Սեղմել Esc փակելու համար:
«ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳ ...

 

 

040.0835.220602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2002 թվականի N 835-Ա

 

i

«ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ագարակ» պատմամշակութային արգելոցի համալիրը` արգելոցի հեռանկարային զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքների փուլ առ փուլ իրականացման համար անհրաժեշտ տարածքով, անհատույց օգտագործման տրամադրել «Ագարակ» գիտահետազոտական կենտրոն» հիմնադրամին:

2. Հիմնադրամն իրավունք ունի արգելոցն օգտագործելու բացառապես արգելոցի տարածքում եղած հուշարձանների ուսումնասիրման, դրանց գիտական, պատմական և մշակութային դերի արժեվորման, փաստագրման ու հետագա ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերված արժեքների պահպանության, թանգարանացման և գիտաճանաչողական նպատակներով ու «Ագարակ» պատմամշակութային արգելոցի գործունեության և հեռանկարային զարգացման ծրագրին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել համապատասխան պայմանագրի կնքումը «Ագարակ գիտահետազոտական կենտրոն» հիմնադրամի հետ` այն նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ, և արգելոցի գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.06.2002
N 835-Ա
Որոշում