| |ուժեղացում (Շինարարական նորմերի ձեռնարկ) | |
|______|_________________________________________________________|________|
|2.1.3.|Ինժեներաերկրաբանական հետազննություններ` շինարարության | 2250,0|
| |համար (Շինարարական նորմերի ձեռնարկ) | |
|______|_________________________________________________________|________|
| 2.2.|Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր քաղաքաշինության վերաբերյալ| 4800,0|
|______|_________________________________________________________|________|
|2.2.1.|ՀՀ պետական քաղաքաշինական կադաստր (ՀՀ շինարարական նորմեր) | 800,0|
|______|_________________________________________________________|________|
|2.2.2.|Արդյունաբերական ձեռնարկությունների գլխավոր հատակագծեր | 1000,0|
| |(ՀՀ շինարարական նորմեր) | |
|______|_________________________________________________________|________|
|2.2.3.|Ցուցումներ գոտևորման նախագծերի մշակման | 2000,0|
|______|_________________________________________________________|________|
|2.2.4.|Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և | 1000,0|
| |շինությունների նախագծերի մշակման կանոններ | |
|______|_________________________________________________________|________|
| 2.3.|Տեխնիկական նորմեր, կանոններ և ստանդարտներ | 8450,0|
|______|_________________________________________________________|________|
|2.3.1.|Ավտոմոբիլային ճանապարհների նախագծման և շինարարության | 1800,0|
| |ձեռնարկ (Շինարարական նորմերի ձեռնարկ) | |
|______|_________________________________________________________|________|
|2.3.2.|Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներին ներկայացվող | 521,8|
| |տեխնիկական պահանջները և փորձարկման մեթոդները: Տեխնիկական| |
| |կանոնակարգ | |
|______|_________________________________________________________|________|
|2.3.3.|Միջպետական քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի | 732,0|
| |փորձաքննության անցկացում | |
|______|_________________________________________________________|________|
|2.3.4.|Ավտոկայանատեղեր (ՀՀ շինարարական նորմեր) | 730,0|
|______|_________________________________________________________|________|
|2.3.5.|Միջպետական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի տեղայնացում | 3600,0|
| |(թարգմանություն, խմբագրում և ազդանշանային օրինակների | |
| |հրատարակում): Հանրապետական նորմատիվատեխնիկական | |
| |փաստաթղթերի ազդանշանային օրինակների հրատարակում | |
|______|_________________________________________________________|________|
|2.3.6.|Շինարարությունում հրդեհային անվտանգությանը ներկայացվող | 544,2|
| |հիմնական պահանջները և փորձարկման մեթոդները: Տեխնիկական | |
| |կանոնակարգ | |
|______|_________________________________________________________|________|
|2.3.7.|Մետաղյա կոնստրուկցիաների տեխնիկական պահանջները և | 512,0|
| |փորձարկման մեթոդները: Տեխնիկական կանոնակարգ | |
|______|_________________________________________________________|________|
| |Ընդամենը | 26500,0|
._________________________________________________________________________.
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հունիսի 13-ի N 838-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՌԵԺԻՄԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ
(հազար դրամ)
._________________________________________________________________________.
| NN | | Գումարը |
| ը/կ | | |
|_____|_________________________________________________________|_________|
| |Ընդամենը, այդ թվում` | 18500,0|
|_____|_________________________________________________________|_________|
| 1. |Լոռու մարզ | |
|_____|_________________________________________________________|_________|
| |Երևան-Թբիլիսի երկաթգծի և ավտոմայրուղու Օձուն գյուղի մոտ| 2500,0|
| |գտնվող տեղամաս | |
|_____|_________________________________________________________|_________|
| 2. |Տավուշի մարզ | |
|_____|_________________________________________________________|_________|
| |Իջևան-Հրազդան երկաթգծի 69-րդ կմ-ի տեղամաս | 4500,0|
|_____|_________________________________________________________|_________|
| 3. |Սյունիքի մարզ | |
|_____|_________________________________________________________|_________|
| |քաղ. Կապան | 3000,0|
|_____|_________________________________________________________|_________|
| 4. |Կոտայքի մարզ | |
|_____|_________________________________________________________|_________|
| |Ողջաբերդ գյուղ, Հացավան գյուղ | 8500,0|